ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱԶԱՐԻ ՇԱՐԻՖՈՒՄ ՔԵՄՓ ՄԱՅՔ ՍՓԵՆՆԻ ԵՎ ՔԵՄՓ ԿՈՒՆԴՈՒԶԻ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՐԿՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել 2012 թվականի նոյեմբերի 17-ին Երևանում և 2012 թվականի նոյեմբերի 30-ին Բոննում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև Մազարի Շարիֆում Քեմփ Մայք Սփեննի և Քեմփ Կունդուզի ուժերի պաշտպանության համար Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երկու անվտանգության դասակների հատկացման հարցում համագործակցության և աջակցության մասին» համաձայնությունը։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2013 թ. մարտի 27 Երևան ՆՀ-49-Ն |