Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 1
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
13.01.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
13.01.2017
Дата вступления в силу
10.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

13 հունվարի 2017 թվականի

թիվ 1

քաղ. Բիշքեկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

    

Ի կատարումն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական միության տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների մասին» թիվ 28 որոշման 3-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների և այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

  

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

    

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  

« » -ի 20_թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների եվ այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին

    

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միությունում (այսուհետ՝ Միություն) ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների և այդ ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների մասին զեկույցը (այսուհետ՝ զեկույց)՝

1. Առաջարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և Միության անդամ պետություններին փոխգործակցության շրջանակներում հաշվի առնել զեկույցի դրույթները:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ շարունակել Միությունում ինտեգրացիոն ներուժ ունեցող տնտեսության ոլորտների վերլուծության և Միության անդամ պետությունների կողմից իրագործվող, նշված ներուժի օգտագործմանն ուղղված միջոցների դիտանցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

  

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան