Գլխավոր տեղեկություն
Номер
N 1058-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2018-21.05.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
07.08.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.08.2018
Дата вступления в силу
08.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 օգոստոսի 2018 թվականի N 1058-Ա

 

«ԴՈՒԲԱՅ ԷՔՍՊՈ-2020» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի ապրիլի 10-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կայանալիք «Մտքերի միավորում, ապագայի ստեղծում» խորագրով «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցությունն ապահովելու նպատակով՝

1. «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատար նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին (այսուհետ՝ հանձնակատար):

2. «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսի իրականացման ազգային օպերատոր նշանակել Հայաստանի զարգացման հիմնադրամին (համաձայնությամբ) (այսուհետ՝ օպերատոր)։

3. Հանձնակատարին՝

1) ապահովել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության կազմակերպման աշխատանքների համակարգումը.

2) եռամսյա ժամկետում ապահովել օպերատորի կողմից «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի մշակումը՝ ներառելով ֆինանսական գնահատականը և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը.

3) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

4. Օպերատորին՝ ապահովել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների իրականացումը և ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պատշաճ մասնակցությունը։

5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուրն իր գերատեսչության մասով ապահովել «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստման և կազմակերպման գործընթացի իրականացումը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. օգոստոսի 7

Երևան