Գլխավոր տեղեկություն
Номер
N 43-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.02.26/12(247) Հոդ.195
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.01.2003
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.02.2003
Дата вступления в силу
08.03.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 փետրվարի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունվարի 2003 թվականի N 43-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2003 թ. հունվարի 31

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 43-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու, ինչպես նաև նրանց պետական պարգևների ներկայացնելու կարգը:

2. Ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պետական պարգևատրման են ներկայացվում այն անձինք, ովքեր իրենց օրինակելի վարքով ու նվիրվածությամբ կամ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը՝ որոշակի ավանդ են ներդրել քաղաքացիների անձը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված նրանց իրավունքներն ու ազատությունները, սեփականության բոլոր ձևերը, պետական և հասարակական կարգը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու, ինչպես նաև ոստիկանության համակարգի գործունեության զարգացման, իրավակարգի, օրինականության, միջազգային համագործակցության ամրապնդման և ոստիկանության խնդիրների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:

(2-րդ կետը լրաց. 21.06.18 N 695-Ն)

3. Ոստիկանության գործունեությանն օժանդակելու համար խրախուսման կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարները և այլ պաշտոնատար անձինք, քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

(3-րդ կետը խմբ. 21.06.18 N 695-Ն)

4. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը և Հայաստանի Հանրապետության վարչապետը խրախուսում են շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգևատրմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրով։

(4-րդ կետը լրաց. 21.06.18 N 695-Ն)

5. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման ներկայացնելու առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին միջնորդագրեր են ներկայացնում ոստիկանության պետական կառավարման մարմնի վարչությունների և ինքնուրույն բաժինների պետերը:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, ելնելով միջնորդագրերի քննարկման արդյունքներից, ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու մասին ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

ա) միջնորդագիրը թողնել անհետևանք.

բ) միջնորդագիրը վերադարձնել լրացուցիչ քննության.

գ) վերանայել խրախուսման ձևը.

դ) արձակել հրաման անձին խրախուսելու մասին.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել խրախուսելու կամ պարգև տալու մասին միջնորդագիր։

7. Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսմանը ներկայացվող՝ ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու մասին միջնորդագրերը 20-օրյա ժամկետում քննարկվում և ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից՝ եզրակացության համար։

8. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից խրախուսվելու մասին միջնորդագրերի, հանձնաժողովի դրական եզրակացության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի համապատասխան որոշման հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետին են ներկայացվում խրախուսման ներկայացվող անձանց՝

ա) կենսագրական տվյալները կամ ինքնակենսագրությունը,

բ) բնութագիրը՝ դրանում ներառելով ոստիկանության գործունեությանն օժանդակելու, հանցագործությունները կանխելու ու բացահայտելու գործում նրանց ունեցած վաստակն ու ցուցաբերած անձնվիրությունը, խիզախությունը, մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները:

9. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսման մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից կարող են պահանջվել նաև լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի միջնորդագիրը կարող է վերադարձվել լրացուցիչ քննարկման:

10. Սույն կարգով ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագիրը, հուշանվերը կամ դրամական պարգևատրումը հանձնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեդալները, կրծքանշանները և պատվոգիրը հանձնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

(10-րդ կետը լրաց. 21.06.18 N 695-Ն)

11. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձինք պետական պարգևների ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությունում, նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունների հարուցման մասին ստացված առաջարկությունների քննարկման և ամփոփման կարգի հաստատման մասին» N 404 որոշմանը համապատասխան։

12. Ոստիկանության գործունեությանն օժանդակող անձանց խրախուսելու համար նախատեսվող ծախսերի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցներից։

(հավելվածը լրաց., խմբ. 21.06.18 N 695-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան