ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 758-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Պատանի հրշեջ-փրկարարների 16-րդ հավաք-մրցույթին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 11-20-ը Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության` Բելառուսի Հանրապետություն (Գոմել) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 758-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Սարգսյան |
- Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ, պատվիրակության ղեկավար |
Ա. Գևորգյան |
- Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, մարզիչ |
Հ. Վարդումյան |
- Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 16-րդ ջոկատի հրամանատար, դաստիարակ |
Դ. Հովակիմյան |
- Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քոլեջի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Շավարշյան |
- Երևան քաղաքի թիվ 154 դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Է. Թոռչյան |
- Երևան քաղաքի Շենգավիթի 131 ավագ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Է. Մարտիրոսյան |
- Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ավագ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Մաղաքյան |
- ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ավագ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Ա. Նալբանդյան |
- Երևան քաղաքի «Քվանտ» վարժարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
Տ. Գալոյան |
- ՀՀ Շիրակի մարզի Արթիկի Վիտյա Այվազյանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչ (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 02.07.18 N 901-Ա)
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.07.2018, N 901-Ա | 03.07.2018, N 758-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|