Գլխավոր տեղեկություն
Номер
N 799-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.08.01/58(1416) Հոդ.857
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2018
Дата вступления в силу
02.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հուլիսի 2018 թվականի N 799-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» N 489-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետությունում պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված պատվաստումներն իրականացնելու նպատակով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը 2018 թվականի ինն ամսում հատկացնել 344,807.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշման 3-րդ կետով հատկացված գումարը «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 20
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 19-ի N 799-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 489-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԺԱՆԴԱԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի (այսուհետ՝ գնման առարկա) մրցակցային կարգով ձեռքբերման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալների (այսուհետ` գնումների գործակալներ) ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից գնման առարկայի յուրաքանչյուր խմբաքանակի գնումներն իրականացվելու են N 1 հավելվածով սահմանված կարգով.

2) 2018-2022 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների և զորակոչիկների համար պատվաստանյութերը և պատվաստումների համար օժանդակ պարագաները կարող են ձեռք բերվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն.

3) սույն որոշման համաձայն իրականացվող գնման գործընթացներում պայմանագրի և (կամ) կանխավճարի ապահովում կարող է չներկայացվել.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 2-ի N 502-Ն որոշման դրույթները կարող են չտարածվել սույն որոշմամբ սահմանված գնման գործընթացների վրա:

3. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև գնումների փոխըմբռնման հուշագրի (այսուհետ՝ հուշագիր) օրինակելի ձևին` համաձայն N 3 հավելվածի:

4. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, վերակնքել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված հուշագիրը:

5. Լիազորել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության անունից, անհրաժեշտության դեպքում, կնքել փոխըմբռնման հուշագրեր գնումների գործակալների հետ` վերջիններիս կողմից առաջարկվող ձևաչափով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 489-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԵՎ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԱԲԱՐ ՀԱԿԱՌԵՏՐՈՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ՝ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

 

1. Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր խմբաքանակ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի բուժման համար համապատասխանաբար հակառետրովիրուսային և հակատուբերկուլյոզային դեղերի (այսուհետ՝ գնման առարկա) համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ պատվիրատուներ) համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 489-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված գնման առարկա մատակարարող միջազգային գնումների գործակալներին (այսուհետ` գնումների գործակալներ) առաջարկում են ներկայացնել գնային առաջարկներ` սահմանելով ներկայացնելու վերջնաժամկետ: Սահմանված ժամկետում գնումների գործակալներից ստացված գնային առաջարկներն ամփոփելուց հետո իրականացվում է գնման մրցակցային ընթացակարգ (անհրաժեշտության դեպքում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան): Ընդ որում, մրցակցային գնման ձևի ընտրությունը կախված է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում տրամադրված գնային առաջարկներից նվազագույնի վավերականության ժամկետից:

2. Պատվիրատուների կողմից սույն կարգի 1-ին կետով սահմանված գնման մրցակցային ընթացակարգն իրականացվելիս որպես առավելագույն նախահաշվային գին ընդունվում է գնումների գործակալների կողմից սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը` հաշվի առնելով գնման առարկայի մաքսազերծման և տեղափոխման հետ կապված ծախսերը, ընդ որում, կարող են հիմք ընդունվել նախորդ տարվա ընթացքում միևնույն գնման առարկաների մաքսազերծման և տեղափոխման հետ կապված փաստացի ծախսերը:

3. Գնման այն առարկաների մասով, որոնց վերաբերյալ սահմանված ժամկետում գնումների գործակալներից որևէ գնառաջարկ չի ստացվում, վերջիններիս գնման ընթացակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից:

4. Յուրաքանչյուր գնման առարկայի համար գնումների գործակալների և իրականացվող գնման ընթացակարգի բնութագրերը պետք է լինեն նույնը:

5. Սույն կարգի 1-ին կետով սահմանված գնման մրցակցային ընթացակարգերի իրականացմանը զուգահեռ նախարարությունը նախաձեռնում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման գործընթաց` պատվիրատուներից յուրաքանչյուրի կողմից կազմակերպվող մրցակցային գնման ընթացակարգերի համար սահմանված առավելագույն նախահաշվային գների հանրագումարը որպես դրամաշնորհ տրամադրելու մասին: Առավելագույն նախահաշվային գումարների հիմք է գնումների գործակալների կողմից տրված նվազագույն գնառաջարկներով հաշվարկված հավանական գնման ընդհանուր ծավալը:

6. Սույն կարգի 1-ին կետի համաձայն իրականացված գնման մրցակցային ընթացակարգի արդյունքում չափաբաժինները չկայացած հայտարարվելու դեպքում, վերջիններս պատվիրատուների կողմից կարող են ձեռք բերվել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն: Ընդ որում, սույն կետով սահմանված գնման դեպքում գնման գինը չի կարող ավելի լինել սույն կարգի 2-րդ կետում նշված նախահաշվային գներից:

7. Սույն կարգի 1-ին և 6-րդ կետերով սահմանված գնման ընթացակարգերի շրջանակներում ձևավորված տնտեսված և (կամ) չծախսված նախարարության կողմից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված դրամաշնորհային միջոցները կարող են չվերադարձվել միայն հետագայում նույն գնման առարկաների ձեռքբերման համար կազմակերպվող գնման ընթացակարգերի համար տրամադրվող դրամաշնորհներում վերահաշվարկ կատարելու պայմանով: Ընդ որում, նկարագրված գնման առարկաների ձեռքբերումը կարող է իրականացվել միայն նախարարության կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա:

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 489-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳՆՄԱՆ ԱՌԱՐԿԱ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ

NN
ը/կ

Անվանումը

1.

Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

The United Nations Children’s Fund (UNICEF)

2.

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիր

The United Nations Development Programme (UNDP)

3.

Դեղորայքի ապահովման միջազգային ասոցիացիա

International Dispensary Association (IDA)

4.

Դեղամիջոցներով ապահովման գլոբալ մեխանիզմ

The Global Drug Facility (GDF)

5.

Մատակարարման շղթաների կառավարման գործընկերություն

The Partnership for Supply Chain Management (PFSCM)

6.

Քրոուն էյջընթս

Crown agents

»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 19-ի N 799-Ն որոշման


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 19-ի N 799-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

հուլիսի 19-ի N 799-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան