Գլխավոր տեղեկություն
Тип
Исходный акт (01.11.2018-по сей день)
Первоисточник
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.1119
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
27.10.2018
Дата вступления в силу
01.11.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1208-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի առաջին աղյուսակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածիուղղ..
2) N 2 հավելվածի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« |
|
|
Չափերը` հատով |
NN ը/կ |
Անվանումը |
մանր՝ մինչև…… ներառյալ (անկախ վեգետացիոն շրջանից) |
զգալի….-ից մինչև ներառյալ (անկախ վեգետացիոն շրջանից) |
խոշոր….ից մինչև ներառյալ (անկախ վեգետացիոն շրջանից) |
առանձնապես խոշոր՝ ավելի քան (անկախ վեգետացիոն շրջանից) |
1. |
Երկնագույն լոտոս (Nymphea caerulea տեսակի բույս) |
5 |
6-9 |
10-50 |
50 |
2. |
Էֆեդրա (Ephedra L խմբի բույս) |
5 |
6-9 |
10-100 |
100 |
3. |
Կատ (Catha տեսակի բույս) |
1 |
2-3 |
4-30 |
30 |
4. |
Կոկա (Erythroxylon խմբի ցանկացած տեսակի բույս) |
1 |
2-4 |
5-20 |
20 |
5. |
Կանեփ (Canabis խմբի բույս) |
5 |
6-9 |
10-100 |
100 |
6. |
Հավայան վարդ (Argyreia nervosa տեսակի բույս) |
5 |
6-10 |
11-50 |
50 |
7. |
Մեսկալին պարունակող կակտուս (Lopohphora williamsii տեսակի բույս), ինչպես նաև մեսկալին պարունակող այլ կակտուսներ |
1 |
2-5 |
6-10 |
10 |
8. |
Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկեր |
10 |
11-20 |
21-200 |
200 |
9. |
Քնաբեր կակաչ (Papaver somniferum L. տեսակի բույս) և ափիոնի շարքի թմրալկալոիդներ պարունակող կակաչի մյուս տեսակները |
5 |
6-10 |
11-200 |
200 |
10. |
Եղեսպակ կանխագուշակողների (Salvia Divinorum տեսակի բույս) |
1 |
2-10 |
11-50 |
50 |
11. |
Միտրագինա գեղեցիկ (Mitragyna speciosa) |
1 |
2-4 |
5-25 |
25 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 27
Երևան |
|