Գլխավոր տեղեկություն
Номер
N 1142-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (30.08.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.08.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2018
Дата вступления в силу
30.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2018 թվականի N 1142-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 720-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական վերահսկողական ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկերը հաստատելու մասին» N 720-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի 3-րդ սյունակում «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակ», իսկ 4-րդ սյունակում «հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը՝ «սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով.

2) որոշման N 4 հավելվածի 1-ին և 2-րդ կետերի 4-րդ սյունակում «հուլիսի» բառը փոխարինել «նոյեմբերի» բառով.

3) որոշման N 6 հավելվածի՝

ա. 2-րդ կետի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիության ու տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ստացման, ինչպես նաև վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին անհատույց և ազատ հասանելիության կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը»,

բ. 2-րդ կետի 6-րդ սյունակը «մաս» բառից հետո լրացնել «և 6-րդ մասի 1-ին կետ» բառերով.

գ. ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը,

դ. 2-րդ և 4-րդ կետերի 4-րդ սյունակում «հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

 4) որոշման N 7 հավելվածի 1-ին և 2-րդ կետերում «2018 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2019 թ. փետրվարի 1-ին տասնօրյակ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. օգոստոսի 29
Երևան