Գլխավոր տեղեկություն
Номер
N 1229-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (20.09.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
19.09.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.09.2018
Дата вступления в силу
20.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 սեպտեմբերի 2018 թվականի N 1229-Ա

 

ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Առողջապահության բնագավառում ԱՊՀ համագործակցության խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 3-4-ը Ռուսաստանի Դաշնություն (Սարանսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի դեմ պայքարի ուժեղացում» դրամաշնորհային ծրագրի (07060113) 4222 հոդվածով (Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագիր) նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. սեպտեմբերի 19

Երևան