«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 հուլիսի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2000 թվականի N 420
քաղ. Երևան
ՆՈՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 12 հոդվածի «զ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով` 7-օրյա ժամկետում հաստատել նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման ժամանակ բացվող հաշվի վարման համար բանկի ընտրության չափանիշները.
բ) հաշվի առնելով սույն կետի «ա» ենթակետում նշված չափանիշները` մեկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթ` բանկի ընտրության համար:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնակարգով կարգավորվում է նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման գործընթացը:
2. Սույն կանոնակարգի համաձայն թողարկվում են միայն սովորական բաժնետոմսեր (այսուհետև` բաժնետոմս), որոնք իրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող` մասնավորեցվող բաժնետիրական ընկերության (այսուհետև` ընկերություն) նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, մասնավորապես, պետք է բովանդակի ընկերության վերակազմակերպման, նոր բաժնետոմսերի տեղաբաշխման (բաժանորդագրության) ժամկետների և ձևերի, ավելացվող կանոնադրական կապիտալի չափի, թողարկվող բաժնետոմսերի տեսակների, թողարկման ձևի և անվանական արժեքների, տեղաբաշխմանը մասնակցելու սահմանափակումների մասին և այլ անհրաժեշտ տեղեկություններ:
4. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որոշում է ընդունում ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման և այդ նպատակով նոր բաժնետոմսերի թողարկման անհրաժեշտության դեպքում` նաև վերակազմակերպման մասին:
5. Եթե ընկերությունն անցել է մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցում, և (կամ) պետական գույքը մասնավորեցվել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, ապա այդ ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքը սահմանելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, որ մասնակի անհատույց և (կամ) ներդրումային մասնավորեցմանը մասնակցած անձանց տրվի առնվազն մեկ բաժնետոմս: Այն դեպքում, երբ բաժնեմասի մնացորդը կազմում է բաժնետոմսի անվանական արժեքի 50 տոկոսից ավելին, տվյալ բաժնետիրոջը տրվում է մեկ հավելյալ բաժնետոմս, հակառակ դեպքում հավելյալ բաժնետոմս չի տրվում: Եթե արդյունքում բաժնետոմսերի գումարային քանակը փոքր կամ մեծ է ընկերության բաժնետոմսերի ընդհանուր հանրագումարից, ապա որպես կլորացման նիշ ընդունվում է համապատասխանաբար 50-ից մեծ կամ փոքր մեծությունը:
Այն դեպքում, երբ բաժնեմասի մնացորդը կլորացման նիշից պակաս գումար է, ընկերության ընդհանուր ժողովի որոշմամբ մեկ տարվա ընթացքում բաժնետիրոջն է վերադարձվում բաժնեմասի մնացորդը կազմող գումարը և հավելյալ բաժնետոմս չի տրվում:
6. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությունը (այսուհետև` նախարարություն)`
ա) մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո ընկերության հետ կնքում է պայմանագիր և դրան համապատասխան իրականացնում բաժնետոմսերի տեղաբաշխումը, ինչպես նաև որոշմամբ սահմանված կարգով ու ժամկետներում նախապատրաստում նոր բաժնետոմսերի թողարկման ազդագիրը և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունում,
բ) բաժնետոմսերի թողարկման ազդագիրը Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունում գրանցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում այն հրապարակում է 1000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում,
գ) պարբերաբար կազմակերպում է բաժնետոմսերի տեղաբաշխման մասին տեղեկատվության հրապարակումը,
դ) մրցույթով ընտրված բանկի հետ կնքում է հաշվի սպասարկման մասին պայմանագիր,
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կամ վերապահված այլ լիազորություններ:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բաժնետոմսերի տեղաբաշխման լիազորությունները կարող է վերապահվել այլ կազմակերպության (անդերռայթեր), որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել արժեթղթերի տեղաբաշխման գործունեություն:
Այս դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետք է սահմանվեն այդպիսի կազմակերպության ընտրության չափանիշները:
8. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ բաժնետոմսերի տեղաբաշխման լիազորությունները վերապահվել են այլ կազմակերպության, ապա այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է սույն կարգի 6-րդ կետում նշված գործառույթներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը` համաձայն նախարարության և կազմակերպության միջև կնքվող պայմանագրի:
II. Բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցելու պայմանները
9. Բաժնետոմսերի տեղաբաշխմանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնավորեցման սուբյեկտները:
10. Ընկերության բաժնետոմսերն ունեն իրենց բաժնեմասին համապատասխան նոր բաժնետոմսերի ձեռքբերման նախապատվության իրավունք:
Ընկերության` բաժնետոմսեր ձեռք բերելու նախապատվության իրավունք տվող արժեթղթերի սեփականատերերն իրենց իրավունքից օգտվում են բաժնետերերից առաջ` ընկերության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում:
11. Եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսվում է նոր բաժնետոմսերի (կամ դրանց մի մասի) մրցույթի տեղաբաշխում, ապա մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նոր բաժնետոմսերի (կամ դրանց մի մասի) փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումը մրցույթով անցկացնելու դեպքում մրցույթի մասնակիցներ կարող են լինել միայն նախարարության կողմից նախապես որակավորված անձինք:
III. Նոր բաժնետոմսերի տեղաբաշխումը
12. Բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ տեղաբաշխումն սկսվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10-րդ օրվանից և տևում 30 օր:
13. Բաժնետոմսերի փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումն սկսվում է բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10-րդ օրվանից և տևում 30 օր:
14. Բաժնետոմսերի բաց և փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումներն անցկացվում են զուգահեռ:
15. Բաժնետոմսերի տեղաբաշխումն իրականացվում է բաժանորդագրության հայտերի (այսուհետև` հայտ) ընդունման միջոցով: Մասնակիցների կամ նրանց լիազորած անձանց կողմից լրացվում են հայտերը (NN 1, 2, 3 ձևերը) կցվում են և ներկայացվում նախարարություն:
16. Հայտի հետ մասին ներկայացվում է նաև հայտում նշված գումարի վճարման անդորրագիրը:
17. Նոր բաժնետոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո նոր բաժնետոմսերի փակ տեղաբաշխմանը մասնակցելու նպատակով ընկերության` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի բաժնետերերի ծանուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
18. Բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում ընկերության ղեկավարը կամ պետական սեփականություն չհանդիսացող բաժնետոմսերի սեփականատերերի (այսուհետև` ոչ պետական բաժնետերեր) կողմից լիազորված անձը հրավիրում է ոչ պետական բաժնետերերի ժողով` իրենց բաժնեմասերին համապատասխան նոր բաժնետոմսերի փակ բաժանորդագրությանը մասնակցելու հարցը քննարկելու համար:
19. Ժողովի որոշմամբ հաստատված ոչ պետական բաժնետերերից յուրաքանչյուրին հասանելիք բաժնետոմսերի քանակի նշումով անվանացանկը, որի բոլոր էջերն ստորագրվում են ժողովի նախագահի, քարտուղարի կողմից, հանձնվում է նախարարություն: Ոչ պետական բաժնետերերի ժողովի որոշումը պետք է պարունակի տվյալներ յուրաքանչյուր ոչ պետական բաժնետիրոջը հասանելիք բաժնետոմսերի քանակի մասին:
(19-րդ կետը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
20. Հայտը ներկայացնելու ժամկետ է համարվում նախարարության կողմից հայտի ստացման օրը:
Ստացված հայտերը գրանցվում են բաժնետոմսերի տեղաբաշխման գրանցամատյաններում` ըստ հայտերը ներկայացնելու ժամկետների հաջորդականության:
21. Նախարարությունը բաց և փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխումների համար վարում է առանձին գրանցամատյաններ: Գրանցամատյանների բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված, վերջին էջը` ստորագրված գրանցամատյանները վարող պատասխանատու անձանց կողմից (նշելով էջերի ընդհանուր թիվը) և հաստատված նախարարության կնիքով: Գրանցամատյանների վարումն իրականացվում է դրամարկղային գրքերի վարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
22. Հայտերը գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում, որոնցում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) հայտը ներկայացնելու ժամկետը,
բ) մասնակցի անվանումը և հասցեն,
գ) բաժնետոմսերի ընդհանուր թիվը (հատ),
դ) հայտում նշված բաժնետոմսերի թիվը (հատ),
ե) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը (դրամ),
զ) գրանցամատյանները վարող պատասխանատու անձի ստորագրությունը,
է) հայտի համարը:
23. Ներկայացված հայտը մերժվում է, եթե հայտ ներկայացնող անձը`
ա) խախտել է սույն կանոնակարգով սահմանված` հայտերը ներկայացնելու ժամկետները և կարգը,
բ) չի հանդիսանում մասնավորեցման սուբյեկտ,
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
24. Մերժված հայտերը գրանցվում են մեկ ընդհանուր առանձին գրանցամատյանում, որում ըստ սյունակների հերթականության պետք է նշվեն`
ա) ընկերության անվանումը,
բ) հայտի համարը,
գ) հայտը ներկայացնելու ժամկետը,
դ) հայտատուի անվանումը և հասցեն,
ե) բաժնետոմսերի թիվը (հատ),
զ) բաժնետոմսերի համար առաջարկվող ընդհանուր գումարը (դրամ),
է) մերժման հիմքերը,
ը) գրանցամատյանները վարող պատասխանատու անձի ստորագրությունը:
25. Բաժնետոմսերի տեղաբաշխումը համարվում է կայացած, եթե պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարի տեսակարար կշիռը նոր ձևավորվող կանոնադրական կապիտալի չափի մեջ կազմում է 50 տոկոսից պակաս`
ՊԲԱԳ/ԿԿ < 1/2,
որտեղ`
ՊԲԱԳ-ն պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի անվանական արժեքների գումարն է,
ԿԿ-ն ընկերության նոր ձևավորվող կանոնադրական կապիտալի չափն է, որը հաշվարկվում է սույն կարգի 27-րդ կետի համաձայն:
26. Տեղաբաշխման արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակը որոշվում է հետևյալ բանաձևով`
ԲԳՔ=ԲԳԳ+ՓԳԳ,
որտեղ`
ԲԳՔ-ն տեղաբաշխման արդյունքում բոլոր մասնակիցներին հասանելիք բաժնետոմսերի ընդհանուր քանակն է,
ԲԳԳ-ն` բաց տեղաբաշխման գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի քանակը,
ՓԳԳ-ն` փակ տեղաբաշխման գրանցամատյանում գրանցված բաժնետոմսերի քանակը:
27. Ընկերության կանոնադրական կապիտալը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
ԿԿ=(ՊԲՔ+ՈՊԲՔ+ԲԳՔ)xԲԱԱ+ԱԲԱ,
որտեղ`
ԿԿ-ն ընկերության կանոնադրական կապիտալն է,
ՊԲՔ-ն` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի քանակը,
ՈՊԲՔ-ն` պետական սեփականություն չհանդիսացող բաժնետոմսերի քանակը,
ԲԳՔ-ն` բաց և փակ բաժանորդագրությամբ տեղաբաշխման գրանցամատյաններում գրանցված բաժնետոմսերի ընդհանուր քանակը,
ԲԱԱ-ն` մեկ սովորական բաժնետոմսի անվանական արժեքը,
ԱԲԱ-ն` արտոնյալ բաժնետոմսերի անվանական արժեքների հանրագումարը:
28. Բաժնետոմսերի տեղաբաշխումը չկայանալու դեպքում նախարարությունը, սույն կարգի դրույթներին համապատասխան, իրականացնում է բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխում (տեղաբաշխումներ):
29. Բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման գործընթացը, սույն կարգի դրույթներին համապատասխան, սկսվում է նախորդ տեղաբաշխման ավարտից մեկ շաբաթ հետո և կարող է տևել մինչև 6 ամիս:
30. Բաժնետոմսերի լրացուցիչ տեղաբաշխման գործընթացը չկայանալուց և ժամկետը լրանալուց հետո, եթե բաժանորդագրության արդյունքում վաճառվել են բաժնետոմսեր, ապա ընկերության կանոնադրական կապիտալի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կարգի 27-րդ կետի:
31. Չտեղաբաշխված բաժնետոմսերը մնում են ընկերության տնօրինության տակ և համարվում են հայտարարված բաժնետոմսեր:
32. Բաժնետոմսերի բաժանորդագրությամբ տեղաբաշխման (լրացուցիչ տեղաբաշխումների) արդյունքում բաժնետոմս չվաճառվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունում ընկերության բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ ձևով մասնավորեցնելու վերաբերյալ:
33. Բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
IV. Բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների ամփոփումը
34. Նախարարությունը բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետի ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն է ներկայացնում իր կողմից հաստատված բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների ամփոփման մասին արձանագրությունը (N 4 ձևը կցվում է)` 3 օրինակից:
Արձանագրությանը կցվում է բաժանորդագրությամբ տեղաբաշխման արդյունքներով կազմված բաժնետոմսերի սեփականատերերի գրանցամատյանից քաղվածք (բաժնետոմսերի սեփականատերերի կազմը և յուրաքանչյուր սեփականատիրոջը պատկանող բաժնետոմսերի քանակը), որը հանդիսանում է արձանագրության անբաժան մասը և որի բոլոր էջերը պետք է լինեն համարակալված, կարված և կնքված նախարարության կողմից:
35. Տեղաբաշխմանը մեկ հայտատուի մասնակցությունը այն չկայացած համարելու հիմք չի հանդիսանում:
36. Բանկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետոմսերի տեղաբաշխման ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն է ներկայացնում տվյալներ մուտքագրված վճարների մասին:
Սահմանված կարգով կազմվում է բաժանորդագրությունը կայանալու մասին ակտ, որի մեկ օրինակը նախարարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչություն:
37. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը սույն կարգի 34-րդ կետում և 36-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին արձանագրությունը և 2 օրինակը վերադարձնում նախարարություն` տալով արժեթղթերի գրանցման վկայական (տեղաբաշխումը կայացած համարվելու դեպքում):
38. Ընկերությունը բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին արձանագրության հաստատումից և գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցում է փոփոխությունները և վկայականի պատճենը ներկայացնում բանկին, որը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում բաժնետոմսերի վաճառքից ստացված գումարը փոխանցել ընկերության հաշվին:
V. Նոր բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարի բաշխման կարգը
39. Նոր բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց վճարված գումարից հանվում է բաժնետոմսերի տեղաբաշխման հետ կապված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով չֆինանսավորված ծախսերի համար անհրաժեշտ գումարը, որով նախարարությունը փոխհատուցում է բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում իր կատարած ծախսերը, իսկ մնացած գումարը փոխանցվում է ընկերության հաշվի համարին` դրա մասին տեղեկացնելով նշված ընկերությանը:
Ձև 1
Հ Ա Յ Տ
ֆիզիկական անձանց համար
Հայտատու
Ես _____________________________________________________
(անունը, ազգանունը)
_______________________________________________________
(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, N-ը, ամսաթիվը, տալու վայրը)
Հասցեն __________________________________________________,
ծանոթանալով ______________________________________________
(մասնավորեցվող ընկերության անվանումը)
նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում են բաժանորդագրվել
_______________________________________________________,
(նոր բաժնետոմսերի քանակը` թվերով և տառերով)
այդ նպատակով կցում են վճարման անդորրագիրը`________________________
_______________________________________________ դրամ` մուծված
(վճարման անդորրագրում նշված գումարը` թվերով և տառերով)
_________________________________________________ հաշվի համարին:
_____________200 թ. |
Հայտատու _________________ |
(ստորագրությունը) |
Ձև 2
Հ Ա Յ Տ
իրավաբանական անձանց համար
Հայտատու _______________________________________________
(առևտրային կազմակերպության անվանումը)
Իրավաբանական հասցեն ______________________________________
Գրանցման համարը և վայրը ____________________________________
Ի դեմս _________________________________________________,
(անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը)
ծանոթանալով _____________________________________________
(մասնավորեցվող ընկերության անվանումը)
նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում ենք բաժանորդագրվել
______________________________________________________,
(նոր բաժնետոմսերի քանակը` թվերով և տառերով)
այդ նպատակով կցում ենք վճարման անդորրագիրը ______________________
դրամ` __________________________________________________
(վճարման անդորրագրում նշված գումարը` թվերով և տառերով)
մուծված __________________________________________ հաշվի համարին:
_____________200 թ. |
Հայտատու _________________ |
(լիազորված անձի ստորագրությունը, անունը, ազգանունը) |
Ձև 3
Հ Ա Յ Տ
մասնավորեցվող ընկերության ոչ պետական բաժնետերերի համար
Համաձայն բաժնետերերի ժողովի որոշման ____________________________
(բաժնետերերի ժողովի արձանագրությունից քաղվածքը կցվում է)
Ես ____________________________________________________
(անունը, ազգանունը)
_______________________________________________________,
(անձը հաստատող փաստաթուղթը, սերիան, N-ը, ամսաթիվը, տալու վայրը)
ծանոթանալով ______________________________________________
(մասնավորեցվող ընկերության անվանումը)
նոր բաժնետոմսերի թողարկման ազդագրին, ցանկանում են բաժանորդագրվել
_______________________________________________________,
(նոր բաժնետոմսերի քանակը` տառերով և թվերով)
այդ նպատակով կցում են վճարման անդորրագիրը ________________________
___________________________________________________ դրամ`
(վճարման անդորրագրում նշված գումարը` տառերով և թվերով)
մուծված __________________________________________ հաշվի համարին:
(հաշվի համարը)
_____________200 թ. |
Հայտատու _________________ |
(ստորագրությունը) |
Ձև 4
«Գրանցում եմ» |
«Հաստատում եմ» |
_________________ |
_________________ |
_________________ 200 թ. |
_________________ 200 թ. |
_______________________________________________________ ԲԲԸ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N
տեղաբաշխման արդյունքների ամփոփման
______________________200 թ.
Հանձնաժողովի կազմը
Նախագահ ______________________________________________
(անունը, ազգանունը)
Քարտուղար _____________________________________________
(անունը, ազգանունը)
Բաժանորդագրության իրականացման հիմքերը`
տեղաբաշխումն իրականացվել է համաձայն
ՀՀ կառավարության _____________________________________ որոշման
(որոշման ամսաթիվը և համարը)
և 200 թ. ____________________________________ թողարկման ազդագրի:
(թողարկման ազդագրի հրապարակման ամսաթիվը)
Տեղաբաշխման սկիզբը |
200 թ., | ավարտը | 200 թ. |
ընդհանուր քանակը ________________________________________:
(քանակը` թվերով և տառերով)
Տեղաբաշխման արդյունքների համաձայն բաժանորդագրված նոր բաժնետոմսերի
ընդհանուր քանակը ________________________________________:
(քանակը` թվերով և տառերով)
Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը ____________________________:
(քանակը` թվերով և տառերով)
Բաժնետոմսերի համար վճարված ընդհանուր գումարը ___________________
__________________________________________________ դրամ:
(գումարը` թվերով և տառերով)
Տեղաբաշխման մասնակիցների կազմը և հասանելիք բաժնետոմսերի քանակը`
Ֆիզիկական անձինք` ________________________________________:
(քանակը` թվերով և տառերով)
Իրավաբանական անձինք` _____________________________________:
(քանակը` թվերով և տառերով)
Մասնավորեցվող ընկերության ոչ պետական բաժնետերեր`
______________________________________________________
(քանակը` թվերով և տառերով)
Տեղաբաշխման արդյունքում ձևավորված ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը
______________________________________________________
(թվերով և տառերով)
__________________________________________________ դրամ:
Համաձայն ՀՀ կառավարության |
200 թ. | N |
որոշման |
(ընկերության անվանումը)
բաժանորդագրությունը ______________________________________:
Տեղաբաշխման արդյունքների հիման վրա կազմված բաժնետերերի գրանցամատյանից
քաղվածքը (բաժնետերերի կազմը, յուրաքանչյուր բաժնետիրոջ բաժնետոմսերի քանակը)
(կցվում է):
Հանձնաժողովի նախագահ |
__________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) | |
Հանձնաժողովի քարտուղար |
__________________ | __________________ |
(ստորագրությունը) | (անունը, ազգանունը) |
(կարգը լրաց. 17.02.11 N 140-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 420 | |
17.02.2011, N 140-Ն | 05.03.2011, N 420 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|