Գլխավոր տեղեկություն
Номер
N 266-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.07.16/20(623) Հոդ.157
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
04.07.2018
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Дата подписания
04.07.2018
Дата вступления в силу
26.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 հուլիսի 2018 թ.

քաղ. Երևան

N 266-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 101-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 101-Ն որոշման՝

1) մեջ «տեղեկատվություններ» բառը և դրա հոլովաձևերը փոխարինել «տեղեկատվություն» բառով և դրա հոլովաձևերով.

2) 1-ին կետով հաստատված հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգի՝

ա. 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,

«8. Ներկայացված տեղեկատվությունում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների և բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն կամ դրան առնչվող լրացուցիչ պարզաբանումներ։»,

գ. N 3 հավելվածի N 3-1 և N 3-4 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար N 1 և N 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մ. Սողոմոնյան

 

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

2018 թվականի հուլիսի 4-ի N 266-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի N 101-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի

 

Ձև 3-1

 __________________________________
(ընկերության անվանումը)

ԲԱՇԽՎՈՂ ԳԱԶԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ
20 …թվականի. ……………………….. համար
(ամիս)

 

N

Ցուցանիշներ

Չափի միավոր

Քանակը

Հաշվետու ամսվա համար

Աճողական՝ ընթացիկ տարվա սկզբից

1.

Փոխադրման համակարգից ընդունված գազի քանակը

հազար խմ

   

2.

Գազի ծախսը սեփական կարիքների համար, ընդամենը

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

1)

այդ թվում՝

շենքերի և շինությունների ջեռուցում

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

2)

 գազակարգավորիչ կետերի ջեռուցում

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

3)

 տեխնոլոգիական կարիքներ

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

3.

Վերականգնված գազ

հազար խմ

   

4.

Գազի տեխնոլոգիապես անխուսափելի կորուստները, ընդամենը

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

1)

այդ թվում՝

վթարային կորուստները

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

2)

գազի հաշվառման համակարգի

սխալանքով պայմանավորված

կորուստները

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

5.

Գերնորմատիվային կորուստները

հազար խմ

   

նույնը տոկոսային արտահայտությամբ տող 1-ի նկատմամբ

%

   

6.

Գազի իրացում, այդ թվում՝

հազար խմ

   

1)

 ----------------------------------------
(սպառողական խմբի անվանումը)

հազար խմ

   

ա.

 ----------------------------------------

հազար խմ

   

բ.

 ----------------------------------------

հազար խմ

   

2)

 ----------------------------------------
(սպառողական խմբի անվանումը)

հազար խմ

   

ա.

 ----------------------------------------

հազար խմ

   

բ.

 ----------------------------------------

հազար խմ

   

1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է ամսական կտրվածքով՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։

2. Սույն ձևի 6-րդ կետով բնական գազի սպառման ծավալները ներկայացվում են ըստ հանձնաժողովի որոշմամբ սահմանված սպառողական խմբերի և սակագների։

 

 ____________________________________________
(Ընկերության ղեկավարի ստորագրությունը)
Կ.Տ. (առկայության դեպքում)

  ___________________________
(Անունը, ազգանունը)

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 4-ի N 266-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի N 101-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի

 

Ձև 3-4

 __________________________________
(ընկերության անվանումը)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԱՇԽՎՈՂ ԳԱԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
20 …թվականի. ……………………………….. համար
(ամիս կամ ամիսներ)

 

N

Սպառման ոլորտները

Սպառողների քանակը (հատ)

Իրացված գազի ծավալը (հազար խմ)

Ընդամենը
(ս.4+ս.5)

ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողների

ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողների

Ընդամենը
(ս.7+ս.8)

ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողների

ամսական 10 հազար խմ և ավելի սպառում ունեցող սպառողների

1

2

3

4

5

6

7

8

1.

Էներգետիկա, այդ թվում՝

           

1)

«Երևանի

ջերմաէլեկտրակենտրոն»

փակ բաժնետիրական

ընկերություն

           

2)

«Արմփաուեր» փակ

բաժնետիրական

ընկերություն

           

3)

«Հրազդանի էներգետիկ

կազմակերպություն

(ՀրազՋԷԿ)» բաց

բաժնետիրական

ընկերություն

           

4)

«Գազպրոմ Արմենիա»

փակ բաժնետիրական

ընկերության «Հրազդան

5» կայան

           

5)

«Հայկական ատոմային

էլեկտրակայան» փակ

բաժնետիրական

ընկերություն

           

6)

մինչև 30 ՄՎտ

դրվածքային

հզորությամբ

կոգեներացիոն կայաններ

           

7)

ջեռուցում

իրականացնող`

էներգետիկայի

բնագավառում

լիցենզավորված

ընկերություններ

           

8)

Այլ սպառողներ

           

2.

Արդյունաբերություն, այդ թվում՝

           

1)

«Նաիրիտ գործարան»

փակ բաժնետիրական

ընկերություն

           

2)

«Հրազդան Ցեմենտ

Քորփորեյշն» փակ

բաժնետիրական

ընկերություն

           

3)

«Արարատ ցեմենտ»

փակ բաժնետիրական

ընկերություն

           

4)

Մետալուրգիա

           

5)

Ապակի

           

6)

Հաց

           

7)

Պահածո

           

8)

Խմիչքներ

           

9)

Այլ սպառողներ

           

3.

Գյուղատնտեսություն

           

4.

Ավտոգազալիցքավորման ճնշակայան (ԱԳԼՃԿ)

           

5.

Բյուջետային կազմակերպություններ

           

6.

Հայկական զորախումբ, Ռուսաստանի Դաշնության զորքեր

           

7.

Առևտրային կազմակերպություններ

           

8.

Բնակչություն

           

9.

Այլ սպառողներ

           

10.

Ընդամենը բնական գազի սպառումը

           

1. Սույն ձևով սահմանված տեղեկատվությունը ներկայացվում է ամիսը մեկ անգամ՝ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը՝ հաշվետու ամսվա համար և աճողական՝ ընթացիկ տարվա սկզբից։

 

____________________________________________
(Ընկերության ղեկավարի ստորագրությունը)
Կ.Տ. (առկայության դեպքում)

___________________________
(Անունը, ազգանունը)