ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 1097-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Առողջապահության և բժշկագիտության բնագավառներում Վրաստանի հետ երկկողմ համագործակցության խորացման, ինչպես նաև փոխգործակցության նոր հեռանկարները քննարկելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2018 թվականի օգոստոսի 5-6-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Արսեն Թորոսյանինը, Արսեն Դավթյանինը, Հովհաննես Հովհաննիսյանինը, Արմեն Մովսեսյանինը և Ղարիբ Օրդյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Հայկ Սայադյանինը՝ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» N 5222-ԱՄ վարկային ծրագրի «Պահպանման ծախսեր կատեգորիայի` արտասահմանյան գործուղում» հոդվածով:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել պատվիրակության՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 16 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-6-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Թորոսյան |
- ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Դավթյան |
- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Հ. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Հ. Սայադյան |
- ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար |
Ա. Մովսեսյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ |
Ղ. Օրդյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի վարորդ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|