Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 58
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
02.06.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
02.06.2016
Дата вступления в силу
28.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հունիսի 2016 թվականի

թիվ 58

քաղ. Մոսկվա

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՖԵՐՈՍԻԼԻԿՈՆԻ ՄԱՆԳԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառել Ուկրաինայից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7202 30 000 0 ծածկագրով դասակարգվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ֆերոսիլիկոնի մանգանի նկատմամբ՝ հավելվածի համաձայն սահմանված չափով, տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝

հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ֆերոսիլիկոնի մանգանի սպառողների դիրքորոշումները «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 272-րդ կետով նախատեսված իրավիճակի առաջացման հնարավորության վերաբերյալ՝

Եվրասիական տնտեսական միությունում ֆերոսիլիկոնի մանգան արտադրողների հասցեներին ուղարկել առաջարկություններ (վարքային կանոնները) գնային միջանցքներ սահմանելու վերաբերյալ՝ հաշվի առնելով CRU Bulk Ferroalloy Monitor հրատարակչության տվյալներով ֆերոսիլիկոնի մանգանի համաշխարհային գները, և իրականացնել դրանց ապահովման հսկողություն.

նախաձեռնել սույն Որոշմամբ սահմանված միջոցի վերանայում՝ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված առաջարկությունների (վարքային պայմանների) կատարումը չապահովելու դեպքում Եվրասիական տնտեսական միությունում ֆերոսիլիկոնի մանգանի սպառողների շահերի խախտմանն առնչվող հարցերն ուսումնասիրելու նպատակով:

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի հունիսի 2-ի
թիվ 58 որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան