ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2017 թվականի N 998-Ա
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը Երևանում կազմակերպելու և անցկացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել՝
1) միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 20-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, ժամանակացույցը՝ ըստ միջոցառման պատասխանատուների, և ծախսերի նախահաշիվը:
(3-րդ կետը փոփ. 23.07.18 N 1001-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2017 թ. սեպտեմբերի 11-ի N 998 -Աորոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Արշակյան | - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Ավանեսյան | - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Անափիոսյան | - Կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ռ. Ռուբինյան | - Արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Բ. Տեր-Գրիգորյան | - Սփյուռքի նախարարի տեղակալ |
Հ. Գրիգորյան | - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Եսայան | - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ (համաձայնությամբ) |
Կ. Վարդանյան | - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ա. Ավակյան | - «Բիզնես Արմենիա» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Տ. Ճորոխյան | - «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Բալդրյան | - Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Գալստյան | - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |
(հավելվածը խմբ. 23.07.18 N 1001-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2017 թ. սեպտեմբերի 11-ի N 988-Ա |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ-2019» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ԵՎ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառումը կազմակերպող և անցկացնող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3. Հանձնաժողովի նպատակներն են՝
1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքների համակարգումը.
2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման գործընթացում շահառուների լայն շրջանակների ներգրավման աշխատանքների համակարգումը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովին վերապահվում է հետևյալ գործառույթները՝
1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագրի, ծախսերի նախահաշվի և ժամանակացույցի նախագծի մշակում.
2) «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման մասնակցության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցերի քննարկում.
3) միջոցառման համակարգման հետ կապված այլ հարցերի քննարկում:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
5. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ՝ մինչև 2018 թվականի ավարտը, իսկ 2019 թվականի ընթացքում՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 9-րդ կետին համապատասխան։
6. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և վարում է հանձնաժողովի նախագահը։
7. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
8. Հանձնաժողովի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ հանձնաժողովի նախագահի զեկուցմամբ:
9. Հանձնաժողովն իր արտահերթ նիստերը գումարում է հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։
10. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի կազմի առնվազն երկու երրորդը։
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։
12. Հանձնաժողովի այն անդամը, ով համաձայն չէ հանձնաժողովի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
13. Հանձնաժողովի անդամները քարտուղարության կողմից տեղեկացվում են հանձնաժողովի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին՝ նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:
14. Հանձնաժողովի նիստերին, ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության, կարող են հրավիրվել պետական պաշտոնյաներ, գիտական հաստատության ներկայացուցիչներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
15. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ հանձնաժողովի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ
16. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխոնոլոգիաների նախարարն է:
17. Հանձնաժողովի նախագահը՝
1) համակարգում է հանձնաժողովի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.
2) հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը.
3) ներկայացնում է հանձնաժողովն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) համակարգում է հանձնաժողովի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.
5) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
6) իր բացակայության դեպքում հանձնաժողովի անդամներից մեկին հանձնարարում է վարել հանձնաժողովի նիստը.
7) հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում հանձնաժողովի նիստի օրակարգը.
8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
18. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
1) հանձնաժողովի նիստից առնվազն 5 օր առաջ ներկայացնելու գրավոր հարցեր՝ հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկելու համար.
2) ներկայացնելու առաջարկություններ հանձնաժողովի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
3) ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին:
19. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
1) մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին.
2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի անդամի՝ նիստին մասնակցության անհնարինության դեպքում տվյալ անդամը դրա մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի հանձնաժողովի նախագահին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող իրավասու պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը):
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
21. Հանձնաժողովի քարտուղարության իրավասությունները վերապահվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչությանը:
22. Հանձնաժողովի քարտուղարությունը հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում հանձնաժողովի անդամներին.
2) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) ապահովում է հանձնաժողովի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է հանձնաժողովի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է հանձնաժողովի որոշումների տրամադրումը հանձնաժողովի անդամներին և համապատասխան կազմակերպություններին.
7) իրականացնում է խորհրդակցությունների հրավիրման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթներ:
VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.07.2018, N 1001-Ա | 24.07.2018, N 998-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|