Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 102-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.08.01/21(624) Հատուկ բաժին
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
22.06.2018
Подписан
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Дата подписания
22.06.2018
Дата вступления в силу
22.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

22 հունիսի 2018 թվականի

թիվ 102-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿՐՊԱԿ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 814/1, 814/2, 814/3 ԵՎ 814/4 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունները (2018 թվականի հունիսի 13-ի թիվ 23 արձանագրություն, 2018 թվականի հունիսի 20 թիվ 24 արձանագրություն) և «Կրպակ» ՍՊԸ-ի 06.06.2018 թ. և 12.06.2018 թ. միջնորդագրերն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել «Կրպակ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/1 լիցենզիան:

2. Ուժը կորցրած ճանաչել «Կրպակ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/2 լիցենզիան:

3. Ուժը կորցրած ճանաչել «Կրպակ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/3 լիցենզիան:

4. Ուժը կորցրած ճանաչել «Կրպակ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 814/4 լիցենզիան:

5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահի

տեղակալ

Ն. Երիցյան

 

2018 թ. հունիսի 22

Երևան