Գլխավոր տեղեկություն
Номер
N 1117-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.08.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.08.2018
Дата вступления в силу
23.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2018 թվականի N 1117-Ա

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2018 թվականի օգոստոսի 28-ին գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ հանդիպելու նպատակով:

2. Արսեն Թորոսյանի և Հայկ Գրիգորյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. օգոստոսի 22

Երևան