Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 95-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.08.01/21(624) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
08.06.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
08.06.2018
Дата вступления в силу
08.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 հունիսի 2018 թվականի

թիվ 95-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԿ ԵՎ ԱՐՍԵՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 511 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 1-ին ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունիսի 6-ի թիվ 22 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայկ և Արսեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետը սկսած 11.04.2017 թ-ից մինչև 06.06.2018թ-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել («Հայկ և Արսեն» ՍՊԸ-ն, ի դեմս տնօրեն Կարեն Գրիգորյանի, 11.04.2017թ-ի հայտարարությամբ Կենտրոնական բանկին տեղեկացրել է գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին, որից հետո գործունեությունը վերսկսելու վերաբերյալ որևէ փաստաթուղթ Կենտրոնական բանկ չի ներկայացրել, ավելին՝ Կենտրոնական բանկ չեն ներկայացվել նաև Փոխանակման կետի ֆիսկալային հաշվետվությունները, որոնք պարտադիր են ներկայացման գործունեություն իրականացնող փոխանակման կետերի համար)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի փետրվարի 10-ի թիվ 24-Ա որոշմամբ «Հայկ և Արսեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված արտարժույթի առուվաճառքի թիվ 511 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

3. Սույն որոշումը կարող է 15-օրյա ժամկետում բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

 

2018 թ. հունիսի 8

Երևան