Գլխավոր տեղեկություն
Номер
N 68-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.08.2018-25.01.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2005.04.01/8(185) Հոդ.96
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
16.02.2005
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
23.02.2005
Дата вступления в силу
11.04.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 05005127

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

16 փետրվարի 2005 թ.

N 68-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻՆ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 15.03.16 թիվ 43-Ն)

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և 24-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը»՝ համաձայն հավելված 1-ի (կցվում է):

(1-ին կետը փոփ. 15.03.16 թիվ 43-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի ապրիլի 29-ի «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների և հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ը հաստատելու մասին թիվ 166-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2005 թ. փետրվարի 23
Երևան


ՀԱՎԵԼՎԱԾ 1

Կ Ա Ր Գ

Երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման
(վերնագիրը փոփ. 15.03.16 թիվ 43-Ն)

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1.1. Սույն կարգով սահմանվում են բանկերի և «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի (այսուհետև՝ Հիմնադրամ) կողմից երաշխիքային վճարները հաշվարկելու և բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ հաշվետվության ներկայացման եռամսյակային հաշվետվության կազմման և ներկայացման կարգը և ձևերը:

(1.1-ին կետը փոփ. 15.03.16 թիվ 43-Ն)

1.2. Սույն կարգում օգտագործվող սահմանումները համապատասխանում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանումներին:


ԳԼՈՒԽ 2. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

2. Սույն Կարգի իմաստով երաշխիքային վճարներ են համարվում Օրենքներով սահմանված պարբերական, միանվագ և լրացուցիչ երաշխիքային վճարները: Միանվագ երաշխիքային վճարները վճարվում են Օրենքով սահմանված դեպքերում, չափով և կարգով:

2.1. Պարբերական երաշխիքային վճարները բանկերը հաշվարկում են հետևյալ բանաձևի համաձայն.

     

Բանաձև N 1

            Ամե
Եվ =  ————— x 0.05   
             100
   
(1), որտեղ՝
                          

Եվ - եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,

Ամե -

եռամսյակի ընթացքում բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշն է, հաշվարկվում է եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդի հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա:

   

Բանաձև N 2

     
     
            Ա1+ Ա2 +…Աի …+ Ան
 Ամե =  ————————————  
                         ն


(2), որտեղ՝

Աի- ի-րդ օրվա վերջի դրությամբ բանկերի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդն է,
ն- եռամսյակի օրերի քանակն է:

Այն դեպքում, երբ չորրորդ եռամսյակի համար կատարված հաշվարկների արդյունքներով հաշվարկված տարեկան պարբերական երաշխիքային վճարների ընդհանուր գումարը պակաս է մեկ միլիոն դրամից, բանկն այդ եռամսյակի պարբերական վճարը հաշվարկում է որպես մեկ միլիոն դրամի և նախորդ երեք եռամսյակների պարբերական վճարների հանրագումարի տարբերությունը՝ համաձայն հետևյալ բանաձևի.

 

Բանաձև N 3

 

Եվ4 = 1 մլն դրամ - (Եվ1 + Եվ2 + Եվ3), (3), որտեղ՝

           

Եվ1, Եվ2, Եվ3- համապատասխանաբար՝ առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակների պարբերական երաշխիքային վճարների չափերն են: Ընդ որում, եթե բանկը որևէ եռամսյակի համար երաշխիքային վճար չի կատարել, ապա չորրորդ եռամսյակի պարբերական երաշխիքային վճարի հաշվարկում տվյալ եռամսյակի պարբերական երաշխիքային վճարի չափը վերցվում է 0:

2.2. Լրացուցիչ երաշխիքային վճարները հաշվարկում է Հիմնադրամը, վճարվում են Օրենքով սահմանված դեպքում: Լրացուցիչ երաշխիքային վճարի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Բանաձև N 4

 

Լրվ = Բմ x Ագ (4), որտեղ՝

Լրվ - տարվա ընթացքում լրացուցիչ երաշխիքային վճարի չափն է,
Բմ -  նախորդ եռամսյակի երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշում բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշի մասնաբաժինն է,
Ագ - ավանդատուների պահանջները Օրենքով սահմանված կարգով և չափով բավարարելու համար Հիմնադրամի միջոցների չբավարարող գումարի չափն է:
Բմ - հաշվարկում է հետևյալ բանաձևով.

Բանաձև N 5

           Ամե բ
Բմ =  —————         
          Ամե ընդ
(5), որտեղ՝

Ամե բ - բանկի նախորդ եռամսյակի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշն է,
Ամե ընդ - նախորդ եռամսյակի երաշխիքային վճարներ կատարող բոլոր բանկերի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշն է:

2.2.1. Այն դեպքում, երբ բանկի նախորդ եռամսյակի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշը հավասար է 0-ի, ապա տվյալ բանկի Լրվ-ն հավասար է մեկ միլիոն դրամ:

2.2.2. Տարվա ընթացքում բանկի կողմից վճարված լրացուցիչ երաշխիքային վճարների գումարը հաշվարկվում է որպես տվյալ տարվա ընթացքում վճարված բոլոր լրացուցիչ երաշխիքային վճարների հանրագումար: Եթե յուրաքանչյուր տարվա ընթացքում բանկի լրացուցիչ երաշխիքային վճարի բանաձև 4-ով հաշվարկված ցուցանիշի արդյունքում տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների հաշվարկված հանրագումարը գերազանցում է նախորդ տարում բանկի փաստացի վճարած պարբերական երաշխիքային վճարների գումարի եռապատիկը, ապա տվյալ լրացուցիչ երաշխիքային վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

Բանաձև N 6

Լրվ= Լրվա- Լրվտ

6, որտեղ՝

Լրվա - տարվա ընթացքում լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափն է,
Լրվտ - տարվա ընթացքում վճարված լրացուցիչ երաշխիքային վճարների հանրագումարն է:
2.2.3. Յուրաքանչյուր բանկի կողմից վճարման ենթակա լրացուցիչ երաշխիքային վճարի չափը հաշվարկում և բանկին է տրամադրում Հիմնադրամը: Հիմնադրամը բանկին է տրամադրում նաև Լրվա-ի հաշվարկը:

2.2.4. Օրենքով սահմանված տարվա ընթացքում վճարված լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.

Բանաձև N 7

 

Լրվա = 3*Եվտ

7, որտեղ՝

Եվտ- նախորդ տարվա ընթացքում վճարված պարբերական երաշխիքային վճարների հանրագումարն է: Եթե նախորդ ֆինանսական տարվա ընթացքում բանկերի կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարների հանրագումարի եռապատիկը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա Լրվա վերցվում է հավասար 3 (երեք) միլիոն դրամ:
2.2.5. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիա ստանալու պահից գործում է ավելի քան վեց ամիս, բայց ոչ ավելի, քան մեկ տարի, ապա տվյալ բանկի լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.


Բանաձև N 8

 

Լրվա = 12*Եվե

 

8, որտեղ՝

 

Եվե - վերջին եռամսյակի համար նրա կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարի չափն է: Եթե վերջին եռամսյակի համար բանկի կողմից փաստացի վճարված պարբերական երաշխիքային վճարի տասներկուպատիկը չի գերազանցում երեք միլիոն դրամը, ապա Լրվա վերցվում է հավասար 3 (երեք) միլիոն դրամ:
2.2.6. Եթե բանկը բանկային գործունեության լիցենզիան ստանալու պահից գործում է մինչև վեց ամիս, ապա բանկի տարեկան լրացուցիչ երաշխիքային վճարների առավելագույն չափը սահմանվում է երեք միլիոն դրամի չափով:

2.3 Բանկերը երաշխիքային վճարների վճարումը կատարում են օրենքով սահմանված ժամկետներում:

2.4 Այն դեպքում, երբ որևէ արտարժույթով արտահայտված ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների որևէ ժամանակային խմբի (խմբերի) առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է համապատասխան արտարժույթի համապատասխան ժամանակային խմբի համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը, ապա բանկի կողմից հաջորդ հաշվետու ժամանակաշրջանի համար կատարվող պարբերական երաշխիքային վճարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Բանաձև N 9

 

Ներմուծեք նկարագրությունը_15472

 

(9), որտեղ

Եվ - եռամսյակի համար վճարվող պարբերական վճարն է,

Ամե1-ը, Ամե2-ը, Ամե3-ը, Ամե4-ը և Ամե5-ը եռամսյակի ընթացքում բանկի բանկային ավանդների միջին օրական ցուցանիշներն են, որոնք հաշվարկվում են եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում փաստացի հաշվառված բանկային ավանդների մնացորդների հանրագումարը բաժանելով տվյալ ժամանակահատվածի օրերի քանակի վրա: Ընդ որում`

Ամե1-ի հաշվարկին մասնակցում են ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված Հայաստանի Հանրապետության դրամով բանկային ավանդները և այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը չի գերազանցում տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը:

Ամե2-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը ոչ ավելի, քան 5%-ով:

Ամե3-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 5%-ից 15%-ով (ներառյալ):

Ամե4-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 15%-ից 25%-ով (ներառյալ):

Ամե5-ի հաշվարկին մասնակցում են այն ժամանակային խմբում (խմբերում) ընդգրկված ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, ներգրավված արտարժութային բանկային ավանդները, որտեղ ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքը գերազանցում է տվյալ ժամանակային խմբի (խմբերի) համար Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը 25%-ից ավելի:

Ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցները ներառում են նաև բանկի կողմից 2016 թվականի հունիսի 1-ից հետո ներգրավված բանկային ավանդների վրա կատարված ավելացումները (համալրումները):

(2.4-րդ կետը լրաց. 15.03.16 թիվ 43-Ն, խմբ. 20.07.18 թիվ 116-Ն)

2.5 Սույն կարգի իմաստով ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համաձայն բանկային ավանդի և բանկային հաշվի պայմանագրով և անվանական արժեթղթերի միջոցով արտարժույթով ներգրավված միջոցները:

(2.5-րդ կետը լրաց. 20.07.18 թիվ 116-Ն)


ԳԼՈՒԽ 3. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ, ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻ ԹՎԻ, ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 15.03.16 թիվ 43-Ն)

 

3. Բանկերը յուրաքանչյուր եռամսյակ Կենտրոնական բանկին հաշվետվություն են ներկայացնում երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ` սույն կարգի հավելված 1-ով սահմանված ձևով: Հաշվետվությունը բաղկացած է չորս աղյուսակից: Հաշվետվությունը լրացվում է հազար դրամ չափման միավորով` բացառությամբ Աղյուսակ 4-ի:

(3-րդ կետը խմբ. 15.03.16 թիվ 43-Ն)

3.1. Սույն Կարգի հավելված 1-ով սահմանված Աղյուսակ 1-ի «Եռամսյակի ընթացքում ավանդների միջինը» տողում լրացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում ֆիզիկական անձանց բանկային ավանդների միջին գումարը:

3.1.1. Աղյուսակ 1-ի երկրորդ տողից սկսած ներկայացվում են հաշվետու եռամսյակի յուրաքանչյուր օրվա վերջի դրությամբ բանկի հաշվեկշռում առկա բանկային ավանդների մնացորդները: Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը) լրացվում են նախորդ օրվա տվյալները: Արտարժութային ավանդները ներկայացվում են եռամսյակի տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով: Աղյուսակի «Ամսաթիվ» տողերում ներկայացվում են հաշվետու եռամսյակի օրերի ամսաթվերը հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի:

(3.1.1-ին կետը փոփ. 22.06.10 թիվ 137-Ն)

3.1.2. «Երաշխիքային վճարների հաշվարկված չափը» տողում լրացվում է հաշվետու եռամսյակի համար երաշխիքային վճարների հաշվարկված չափը՝ համաձայն Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգի: Ընդ որում, լրացվում է միայն «Ընդամենը» սյունակը:

3.1.3. «Լրացուցիչ վճարների չափը» տողում լրացվում է հաշվետու եռամսյակի ընթացքում փաստացի վճարված լրացուցիչ վճարների չափը (եթե այդպիսիք վճարվել են, հակառակ դեպքում՝ տողում լրացվում է զրո): Ընդ որում, լրացվում է միայն «Ընդամենը» սյունակը:

3.1.4. Պարբերական երաշխիքային վճարների ժամանակավորապես դադարեցման դեպքում «Երաշխիքային վճարների հաշվարկված չափը» տողում լրացվում է զրո:

3.2. Աղյուսակ 2-ը լրացվում է հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ առկա երաշխավորված ավանդների հիման վրա: Աղյուսակի տողերը լրացվում են ըստ ավանդի մեծության և տեսակի՝ համաձայն ստորև ներկայացված կարգի: Մեկ ավանդատուի բոլոր ավանդները (այդ թվում՝ համատեղ) համարվում են մեկ ավանդ:

3.2.1. «Ավանդատուների քանակը» տողում լրացվում է եռամսյակի վերջին օրվա դրությամբ բանկում առկա այն ավանդատուների քանակը, որոնց ավանդը երաշխավորված է:

3.2.2. «Ավանդների ընդհանուր գումարը» տողում լրացվում է բանկի հաշվեկշռում հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ ավանդների ընդհանուր գումարը:

3.2.3. «Երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը» տողում լրացվում են երաշխավորված ավանդների ընդհանուր ծավալները, հաշվարկված սույն կարգով սահմանված ձևով:

3.2.3.1. «1000 դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների գումարը» տողը լրացվում է միայն 9-րդ սյունակի համար, որտեղ լրացվում է 1000 (հազար) հայկական դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը, որոնք Օրենքի համաձայն ենթակա չեն հատուցման: Սույն տողում չեն լրացվում միայն նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականը ներդրված դրամական ավանդների և 1993-1996 թվականների ընթացքում ձևավորված միացյալ հաշիվների վերաբերյալ տվյալները:

(3.2.3.1-ին կետը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն)

3.2.4. Աղյուսակ 2-ի «2»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն դրամային ավանդ և այդ ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.5. «3»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն դրամային ավանդ և այդ ավանդը գերազանցում Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.6. «4»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն արտարժութային ավանդ և այդ ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.7. «5»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն միայն արտարժութային ավանդ և այդ ավանդը գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.8. «6»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն և դրամային և արտարժութային ավանդ և որտեղ դրամային ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.9. «7»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն և դրամային, և արտարժութային ավանդ, և որոնց դրամային ավանդը գերազանցում է Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափը, սակայն քիչ է, քան Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.10. «8»-րդ սյունակում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն և դրամային, և արտարժութային ավանդ և որոնց դրամային ավանդը գերազանցում է Օրենքով սահմանված դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը:

3.2.11. «9»-րդ սյունակի համապատասխան տողերում լրացվում են տվյալներ այն ավանդատուների և իրենց ավանդների վերաբերյալ, որոնք ունեն դրամային և արտարժութային ավանդ, և որոնց դրամային ավանդը պակաս է Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափից, և արտարժութային ավանդը չի գերազանցում Օրենքով սահմանված արտարժութային ավանդի երաշխավորված առավելագույն չափի և դրամային ավանդի դրական տարբերությունը:

(3.2.11-րդ կետը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն, խմբ. 15.12.15 թիվ 266-Ն) 

3.2.12. «10»-րդ սյունակի համապատասխան տողերում լրացվում են նախորդ սյունակների համապատասխան տողերում նշված թվերի հանրագումարները, բացառությամբ 4-րդ տողի և 9-րդ սյունակի համապատասխան տողերի: Ընդ որում` 4-րդ տողը լրացվում է սույն կարգի 3.2.3.1-րդ կետի համաձայն:

(3.2.12-րդ կետը լրաց. 15.12.15 թիվ 266-Ն) 

3.2.13 Երաշխավորված ավանդի հատուցման ենթակա գումարի հաշվարկն իրականացվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թ. օգոստոսի 26-ի թիվ 261-Ն որոշմամբ սահմանված «Բանկերի կողմից ավանդների և ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման, տվյալների պահպանման, երաշխավորված ավանդների հատուցման ենթակա գումարների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին տրամադրման կարգի» Հավելված 2-ի:

(3.2.13-րդ կետը լրաց. 20.07.18 թիվ 116-Ն)

3.3. Աղյուսակ 3-ում ներկայացվում է ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների բաշխումը ըստ ավանդների տեսակների՝ հազար դրամներով: Ընդ որում՝ աղյուսակի «Բանկի կողմից թողարկված արժեթղթեր» և «Տարանցիկ հաշիվներ» սյունակներում լրացվում են տվյալներ բանկի՝ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, նկատմամբ ունեցած այն պարտավորությունների գումարները, որոնք հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 322-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1032-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդերի կառավարիչների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» (այսուհետև՝ Հաշվային պլան)՝ համապատասխանաբար «Կազմակերպության կողմից թողարկված արժեթղթեր, առևտրային և հեջավորման նպատակներով պահվող ածանցյալ գործիքներ և պարտավորություններ», «Տարանցիկ հաշիվներ» և «Կրեդիտորական պարտքեր» բաժիններում: «Բանկային հաշիվներ», «Ավանդներ» և «Այլ պարտավորություններ» սյունակներում լրացվում են տվյալներ բանկի՝ ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերի) նկատմամբ ունեցած այն պարտավորությունները, որոնք հաշվառվում են Հաշվային պլանի «Թղթակցային և բանկային հաշիվներ», «Պարտավորություններ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող անձանց նկատմամբ» և «Այլ պարտավորություններ ֆինանսական կազմակերպություն չհանդիսացող կազմակերպությունների գծով» բաժիններում: «Այլ» սյունակում լրացվում են բանկի՝ ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ ունեցած բոլոր այն պարտավորությունները, որոնք հաշվառվում են Հաշվային պլանի այլ բաժիններում (ենթաբաժիններում), և որոնք համապատասխանում են Օրենքում տրված բանկային ավանդի սահմանմանը: Այն օրերին, երբ բանկի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ՝ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները: Արտարժութային ավանդները ներկայացվում են եռամսյակի տվյալ օրվա համար Կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքներով: Աղյուսակի «Ամսաթիվ» տողերում ներկայացվում են հաշվետու եռամսյակի օրերի ամսաթվերը հետևյալ ֆորմատով՝ օր/ամիս/տարի: Աղյուսակ 3-ի «Ընդամենը» սյունակում լրացված գումարները ըստ «եռամսյակի օրերը» տողերի պետք է հավասար լինեն Աղյուսակ 1-ի համապատասխան օրվա տողին: Օրինակ՝ Աղյուսակ 3-ի «Ընդամենը» սյունակի «եռամսյակի առաջին օրը» տողի վանդակը պետք է համապատասխանի Աղյուսակ 1-ի «Ընդամենը» սյունակի «եռամսյակի առաջին օրը» տողին, իսկ Աղյուսակ 3-ի «եռամսյակի վերջին օրը»՝ Աղյուսակ 1-ի համապատասխան վանդակին:

(3.3-րդ կետը փոփ. 22.06.10 թիվ 137-Ն, խմբ. 20.07.18 թիվ 116-Ն)

3.4. Աղյուսակ 4-ում ներկայացվում են բանկերի կողմից հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված և (կամ) երկարաձգված (վերանայված) միջոցների առավելագույն տոկոսադրույքները և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերից ներգրավված բանկային ավանդների միջին օրական ցուցանիշը՝ ըստ առանձին արժույթների և ժամանակային խմբերի: Տոկոսադրույքները ներկայացվում են ստորակետից հետո երկու նիշի ճշտությամբ: Աղյուսակում արտարժույթով ներգրավված միջոցների արժույթը լրացվում է համաձայն ԻՍՕ 4217 կոդերի:

«Ժամկետայնությունը» սյունակում լրացվում է արտարժույթով ներգրավված միջոցների ժամկետայնությունը՝ ըստ հետևյալ տարբերակների.

1) «Ցպահանջ, անժամկետ և մինչև 30 օր»,

2) «31-ից 60 օր»,

3) «61-ից 90 օր»,

4) «91-ից 120 օր»,

5) «121-ից 150 օր»,

6) «151-ից 180 օր»,

7) «181 օրից 1 տարի»,

8) «1-ից 2 տարի»,

9) «2-ից 3 տարի»,

10) «3-ից 4 տարի»,

11) «4-ից 5 տարի»,

12) «5-ից 7 տարի»,

13) «7-ից 10 տարի»,

14) «10-ից 12 տարի»,

15) «12-ից 15 տարի»,

16) «15 տարուց ավելի»:

«Բանկային ավանդի միջին օրական ցուցանիշ» սյունակում ներկայացվում են հաշվետու եռամսյակի՝ տվյալ բանկի ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին պատկանող բանկային ավանդների միջին օրական ցուցանիշները:

Սույն կետով սահմանված առավելագույն տոկոսադրույքը բանկային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսադրույքից և արդյունավետ տոկոսադրույքից առավելագույնն է:

Սույն կետով սահմանված բանկային ավանդի արդյունավետ տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

  N

Kn
____

A= Dn
  n=1(1+I)365

որտեղ`

I- բանկային ավանդի արդյունավետ տոկոսադրույքն է,

A- բանկային ավանդի սկզբնական գումարն է,

ո- բանկային ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարն է,

N- բանկային ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարն է,

Kո- բանկային ավանդի ներդրման պահին և (կամ) գործողության ընթացքում (ավարտին) ներդրված բանկային ավանդի և (կամ) կապիտալացված տոկոսագումարների և (կամ) ներդրված բանկային ավանդի դիմաց այլ վճարների (բոնուսներ, պարգևավճարներ, այլ վճարներ), առկայության դեպքում նաև պարտադիր վճարների հոսքերն են,

Dո- ավանդի ներդրման օրվանից մինչև ավանդի դիմաց հերթական ո-երորդ դրամական հոսքի իրականացումը (իրականացման օրը ներառյալ) ընկած ժամանակահատվածում առկա օրերի թիվն է: Այն դեպքում, երբ ավանդի դիմաց կատարվող դրամական հոսքը (հոսքերը) իրականացվել է (են) ավանդի ներդրման պահին, ապա D1= 0:

(3.4-րդ կետը լրաց. 15.03.16 թիվ 43-Ն, խմբ., լրաց. 20.07.18 թիվ 116-Ն)

3.5. Սույն կարգի 2.4. կետով սահմանված պարբերական երաշխիքային վճարի հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը յուրաքանչյուր արտարժույթով արտահայտված բանկային ավանդների յուրաքանչյուր ժամանակային խմբի համար հաշվարկում է միջին առավելագույն տոկոսադրույքը: Կենտրոնական բանկը միջին առավելագույն տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է բանկերին մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Կենտրոնական բանկի կողմից հաշվարկված միջին առավելագույն տոկոսադրույքը բանկերի կողմից ըստ առանձին արժույթների յուրաքանչյուր ժամանակային խմբում ներառվող ֆիզիկական անձանցից, այդ թվում` անհատ ձեռնարկատերերից, և իրավաբանական անձանցից արտարժույթով ներգրավված միջոցների առավելագույն տոկոսադրույքների միջին թվաբանականն է:

(3.5-րդ կետը լրաց. 15.03.16 թիվ 43-Ն, փոփ. 20.07.18 թիվ 116-Ն)


ԳԼՈՒԽ 4. ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
(գլուխն ուժը կորցրել է 20.07.18 թիվ 116-Ն)

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5.1. Բանկերը սույն կարգով սահմանված հաշվետվությունը Կենտրոնական բանկ են ներկայացնում բացառապես էլեկտրոնային փոստով՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով՝ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» և բարձր ծրագրերով): Այլ կերպ ներկայացված տեղեկատվությունը համարվում է չընդունված: Հաշվետվությունը ներկայացվում է Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության հաշվետվությունների ընդունման և ամփոփման բաժին:

5.2. Սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի համաձայն հանդիսանում են գրավոր ապացույցներ:

5.3. Բանկերը, հաշվետվությունները էլեկտրոնային տեսքով ներկայացնելիս, ֆայլերը կոդավորում են «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակում» կանոնակարգ 3-ով սահմանված կարգով:

5.4. Բանկերի կողմից Կենտրոնական բանկին ուղղված հաշվետվությունները ներկայացվում են սույն Կարգով սահմանված ժամկետներում: Եթե հաշվետվության ներկայացման օրը համընկնում է հանգստյան օրվա հետ, ապա հաշվետվությունը ներկայացվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

5.5. Հաշվետվությունը համարվում է ներկայացված և ընդունված, եթե հաշվետվությունների էլեկտրոնային տարբերակները չունեն ծրագրային կամ մեխանիկական թերություն:


ԳԼՈՒԽ 6. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

6.1. Սույն կարգով սահմանված հաշվետվությունը Կենտրոնական բանկ է ներկայացվում հաշվետու եռամսյակի վերջին օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում: 

(6.1-ին կետը փոփ. 22.06.10 թիվ 137-Ն) 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2005 թվականի փետրվարի 16-ի
թիվ 68-Ն որոշման
 

Հաշվետվություն

Կենտրոնական բանկ ներկայացվող երաշխիքային վճարները հաշվարկելու, ավանդատուների թվի, հատուցման ենթակա գումարի և բանկային ավանդների առավելագույն տոկոսադրույքների վերաբերյալ

(վերնագիրը լրաց. 15.03.16 թիվ 43-Ն)

 

(եռամսյակային)

 Բանկի անվանումը ________________________

 

 Ամսաթիվը ------------------------- թ -ից

 Աղյուսակ 1

 

 

1

ընդամենը

այդ թվում՝
արտարժույթով

1

Եռամսյակի ընթացքում ավանդների միջինը

   

1.01

 Ամսաթիվ

   

1.91

 Ամսաթիվ

   

2

Երաշխիքային վճարների հաշվարկված չափը

 

X

3

Լրացուցիչ վճարների չափը

X

Աղյուսակ 2

 

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Ավանդատուների քանակը

                 

2

Ավանդների ընդհանուր գումարը

                 

3

Երաշխավորված ավանդների ընդհանուր գումարը

                 

4

1000 դրամը չգերազանցող երաշխավորված ավանդների գումարը

                 

(աղյուսակը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն, 15.12.15 թիվ 266-Ն)

 

Աղյուսակ 3

 

   

Բանկային հաշիվներ

Ավանդներ

 Բանկի կողմից թողարկված արժեթղթեր

   

գումարը

հավելա-գրված տոկոսները

Ցպահանջ ավանդներ

ժամկետային ավանդներ

ավանդային սերտիֆիկատ-ներ

առանց տոկոսի արժեթղթեր

տոկոսային արժեթղթեր

այլ անվանական արժեթղթեր

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գու-մա-րը

զեղչա-տոկոս

գումա-րը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

1

 Ամսաթիվ

                           

..

 Ամսաթիվ

                           

Աղյուսակ 3(շարունակություն)

 

   

Այլ պարտավորություններ

Տարանցիկ հաշիվներ

Այլ

Ընդամենը

   

դրամական փոխանցումների դիմաց պարտա-վորություններ

ժամկետը լրացած, բայց չմարված ներգրավված միջոցների
(ժամկետային

փոխառությունների

գումարը

հավելա-գրված տոկոսները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

գումարը

հավելա-գրված տոկոս-ները

 

գումա-րը

հավելա-գրված տոկոս-ները

 

1

 Ամսաթիվ

                   

..

 Ամսաթիվ

                   
                       
                     

Աղյուսակ 4

 

Արժույթի ISO կոդ

Ժամկետայնություն

Առավելագույն տոկոսադրույք

Բանկային ավանդի միջին օրական ցուցանիշ

       
       
       
       
       
       
       
       
       

(աղյուսակը լրաց. 15.03.16 թիվ 43-Ն, խմբ. 20.07.18 թիվ 116-Ն)

 

Կ.Տ.   

 Բանկի վարչության նախագահ _________________________

(գործադիր տնօրեն)

 

Գլխավոր հաշվապահ _________________________

 

(հավելվածը լրաց. 22.06.10 թիվ 137-Ն, 15.12.15 թիվ 266-Ն, 15.03.16 թիվ 43-Ն) 

(կարգը փոփ., լրաց. 22.06.10 թիվ 137-Ն, փոփ. 14.09.10 թիվ 235-Ն, խմբ., լրաց., փոփ. 15.12.15 թիվ 266-Ն, 15.03.16 թիվ 43-Ն, 20.07.18 թիվ 116-Ն)