Գլխավոր տեղեկություն
Номер
N 302-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.08.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.03.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.03.2017
Дата вступления в силу
28.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2017 թվականի N 302-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել որոշման հավելվածում նշված տարածքների հանձնման-ընդունման և սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կատարումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մարտի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

մարտի 23-ի N 302-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող անշարժ գույքի

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Մակերեսը (քառ. մետր)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Տարածքի տնօրինման լիազորությունն իրականացնող պետական հիմնարկը

1.

ՀՀ Շիրակի մարզ,
քաղ. Արթիկ,
Բաղրամյան 4

245.3

7 925 770

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

2.

(կետն ուժը կորցրել է 02.08.18 N 944-Ա)

3.

ՀՀ Տավուշի մարզ,
քաղ. Իջևան, Մելիքբեկյան 3

323

5 000 000

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ

4.

ՀՀ Արարատի մարզ, քաղ. Արտաշատ,
Մարքսի 15 ա

500

341 585 727

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ

5.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, քաղ. Մարտունի,
Գ.Նժդեհի 7/4-1

252.16

26000

ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմ

6.

ՀՀ Տավուշի մարզ, քաղ. Նոյեմբերյան,
Զ. Անդրանիկի 3

105.5

209 973 696

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ

(հավելվածը խմբ. 22.09.17 N 1166-Ա, փոփ. 02.08.18 N 944-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան