ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2018 թվականի N 748-Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետն ու 6.2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 35/1 հասցեում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող շենքային համալիրի միահարկ մասնաշենքից 31184439 (երեսունմեկ միլիոն հարյուր ութսունչորս հազար չորս հարյուր երեսունինը) դրամ գնահատված արժեքով, 163.09 քառ. մետր չափագրված մակերեսով տարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով, 7 տարի ժամկետով տրամադրել «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպությանը (քաղ. Երևան, Պարոնյան 21/1)՝ «Համայնքային ինտեգրացված խնամք և առողջ ծերացում» ծրագրի շրջանակներում տնային խնամքի կենտրոն հիմնելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2018 թվականի փետրվարի 7-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 13/0018 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին (համաձայնությամբ).
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության կողմից գույքի ոչ նպատակային օգտագործման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.
բ. պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 10 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|