ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2018 թվականի N 1170-Ա
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանին 2018 թվականի հոկտեմբերի 9-12-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` «Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին» կոնվենցիայի կողմերի հանդիպման 8-րդ բարձրաստիճան նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գնել Սանոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գնել Սանոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.10.2018, N 1400-Ա | 24.10.2018, N 1170-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|