ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունիսի 2018 թվականի N 694-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» N 536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածում Արագածոտնի մարզային զորակոչային հանձնաժողովի կազմից հանել «Ա. Դավթյան» բառերը.
3) որոշման N 3 հավելվածը «Ռուդոլֆ Կնյազի Սարգսյան-հոգեբույժ» բառերից հետո լրացնել «Արսեն Մակբեթի Մելքոնյան-ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՆ. Փաշինյան
2018 թ. հունիսի 22
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 21-ի N 694 -Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի N 536 -Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Դ. Տոնոյան | - ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Դավթյան | - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Ա. Թորոսյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Հակոբյան | - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար |
Ա. Հարությունյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Զ. Մնացականյան | - ՀՀ արտաքին գործերի նախարար |
Ս. Պապիկյան | - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար |
Հ. Մուրադյան | - ՀՀ զինվորական կոմիսար |
Վ. Օսիպյան | - ՀՀ ոստիկանության պետ |
Ա. Վանեցյան | - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
Ա. Դավթյան | - ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ) |
Կ. Նահապետյան | - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան | - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|