Գլխավոր տեղեկություն
Номер
N 683-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.06.2018-23.08.2018)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.06.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.06.2018
Дата вступления в силу
20.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2018 թվականի N 683-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի, ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հունիսի 19
Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 15-ի N 683-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը՝
10 նիշի մակարդակով

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման
երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

1.

1805000000

Կակաո-փոշի

Կակաո-փոշի՝ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի

կգ

203 000

ԵՄ

296 000 000

2.

1803100000

Կակաո զանգված (քերուկ)

Կակաո զանգված յուղազերծված կամ ոչ յուղազերծված

կգ

183 000

ԵՄ

430 000 000

3.

1804000000

Կակաոյի յուղ

100% կակաոյի յուղ, հալման ջերմաստիճանը 31-35 C

կգ

61 000

ԵՄ

177 000 000

4.

1302310000

Ագար-ագար

Խտացուցիչ նյութ, խոնավությունը մոտ 10%

կգ

770

ԵՄ

8 500 000

5.

0813409500

Բալի չիր

Խոնավությունը 15-35%

կգ

3000

ԵՄ,

Չինաստան

6 140 000

6.

0813409500

Թթի չիր

Խոնավությունը 15-30%

կգ

60000

Աֆղանստան Չինաստան

73 500 000

7.

3302101000

Սննդային բուրավետիչներ

Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր

կգ

200

ԵՄ

3 500 000

8.

3302102100

Սննդային բուրավետիչներ

Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր

կգ

200

ԵՄ

3 500 000

9.

3302102900

Սննդային բուրավետիչներ

Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր

կգ

200

ԵՄ

3 800 000

10.

3302104000

Սննդային բուրավետիչներ

Սննդի արտադրության մեջ օգտագործվող եթերային յուղեր

կգ

200

ԵՄ

4 000 000

11.

1517909900

Բուսական ճարպեր

Սննդի համար պիտանի բուսական կամ կենդանական ծագման յուղեր

կգ

292 000

ԵՄ

262 800 000

12.

4823908597

Թղթյա կապսուլա

Թղթյա կամ ստվարաթղթյա արտադրանք

կգ

11 500

ԵՄ,
Թուրքիա

82 800 000

13.

5806329000

Դեկորատիվ ժապավեն գործվածքից

Նեղ գործվածքներ քիմիական թելերից

կգ

2 580

ԵՄ,
Թուրքիա

59 000 000

14.

4819100000

Ստվարաթղթյա տուփեր

Ստվարաթուղթ, արկղեր և տուփեր գոֆրոթղթից կամ ստվարաթղթից

կգ

25 400

ԵՄ,
Թուրքիա

86 000 000

15.

3920621903

Ժապավեն՝ կոնֆետների փաթեթավորման համար

Պլաստմասսայե սալեր, թերթեր, ժապավեններ

կգ

17 750

ԵՄ,
Թուրքիա

57 500 000

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

1 554 040 000

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան