Գլխավոր տեղեկություն
Номер
N 985-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2018
Дата вступления в силу
21.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հուլիսի 2018 թվականի N 985-Ա

 

ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին գործուղել 2018 թվականի հուլիսի 24-26-ը Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)` արտերկրում բնակվող կիպրացիների համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու ու համայնքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով և 2018 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 7-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (հուլիսի 27-31-ը` Լոս Անջելես, օգոստոսի 1-3-ը` Նյու Յորք, օգոստոսի 4-5-ը` Բոստոն, օգոստոսի 6-7-ը` Նյու Յորք) Հայ-ամերիկյան թանգարանի և մշակութային կենտրոնի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու ու համայնքային հանդիպումներ կազմակերպելու նպատակով:

2. Մխիթար Հայրապետյանի՝ Կիպրոսի Հանրապետություն (օրապահիկը և ճանապարհածախսը) և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Մխիթար Հայրապետյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ապահովել Կիպրոսի Հանրապետություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 20
Երևան