Գլխավոր տեղեկություն
Номер
N 711-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2018.07.11/53(1411) Հոդ.803
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.06.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.06.2018
Дата вступления в силу
12.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 հունիսի 2018 թվականի N 711-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շախմատ առարկայի և ազգությամբ եզդի ու քուրդ սովորողների համար նախատեսված եզդիերեն և քրդերեն դասագրքերի տպագրության նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2018 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 69850.4 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով), նույն չափով չորրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու պայմանով: Գնումն իրականացվելու է մեկ անձից (ՄԱ) գնման ձևով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով հաստատված ցանկի 4-րդ տողը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հունիսի 28
Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 21-ի N 711-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 21-ի N 711-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան