Գլխավոր տեղեկություն
Номер
N 849-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.08.15/61(1419) Հոդ.878
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
02.08.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.08.2018
Дата вступления в силу
16.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

2 օգոստոսի 2018 թվականի N 849-Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, շահագործման և սպասարկման մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) N 1 հավելվածի 51 -րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին սպասարկելու համար Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին հատկացվում է 19 ծառայողական ավտոմեքենա (այդ թվում` 2-ը «Վիճակագրական տեղեկատվության հավաքում» ծրագրով և 2-ը վիճակագրական համատարած հաշվառումների (մարդահամար կամ գյուղատնտեսական համատարած հաշվառում) կազմակերպման և անցկացման հետ կապված ծրագրերով):».

2) N 2 հավելվածի՝

ա. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  

«

28.

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե

19

4

15

»,

   

բ. «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   

«

Ընդամենը

1690

647

1043

»:

  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2018 թ. օգոստոսի 3

Երևան