Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 85
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2016-18.08.2017)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
26.07.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
26.07.2016
Дата вступления в силу
27.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2016 թվականի

թիվ 85

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՄԻՋԱԿԱՅՔԱՅԻՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԵՎ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն վարելու մասին» արձանագրության 4-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 14-րդ հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները 2016 թվականի և 2017-2019 թվականների ժամանակահատվածի համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման պաշտոնական կանխատեսումները նախապատրաստելու նպատակով կանխատեսումների արտաքին պարամետրերի միջակայքային քանակական արժեքները 2015 թվականի և 2016-2018 թվականների ժամանակահատվածի համար հաստատելու մասին» 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 97 որոշման 1-ին կետը:

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ

Կ.Մինասյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի հուլիսի 26-ի
թիվ 85 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.2017, թիվ 87 18.08.2017, թիվ 85
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան