Գլխավոր տեղեկություն
Номер
N 971-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.09.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.08.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.09.2018
Дата вступления в силу
06.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 971-Ա

 

«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՉԱՓՈՎ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 112-րդ և 605-րդ հոդվածները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված պետական սեփականություն հանդիսացող գույքի հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք բերված և 100 տոկոս պետական մասնակցությամբ փակ բաժնետիրական ընկերությունների օգտագործմանը հանձնված գույքը նվիրաբերել փակ բաժնետիրական ընկերություններին` համաձայն N 1 հավելվածի:

2. Վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության`

1) հիմնական մասնաշենքի վերակառուցման, եռահարկ մասնաշենքի կառուցման, քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի, ցողունային բջիջների լաբորատորիայի և կրիոբանկի վերանորոգման 2016 թվականի սեպտեմբերի 9-ին ավարտված աշխատանքների արժեքով 4,053,380,000 հազ. դրամով, ավելացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ լրացուցիչ թողարկելով և Հայաստանի Հանրապետության օգտին տեղաբաշխելով 810,676 հասարակ բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 5000 դրամ արժեքով.

2) օգտագործմանը հանձնված գույքը՝ 1,747,418,075.24 հազ. դրամ արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 2 հավելվածի:

3. Վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հանձնված գույքը՝ 1,722,769,303.94 հազ. դրամ արժեքով, նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝

1) սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներին համապատասխան գույքը նվիրաբերելու վերաբերյալ պայմանագրերի կնքումը շահառու հանդիսացող բժշկական կազմակերպությունների հետ` պայմանագրերում նախատեսելով դրույթներ, որ գույքը պետք է օգտագործվի բացառապես սույն որոշմամբ սահմանված բժշկական կազմակերպությունների կողմից` բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման նպատակով.

2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը, կանոնադրության մեջ փոփոխության կատարումը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2018 թ. սեպտեմբերի 5

Երևան

     

     

      

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 971-Ա որոշման

    

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 971-Ա որոշման

      

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

օգոստոսի 30-ի N 971-Ա որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան