Գլխավոր տեղեկություն
Номер
N 1013-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
25.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.07.2018
Дата вступления в силу
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2018 թվականի N 1013-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1012-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի նոյեմբերի 21-ի N 814-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1012-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - Կրթության և գիտության նախարար (խորհրդի նախագահ)» բառերով.

2) «Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Ա. Ուդումյան - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.

3) «Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Հ. Հովհաննիսյան - Կրթության և գիտության նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով.

4) «Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ» բառերը փոխարինել «Վ. Տերտերյան - Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ» բառերով.

5) «Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Ավանեսյան - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ» բառերով.

6) «Մ. Ժամկոչյան - Հայաստանի գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն» բառերը փոխարինել «Մ. Մարկոսյան - «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 25
Երևան