Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 23
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
15.03.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
15.03.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 2016 թվականի

թիվ 23

քաղ. Մոսկվա

 

«ՕԾԱՆԵԼԻՔԱԿՈՍՄԵՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 009/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

«Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 009/2011) սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասին փաստաթղթերը, որոնք ընդունվել են նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի ««Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին (ՄՄ ՏԿ 009/2011)» թիվ 91 որոշումն ուժի մեջ մտնելը, վավեր են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը.

«Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 009/2011) սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանությունը հաստատելու մասին փաստաթղթերը, որոնք ընդունվել են նախքան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի դեկտեմբերի 2-ի ««Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին (ՄՄ ՏԿ 009/2011)» թիվ 91 որոշումն ուժի մեջ մտնելը և չեն պարունակում դրանց գործողության ժամկետի ավարտի ամսաթվի նշում, գործում են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը.

2. Սույն Որոշման 1-ին կետում նշված՝ համապատասխանության հաստատման վերաբերյալ փաստաթղթերի գործողության ժամանակահատվածում արտադրված և (կամ) շրջանառության մեջ բաց թողնված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է դրա պիտանիության ժամկետի ընթացքում։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Հրապարակվել է կայքում 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան