Գլխավոր տեղեկություն
Номер
N 1504-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (13.11.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
12.11.2018
Подписан
Վարչապետի պաշտոնակատար
Дата подписания
12.11.2018
Дата вступления в силу
13.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2018 թվականի N 1504-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առևտրային քաղաքականության վերաքննության ամփոփման նիստերին, «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» համաձայնագրի փաստացի ներկայացման նիստին, Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի կարգավորման գործընթացի շրջանակներում Ուկրաինայի հետ խորհրդակցություններ անցկացնելու և ԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերի դրույքաչափերի պարտավորությունների փոփոխման փոխհատուցումային բանակցությունների շրջանակներում Եվրամիության և այլ երկրների հետ բանակցային հանդիպումներին մասնակցելու նպատակով՝ 2018 թվականի նոյեմբերի 18-22-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ավագ Ավանեսյանի, Ալբերտ Բաբայանի, Արթուր Մայսուրյանի, Սերգեյ Շահնազարյանի և Տիգրան Հարությունյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Արթուր Հովսեփյանի՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի» միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան


2018 թ. նոյեմբերի 12
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

նոյեմբերի 12-ի N 1504
որոշման

Կ Ա Զ Մ

 

ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ավագ Ավանեսյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
   
Ալբերտ Բաբայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
   
Արթուր Մայսուրյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ
   
Սերգեյ Շահնազարյան

ՀՀ ֆինանսների նախարարության հանրային ֆինանսների կառավարման մեթոդաբանության վարչության պետ
   
Արթուր Հովսեփյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության բաժնի պետ
   
Տիգրան Հարությունյան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության Եվրամիության հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան