ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2018 թվականի N 809-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն իր կարիքների համար ռազմավարական ծրագրավորման ավտոմատ կառավարման համակարգի նախագծման ծառայությունների ձեռքբերման նպատակով 2018 թվականի ապրիլի 5-ին հայտարարված՝ «ՀՀ ՏԶՆՆ-ԲՄԾՁԲ-18/1» ծածկագրով բաց մրցույթի ձևով գնման ընթացակարգը հայտարարել չկայացած՝ գնման պահանջի դադարման հիմքով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 23 Երևան |
|