ՈՒՂՂՈՒՄ
Ի պատասխան Ձեր 2023 թվականի նոյեմբերի 27-ի ՊԻ-72 գրության՝ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N 591-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 2037-Ն որոշման 2-րդ կետում տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ՝ «2. Հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետը» բառերի փոխարեն նշվել է «2. Որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետը» բառերը:
Խնդրում եմ իրականացնել ուղղում և ապահովել համապատասխան ինկորպորացիան:
ՀՀ արդարադատության նախարարություն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական: