ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 2018 թվականի N 792-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 583-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 29-ի «Պատվիրակություն Տաջիկստանի Հանրապետություն գործուղելու մասին» N 583-Ա որոշման 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների՝ Շողիկ Գալստյանի և Արթուր Դեվրիկյանի գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և ընդունել ի գիտություն, որ օրապահիկը կատարվելու է համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին, իսկ Մայա Խաչատրյանի և Էդգար Դավթյանի գիշերավարձը և օրապահիկը՝ համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 19 Երևան |