Գլխավոր տեղեկություն
Номер
N 1270-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (24.11.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.11.23/87(1445) Հոդ.1193
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.11.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
16.11.2018
Дата вступления в силу
24.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1270-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 417-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 417-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետում, N 2 հավելվածի NN 1 և 3 աղյուսակներում «Կենդանի քարեր» երիտասարդական ՀԿ» բառերը փոխարինել «Գյումրու «ՄԷԿ» մշակութային էքսպերիմենտալ կենտրոն կրթամշակութային վերլուծությունների և զարգացման ՀԿ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. նոյեմբերի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան