ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 սեպտեմբերի 2011 թվականի N 1355-Ն
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետի 3-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները լիցենզավորող մարմին ներկայացվելու կարգը և ձևը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձանց կողմից հաշվետվությունները լիցենզավորող մարմին (այսուհետ` լիցենզավորող մարմին) ներկայացվելու հետ կապված հարաբերությունները:
2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա ստացած անձինք (այսուհետ` կազմակերպիչ) լիցենզավորող մարմին են ներկայացնում հետևյալ հաշվետվությունները.
1) յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը՝ հաշվետու ամսում եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի ձևի.
2) մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշմամբ հաստատված հաշվապահական հաշվառման N 1 միջազգային ստանդարտի 10-րդ կետի համաձայն` ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, և համապարփակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն` տվյալ ժամանակաշրջանի համար, ինչպես նաև այդ հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն:
3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը կազմակերպիչների կողմից լիցենզավորող մարմին են ներկայացվում հետևյալ ընթացակարգով. հաշվետվությունը ներկայացվում է լիցենզավորող մարմնի քարտուղարություն` կից նամակով, որում պետք է նշված լինի՝ ում կողմից է (հաշվետու կազմակերպություն, լիցենզիայի համար) ներկայացվում հաշվետվությունը և որ ժամանակահատվածի համար: Նամակը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Հաշվետվությունը պետք է ձայնագրված լինի ՍԴ-Ռ (CD-R) լազերային սկավառակի վրա` Էքսել (Excel) ֆորմատով: Ծրարը պետք է ստորագրված լինի կազմակերպչի լիազոր աշխատողի կողմից: Ծրարի վրա պետք է նշված լինեն հաշվետվությունը ներկայացնելու ամսաթիվը, տարեթիվը, կազմակերպչի անվանումը, լիցենզիայի համարը, ժամանակահատվածը, որի համար ներկայացվում է հաշվետվությունը:
(3-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)
4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված հաշվետվությունը լիցենզավորող մարմին է ներկայացվում առձեռն:
5. Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված հաշվետվությունները լիցենզավորող մարմին են ներկայացվում թղթային տարբերակով:
(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի N 1355-Ն որոշման |
Ձև
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝
ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
Կազմակերպչի անվանումը |
|||||
Լիցենզիայի համարը |
|||||
Հաշվետու ժամանակահատվածը |
|||||
Ներկայացնելու ամսաթիվը |
|||||
Ինտերնետային կայքի գրանցված հասցեն |
|||||
Եկամուտներ |
Ծախսեր |
Մասնակիցների ընդհանուր թիվը | |||
խաղացողների կողմից գնված խաղանիշերի (միավորների) |
այլ եկամուտներ |
վճարված շահումների(խաղադրույքների) |
այլ ծախսեր |
մասնակիցների ընդհանուր թիվը |
շահող մասնակիցների ընդհանուր թիվը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.02.2022, N 217-Ն | 24.02.2022, N 1355-Ն | |
02.05.2019, N 495-Ն | 16.05.2019, N 1355-Ն | |
10.07.2018, N 765-Ն | 04.08.2018, N 1355-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|