Գլխավոր տեղեկություն
Номер
N 326-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (04.08.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.04.06/28(1208) Հոդ.311
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.04.2016
Дата вступления в силу
16.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2016 թվականի N 326-Ն

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման և լիազորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 2

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
մարտի 31-ի N 326-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՄԱՆ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակելու նպատակով կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից լիազորելու կամ այդ նյութերի հրապարակման նպատակով դրանք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ համաձայնեցնելու հետ կապված հարաբերությունները:

2. Մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերը (այսուհետ` տեղեկատվական և ուսուցողական նյութեր) կարող են հրապարակվել բացառապես սույն կարգի համաձայն հրապարակման համար լիազորելու կամ համաձայնեցված լինելու դեպքում: Սույն կարգի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված վարչական պատասխանատվություն:

3. Տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակելու համար կարող են լիազորվել պետական նպատակային ծրագրերի շրջանակներում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով տեղեկատվական և ուսուցողական նյութերի պատրաստման ծառայություններ մատուցող, ինչպես նաև տեղական և միջազգային ոչ կառավարական գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակող կազմակերպությունները:

4. Սույն կարգի 3-րդ կետով չնախատեսված կազմակերպությունների կողմից տեղեկատվական և ուսուցողական նյութերը կարող են հրապարակվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, սույն կարգին համապատասխան, համաձայնեցվելուց հետո:

5. Տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակելու համար լիազորվելու կամ համաձայնություն ստանալու նպատակով կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնում է`

1) հայտ` համաձայն N 1 ձևի.

2) հրապարակման ենթակա տեղեկատվական և ուսուցողական նյութերի թղթային տարբերակը (հաստատված հայտատուի ստորագրությամբ և էլեկտրոնային տարբերակով.

3) լրատվության էլեկտրոնային միջոցներով հոլովակի ձևով հրապարակելու դեպքում տեղեկատվական և ուսուցողական նյութերի թղթային տարբերակը (հաստատված հայտատուի ստորագրությամբ և հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից.

4) տեղեկանք` տեղեկատվական կամ ուսուցողական նյութերի` հրապարակման հիմնական նպատակի, հասցեատերերի և սպասվելիք արդյունքների մասին:

(5-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)

6. Հայտը և կից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն կարող են ներկայացվել առձեռն կամ փոստով կամ առցանց՝ էլեկտրոնային կապի միջոցներով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության էլեկտրոնային փոստի info@moh.am հասցեով:

7. Տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու համար լիազորվելու կամ համաձայնություն ստանալու նպատակով ներկայացված հայտում կամ փաստաթղթերում ձևական սխալների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը դրանք հայտնաբերելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է հայտատու կազմակերպությանը դրա մասին և առաջարկում դրանք հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղղել կամ լրացնել: Սույն կետով սահմանված ժամկետը չի հաշվարկվում սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետի մեջ:

8. Տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու համար լիազորվելու կամ համաձայնություն ստանալու նպատակով ներկայացված հայտը մերժվում է`

1) եթե հայտը և ներկայացված փաստաթղթերը թերի են և սույն կարգի 7-րդ կետին համապատասխան տեղեկացվելուց հետո չեն ուղղվել կամ լրացվել սահմանված ժամկետում.

2) եթե տեղեկատվական և ուսուցողական նյութերը չեն համապատասխանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականներին և դրանց հիման վրա առողջապահության նախարարի կողմից «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան ընդունված ուղեցույցների դրույթներին.

3) եթե տեղեկատվական և ուսուցողական նյութերը հակասում են «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 16-րդ, 18-րդ և 20-րդ հոդվածներին կամ այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

4) մանկական սննդի և հարակից ապրանքների մասին բուժաշխատողներին ուղղված տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու հայտերի դեպքում նաև, եթե դրանցում առկա են պնդումներ, որոնք հավաստիացնում կամ հնարավոր են համարում կապը տվյալ մանկական սննդի կամ հարակից ապրանքի կամ դրա բաղադրիչ մասերի և առողջության, օրգանիզմի աճի կամ զարգացման միջև, առանց վկայակոչելու ապացուցողական հենք ունեցող հետազոտությունների արդյունքները:

 9. Տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու համար լիազորվելու կամ համաձայնություն ստանալու նպատակով ներկայացված հայտը բավարարվում կամ մերժվում է հայտը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն մուտքագրվելուց հետո` 15-օրյա ժամկետում` համապատասխան հրաման ընդունելու միջոցով:

10. Տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու համար լիազորվելու կամ համաձայնություն ստանալու նպատակով ներկայացված հայտի բավարարման դեպքում հրամանին կցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կնիքով և լիազորելու կամ համաձայնություն տալու մասին նշագրումով փաստաթուղթը` համաձայն N 2 ձևի, որին կցվում է տեղեկատվական և ուսուցողական նյութերի թղթային տեքստը, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով հոլովակի ձևով հրապարակում իրականացնելու դեպքում` նաև հոլովակի էլեկտրոնային մեկ տարբերակը:

11. Տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու վերաբերյալ կազմակերպությանը լիազորելու կամ դրանք հրապարակելու համաձայնությունը համարակալվում է ըստ սերիայի և հերթական համարի` երկնիշ թվերով:

12. Համարակալումն սկսվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա հունվարի 1-ից և ավարտվում դեկտեմբերի 31-ին: Տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու վերաբերյալ կազմակերպությանը լիազորելու կամ դրանք հրապարակելու համաձայնության սերիան համարակալվում է հետևյալ սկզբունքով`

1) լիազորման դեպքում` Լ-XX.

2) համաձայնություն տալու դեպքում` Հ-XX:

13. Տեղեկատվական և ուսուցողական նյութեր հրապարակելու վերաբերյալ կազմակերպությունը լիազորվում է կամ դրանք հրապարակելու համաձայնությունը տրամադրվում է ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետում՝ դրանք հրապարակելու պայմանով:

14. Տեղեկատվական և ուսուցողական նյութերը կարող են հրապարակվել բացառապես հայտում նշված միջոցներով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև N 1

 

ՀՀ առողջապահության նախարար

___________________________________

                                                                                                                           (անունը, ազգանունը)

 

 

 

 

 

Հ Ա Յ Տ

 

 ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԻԱԶՈՐՎԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Կազմակերպության անվանումը

___________________________________________________________________

2. Կազմակերպության գտնվելու վայրը

___________________________________________________________________

3. Կազմակերպության գրանցման համարը  □□□□□□□□□□

 

4. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը

____________________________________________________________________

5. Էլեկտրոնային փոստի հասցեն, կապի այլ միջոցներ (առկայության դեպքում)

____________________________________________________________________

6. Տեղեկատվական և ուսուցողական նյութերի վերաբերյալ համառոտ տվյալներ (մանկական սնուցում, մանկական սնունդ, հարակից ապրանքներ (ընդգծել)

7. Տեղեկատվական և ուսուցողական նյութերը հրապարակելու եղանակը

___________________________________________________________________

 (ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, տպագիր մամուլ, տեղեկատվության այլ միջոցներ)

 Կից ներկայացվող փաստաթղթերը`

1) -------------------------------------------------------

2) -------------------------------------------------------

3) -------------------------------------------------------

______________________________________________________________________________

(հայտատու իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

_________ ______________ 20  թ.

 

(ձևը փոփ. 10.07.18 N 765-Ն)

 

 Ձև N 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՂ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՑՄԱՆ, ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒՄ ԿԱՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 N - - -

 

Տրված՝ _____ _______________ 20  թ.

Լիազորել կամ համաձայնություն տալ ---------------------------------------------------------------------

                             (նշել կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

Սույն փաստաթղթով սահմանված ժամկետի ավարտը հրապարակել մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման կամ մանկական սննդի կամ հարակից ապրանքների (ընդգծել) մասին տեղեկատվական և ուսուցողական նյութեր` -----------միջոցով (ձևով):

Գործում է մինչև ____ ամիսը, տարեթիվը:

 

________________________

           (ստորագրությունը)

 

 Կ.Տ.

 

(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն)