ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 1152-Ա
«ՊԵԿԻՆ ԷՔՍՊՈ-2019» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 2019 թվականի ապրիլի 29-ից մինչև հոկտեմբերի 7-ը Պեկինում կայանալիք «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով՝
1. «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին (այսուհետ՝ հանձնակատար):
2. Հանձնակատարին՝ երկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահին՝ մինչև 2019 թվականի մարտի 1-ը հավաքագրել և հանձնակատարին ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչություն ներկայացնող տեսանյութեր և տպագիր նյութեր:
4. Առաջարկել «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենին աջակցել հանձնակատարին «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացմանը:
5. Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացի իրականացումը։
6. Հանձնակատարին՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն «Պեկին էքսպո-2019» համաշխարհային այգեգործական ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|