Գլխավոր տեղեկություն
Номер
N 297-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (26.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.03.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2018
Дата вступления в силу
28.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մարտի 2018 թվականի N 297-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտ միջոցառումների իրականացման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ աշխատանքային խմբում քննարկված և կայացրած որոշումների իրավական ձևակերպումներն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2018 թվականի օգոստոսի 3-րդ տասնօրյակը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը:

(3-րդ կետը փոփ. 25.07.18 N 1012-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 27

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մարտի 27-ի N 297-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆՔԱՔԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Վ. Գևորգյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ս. Քրմոյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   
   

Ա. Առաքելյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ

   

Ա. Այվազյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության պետի պաշտոնակատար

   

Մ. Քամալյան

- ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական

   

Ա. Խուդավերդյան

- Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Ալոյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Տ. Ներկարարյան

- ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի իրավական ապահովման բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ս. Այվազյան

- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Մովսիսյան

- Երևանի պետական համալսարանի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)

   

Վ. Թորոսյան

- «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ (համաձայնությամբ)

   

Ա. Մելքումյան

- «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի քարտուղար (համաձայնությամբ)

   

Պ. Խաչատրյան

- «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

   

Դ. Սարգսյան

- «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Շ. Քերոբյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ

(հավելվածը փոփ., լրաց. 25.07.18 N 1012-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան