ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի N 1010-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից չառաջնորդվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի նիստի N 32 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբեր ի 14-ի N 1010-Լ որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր – Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՇՈՒԿԱՅԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Գործողությունը |
Գործողության նկարագրությունը |
Կատարման ժամկետը |
Պատաս- խանատու կառույցը |
Վերստուգելի չափորոշիչը |
Ֆինանսավոր- |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1. |
«Էներգետիկայի մասին» ՀՀ նոր օրենքի մշակում |
1) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը (այսուհետ՝ ԷԵԲՊՆ), համագործակցելով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀԾԿՀ) հետ, մշակում է «Էներգետիկայի մասին» ՀՀ նոր օրենք՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մոդելի (այսուհետ՝ ԷՇՄ) և էլեկտրաէներգիայի առևտրի մեխանիզմների (այսուհետ՝ ԷԱՄ) ներդրման ընթացքում առաջ եկած խնդիրները: |
2022 թ. հուլիսի |
ՀՀ ԷԵԲՊՆ, ՀԾԿՀ |
«Էներգետիկայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2. |
Սակագների կառուցվածքի բարելավում |
1) ՀԾԿՀ-ն սահմանում է 0,38 (0,22) կՎ լարման բաշխման ծառայությունների մատուցման սակագները: |
2018 թ. |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2) ՀԾԿՀ-ն բարելավում է վերջնական սպառողների՝ ըստ լարման մակարդակների սահմանվող էլեկտրաէներգիայի սակագների կառուցվածքը՝ սակագների հաշվարկի ընթացքում հենվելով տվյալ լարման մակարդակի սպառողներին էլեկտրական էներգիա բաշխելու համար անհրաժեշտ միջինացված ծախսերի իրական մեծությունների վրա: |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման ժամանակ |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում |
|||
3. |
Էլեկտրաէներգե-տիկական շուկայի նոր մոդելի ներդրման նախապատրաստում |
1) ՀԾԿՀ –ն փոփոխություններ է կատարում էներգետիկայի բնագավառի լիցենզավորման կարգում և գործող լիցենզիաների պայմաններում, ինչպես նաև մշակում է լիցենզիաների պայմանների նոր օրինակելի ձևեր գործունեության նոր տեսակների համար՝ «Էներգետիկայի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներին համապատասխանություն ապահովելու նպատակով։ |
2018 թ. |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2) ՀԾԿՀ-ն փոփոխություններ է կատարում էներգետիկայի բնագավառի կարգավորվող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների և տեղեկատվությունների ձևերում կամ սահմանում է նոր ձևեր՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին համապատասխանություն ապահովելու նպատակով։ |
2019 թ. |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում | |||
4. |
Էլեկտրաէներգետի-կական մեծածախ շուկայի նոր մոդելին անցում |
1) Էլեկտրա-էներգետիկական շուկայի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձը (այսուհետ՝ ԷԷՇՕ), համագործակցելով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ՝ ԷԷՀՕ) ու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրի կանոնների նախագիծը։ |
2019 թ. |
ՀՀ ԷԵԲՊՆ, ԷԷՇՕ, ԷԷՀՕ |
նախագծի |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2) ՀԾԿՀ-ն քննարկում է ԷԷՇՕ-ի կողմից ներկայացված էլեկտրաէներգետիկան մեծածախ շուկայի առևտրի կանոնների նախագիծը և, համաձայնեցնելով ՀՀ ԷԵԲՊՆ-ի հետ, հաստատում է այն։ |
2019 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում | |||
3) ԷԷՀՕ-ն, համագործակցելով ԷԷՇՕ-ի ու էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցների հետ, լրամշակում է էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոնները՝ «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքին, ԷՇՄ-ի և ԷԱՄ-ի հայեցակարգին համապատասխանություն ապահովելու նպատակով։ |
2019 թ. |
ՀՀ ԷԵԲՊՆ, ԷԷՇՕ, ԷԷՀՕ |
նախագծի | |||
4) ՀԾԿՀ-ն քննարկում է ԷԷՀՕ-ի կողմից էլեկտրաէներգետիկական համակարգի ցանցային կանոններում առաջարկված փոփոխությունները և, համաձայնեցնելով ՀՀ ԷԵԲՊՆ-ի հետ, հաստատում է դրանք։ |
2019 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում | |||
5) ՀԾԿՀ-ն հաստատում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի պայմանագրերի նոր օրինակելի ձևերը։ |
2019 թ. |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում | |||
6) ԷԷՇՕ-ն գործարկում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին անցման համար ընտրված ծրագրային ապահովման փաթեթը և սկսում է դրա փորձնական կիրառումը՝ առանց էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների համար ֆինանսական պատասխանատվության կիրառման: |
2020 թ. ապրիլի երրորդ տասնօրյակ |
ՀՀ ԷԵԲՊՆ, ՀԾԿՀ |
փորձնական անցում շուկայի նոր մոդելին | |||
7) ԷԷՇՕ-ն և ԷԷՀՕ-ն ապահովում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելին ամբողջական անցումը։ |
2021 թ. հունվարի երրորդ տասնօրյակ |
ՀՀ ԷԵԲՊՆ, ՀԾԿՀ |
ամբողջական անցում շուկայի նոր մոդելին | |||
5․ |
Էլեկտրաէներգետի-կական մանրածախ շուկայի նոր մոդելին անցում |
1) ԷԷՇՕ-ն, համագործակցելով էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հետ, մշակում է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրի կանոնների նախագիծը: |
2019 թ. սեպտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀՀ |
նախագծի |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
2) ՀԾԿՀ-ն քննարկում է ԷԷՇՕ-ի կողմից ներկայացված էլեկտրաէներգետիկան մանրածախ շուկայի առևտրի կանոնների նախագիծը և, համաձայնեցնելով ՀՀ ԷԵԲՊՆ-ի հետ, հաստատում է այն։ |
2019 թ. դեկտեմբերի երրորդ տասնօրյակ |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում | |||
3) ՀԾԿՀ-ն քննարկում է էլեկտրաէներգիայի բաշխման ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ՝ ԷԲՑՕ) կողմից ներկայացված բաշխման ցանցային կանոնների նախագիծը և, համաձայնեցնելով ՀՀ ԷԵԲՊՆ-ի հետ, հաստատում է այն։ |
2019 թ. |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում | |||
4) ՀԾԿՀ-ն հաստատում է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի նոր օրինակելի ձևերը։ |
2019 թ. |
ՀԾԿՀ |
ՀԾԿՀ-ի որոշման ընդունում | |||
6. |
Հեռանկարային զարգացման նոր ծրագրի մշակում |
ԷԷՀՕ-ն, համաձայնեցնելով ՀՀ ԷԵԲՊՆ-ի, ՀԾԿՀ-ի, պետական այլ գերատեսչությունների ու շահագրգիռ կողմերի, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մասնակիցների հետ, մշակում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նոր հեռանկարային զարգացման ծրագիրը՝ հաջորդ տասնամյա ժամանակահատվածի համար: |
2021 թ. |
ՀՀ ԷԵԲՊՆ, ՀԾԿՀ |
հեռանկարային զարգացման նոր ծրագրի |
օրենքով չարգելված այլ աղբյուրներ |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |