ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 164-Ա
«ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Կորյունի 6ա, բն. 1, ՀՎՀՀ՝ 01513853) իրականացվող` 2,120,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ «Սոցիալական աջակցություն» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի2018 թ. օգոստոսի 31-ի |
Սոցիալական աջակցության ծրագիր
1. |
Ծրագրի նպատակը |
1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս՝ թվով շուրջ 600 երեխաների ամենամսյա 8000 դրամական և պարբերաբար ապրանքային օգնություն, 18 տարին լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս նոր երեխաների: | |
2. | Ծրագրի՝ բարեգործական որակման նպատակներն ըստ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 3-րդ կետի | 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն օգտվել հարկային և մաքսային արտոնություններից: | |
3. | Բարեգործը (բարեգործները) | ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Կիլիկիո թեմի Ազգային Առաջնորդարան, Հայաստան-Արցախ հիմնադրամ և ԱմերիՔերզ բարեգործական կազմակերպություն | |
4. |
Ծրագիրն իրականացնողները |
«Մեծն Ներսես» բարեգործական հասարակական կազմակերպություն (ՀՀ, քաղ. Երևան, Կորյունի 6ա, բն. 1, ՀՎՀՀ՝ 01513853) | |
5. | Ծրագրի իրականացման վայրը (վայրերը), բնագավառը | Հայաստանի Հանրապետություն և Արցախի Հանրապետություն, բնագավառը՝ սոցիալական: | |
6. | Ծրագրի բյուջեն (ստացվելիք գումարներն ըստ ֆինանսավորման աղբյուրների*, դրանց ստացման նախատեսվող ժամկետները, կատարման ենթակա ծախսերի նախատեսվող ուղղությունները, չափերը և ժամկետները) | Ծրագրի բյուջեն 2019-2022 թթ. համար նախատեսվում է 2.120.400 ԱՄՆ-ի դոլար: | |
7. | Ծրագրի շահառուները* կամ նրանց ընտրության սկզբունքները, չափանիշները (կարող են նշվել նաև այն միջնորդավորված շահառուները, որոնց կենսաապահովման, գործունեության պայմանները կբարելավվեն ծրագրի անմիջական շահառուի գործունեության արդյունքում) |
Շահառուները կազմակերպությունում հաշվառման են վերցվում ՀՀ պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա՝ նպատակ ունենալով մեղմելու ՀՀ-ում բնակվող ավելի քան 600 զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս երեխաների, ինչպես նաև առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների և գյուղական վայրերում բնակվող բազմազավակ և անապահով ընտանիքների սոցիալական վիճակը: Նախատեսել կազմակերպությունում հաշվառման վերցված երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև զոհված զինծառայողների, ազատամարտիկների՝ թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ամենամսյա դրամական օժանդակություն: Երևանի Նուբարաշեն համայնքի թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի, Էդ. Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի, «Տաթև» նվագախմբի ընտրությունը կատարել է ԱՄՆ-ի Արևելյան շրջանի Կիլիկիո թեմի Առաջնորդարանը՝ նպատակ ունենալով բարելավել շուրջ 500 երեխաների ուսումնական և կենցաղային պայմաննները: | |
8. | Ծրագրի իրականացման տևողությունը և (կամ) սկիզբը, ավարտը |
2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը | |
9. | Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնացնել) նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Չորս տարվա համար նախատեսվում է` |
2.120.400 ԱՄՆ-ի դոլար |
1. Կազմակերպել զոհված զինծառայողների, ազատամարտիկների, երկկողմանի և միակողմանի ծնողազուրկ անչափահաս՝ թվով շուրջ 600 երեխաների ամենամսյա 8000 դրամական օգնություն, 18 տարին լրացած երեխաների փոխարեն ծրագրում ընդգրկել անչափահաս նոր երեխաների: |
485.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 121.250 ԱՄՆ-ի դոլար | ||
2. Ղարաբաղյան պատերազմի ընթացքում առաջին կարգի՝ թվով շուրջ 15 հաշմանդամ ազատամարտիկների ամենամսյա 37.500 դրամական օգնություն՝ հետագայում շահառուների թվաքանակն ավելացնելու նպատակով: |
57.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ | ||
3. Կազմակերպությունում հաշվառման վերցված՝ 2019-2022 թթ. երկկողմանի, միակողմանի (սոցիալապես անապահով) ծնողազուրկ երեխաների, ինչպես նաև կազմակերպությունում հաշվառման վերցված՝ զոհված զինծառայողների, ազատամարտիկների՝ թվով 20-25 երեխաների, որոնք սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում, ամենամսյա 8000 դրամական օգնություն՝ մինչև ուսման ավարտը |
20.200 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 5.050 ԱՄՆ-ի դոլար | ||
4. Ծրագրում ընդգրկված շահառուների՝ թվով 60-70 երեխաների համար Հայաստանի Հանրապետության գեղատեսիլ վայրերում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար՝ յուրաքանչյուր երեխայի համար նախատեսելով օրական 5000 դրամ: |
30.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 7.500 ԱՄՆ-ի դոլար | ||
5. Երևանի Նուբարաշեն համայնքում թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցում բնակվում և սովորում են թվով 80 երեխաներ, որոնց ուսումնական և կենցաղային պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է դասասենյակների, խաղասենյակների, ճաշարանի և սպորտդահլիճի վերանորոգման աշխատանքներ: |
133.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 33.250 ԱՄՆ-ի դոլար | ||
6. Էդուարդ Բոյաջյանի անվան N 121 հիմնական դպրոցում անցկացնել (հայոց լեզվի և գրականության լավագույն 3 աշակերտների) ամենամյա շուրջ 285.000 դրամական մրցանակաբաշխություն, ինչպես նաև դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռքբերման համար՝ տարեկան 950.000 դրամ: |
10.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 2.600 ԱՄՆ-ի դոլար | ||
7. «Տաթև» նվագախմբին դրամական օժանդակության համար: |
14.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ | ||
8. Նախատեսվում է ներմուծել մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ. պարագաներ: |
1.200.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 300.000 ԱՄՆ-ի դոլար | ||
9. Կազմակերպչական ծախսեր` |
170.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ | ||
10. | Ձեռք բերվելիք ապրանքների, ծառայությունների և աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը (եթե հայտնի են, ապա պետք է նշել նաև գործարքների կողմերը, միջնորդ իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձինք, այդ թվում՝ նաև բարեգործական բեռի ներմուծման հետ կապված)* | 1. Ծրագրում ընդգրկված շահառուների՝ թվով 60-70 երեխաների համար ՀՀ տարածքում ամռան ամիսներին կազմակերպել ճամբար՝ տարեկան շուրջ 7.500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 30.000 ԱՄՆ-ի դոլար: 2. Վերանորոգման և շինարարական ծառայությունների ձեռքբերման ծախսեր, նախատեսվում է տարեկան 33.750 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 135.000 ԱՄՆ-ի դոլար: 3. Գույքի ձեռքբերման համար նախատեսվում է տարեկան 1.500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 6.000 ԱՄՆ-ի դոլար: 4. Ներմուծվելու են մարդասիրական ապրանքանյութական արժեքներ` սնունդ, հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր, մանկական սնունդ, խաղալիքներ, հիգիենիկ և բուժ. պարագաներ, տարեկան կտրվածքով շուրջ 300.000 ԱՄՆ-ի դոլարի, ծրագրի շրջանակներում՝ շուրջ 1.200.000 ԱՄՆ-ի դոլարի: 5. Գրասենյակի մեքենան արտադրված է 2004 թ.-ին, նախատեսվել է 18.000 ԱՄՆ-ի դոլարի շրջանակներում ներմուծել համեմատաբար քիչ շահագործված մեքենա: 6. Կոմունալ ծախսեր՝ գազ, ջուր, էլեկտրաէներգիա, կապի ծառայություններ և բենզինի ձեռքբերում՝ տարեկան 4.100 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 16.400 ԱՄՆ-ի դոլար: 7. Աուդիտի անցկացման համար, տարեկան 2.000 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 8.000 ԱՄՆ-ի դոլար: 8. Տեսահոլովակի պատրաստման համար՝ տարեկան 500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 2.000 ԱՄՆ-ի դոլար: 9. Մեքենակազմի շահագործման ծախսեր՝ տարեկան 2.000 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 8.000 ԱՄՆ-ի դոլար: 10. Գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր, տարեկան 1.500 ԱՄՆ-ի դոլար, ծրագրի շրջանակներում՝ 6.000 ԱՄՆ-ի դոլար: | |
Ընդամենը ծրագրի շրջանակներում՝ 1.429.400 ԱՄՆ-ի դոլար | |||
11. | Անմիջականորեն շահառուների սպառմանը չուղղվող ծախսերը (կազմակերպչական ծախսեր), դրանց կատարման կարգը, այդ ծախսերի չափաբաժիններն ըստ ծրագրի փուլերի, եթե այդպիսիք առանձնացված են | Կազմակերպչական ծախսերը, կապված գրասենյակի գործունեության հետ, կկազմեն ընդհանուր բյուջեի 8,04% կամ 170.400 ԱՄՆ-ի դոլար, յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ 42.600 ԱՄՆ-ի դոլար ա) աշխատավարձ 112.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 28.000 ԱՄՆ-ի դոլար, բ) գազ, ջուր, էլեկտրաէներգիա, բենզին 14.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 3500 ԱՄՆ-ի դոլար, գ) կապ 2.400 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 600 ԱՄՆ-ի դոլար, դ) մեքենակազմի շահագործման ծախսեր 8.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 2.000 դոլար, ե) աուդիտի անցկացում 8.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 2.000 ԱՄՆ-ի դոլար, զ) տեսահոլովակի պատրաստում 2.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 500 ԱՄՆ-ի դոլար, է) գրասենյակի գործունեության հետ կապված այլ չկանխատեսված ծախսեր 6.000 ԱՄՆ-ի դոլար, տարեկան՝ 1.500 ԱՄՆ-ի դոլար, ը) ավտոմեքենայի ձեռքբերում 18.000 ԱՄՆ-ի դոլար | |
12. | Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ (եթե համագործակցություն նախատեսվում է), համագործակցության բովանդակությունը, իրականացման կարգը* | Ծրագրի արդյունավետ իրականացման համար նախատեսում ենք համագործակցություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: | |
13. | Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը (եթե վերահսկողություն նախատեսվում է) | Ծրագրի կատարման նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի Առաջնորդարանի ներկայացուցչի, և «Մեծն Ներսես» բարեգործական կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովի կողմից: Կազմակերպության գործունեության վերաբերյալ սահմանված կարգով եռամսյա տեղեկատվություն ներկայացնել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին և ՀՀ պետական եկամուտների կոմիտե: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.05.2021, N 379-Ա | 13.05.2021, N 164-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|