Գլխավոր տեղեկություն
Номер
N 906-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.07.2018-31.07.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
02.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.07.2018
Дата вступления в силу
03.07.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 2-ի N 906
որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ
 (հանձնաժողովի նախագահ)

   

Ի. Ղափլանյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

   

Կ. Նազարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

   

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   

Մ. Ադամյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Հ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

   

Ա. Հարությունյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Բ. Բադալյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

   

Ա. Ուդումյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

   

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Ն. Ղարիբյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Հ. Քոչարյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Ա. Խառատյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

   

Ս. Բարսեղյան

- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար
(հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

   

Գ. Ավետիսյան

- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

   

Հ. Նավասարդյան

- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

   

Գ. Ղալաչյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

   

Ս. Աբգարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ

   

Վ. Սիմոնյան

- Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան