Գլխավոր տեղեկություն
Номер
N 330-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.11.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Առաջին փոխվարչապետ
Дата принятия
09.11.2018
Подписан
Պաշտոնակատար
Дата подписания
09.11.2018
Дата вступления в силу
10.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2018 թվականի N 330-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱԶԴԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, ՀՎՀՀ` 03001954) կողմից իրականացվող՝ 1,456,044 դրամ ընդհանուր արժողությամբ «Ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգում, ամբողջականացում և գործարկում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման համակարգի վերանորոգման, ամբողջականացման և սկզբնական գործարկման աշխատանքների իրականացում` 792,644 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արտյոմ Մինասյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 08616085) հետ 2018 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված N 2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ուսումնարանի ջեռուցման անվտանգության համակարգի ներդրման, ամբողջականացման և վերջնական ու լիարժեք գործարկման աշխատանքների իրականացում` 663,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

                

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. նոյեմբերի 9

Երևան

    

    

    

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. նոյեմբերի 9-ի N 330-Ա

որոշման

   

Ծ Ր Ա Գ Ի Ր

   

«ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆԻ ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ԱՄԲՈՂՋԱԿԱՆԱՑՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ»

     

1.

Ծրագրի նպատակը

Ուսումնարանի ջեռուցման ապահովում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամ. հայաստանյան գրասենյակի հասցեն՝ ք. Երևան, Ամիրյան 8/26, ՀՎՀՀ՝ 01238936

4.

Ծրագրի կատարողը

ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, ՀՎՀՀ՝ 03001954

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Գործարանային 3, բնագավառը՝ կրթություն (նախնական մասնագիտական՝ արհեստագործական)

6.

Ծրագրի բյուջեն

1.456.044 (մեկ միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար քառասունչորս) ՀՀ դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Ուսումնարանի աշխատակազմը և ուսանողները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել հետևյալ ժամանակահատվածում՝
28.09.2018թ.-12.11.2018թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Նախատեսվում է իրականացնել ուսումնարանի ջեռուցումը. կատարման ժամկետը՝ 01.10.2018թ.-12.11.2018թ.
անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը՝ 1.456.044

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Նախատեսվում է իրականացնել ուսումնարանի ջեռուցումը. կատարման ժամկետը՝ 01.10.2018թ.-12.11.2018թ.
անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը՝ 1.456.044

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի հիմնական գործընկերներն են՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի ավարտից հետո ՀՀ ԿԳՆ «Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ը հաշվետու է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովին, ինչպես նաև «Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամի հետ համագործակցային աշխատանքները համակարգող անկախ հանձնախմբին:

        

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան