ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2013 թվականի N 51-Ա
ՀԱՐԿԱՅԻՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
Ստեղծել հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հունվարի 22 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հունվարի 22-ի N 51-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի
Դ. Անանյան | - Պետական եկամուտների կոմիտեի նախագահ (խորհրդի նախագահ) |
Ռ. Մաշադյան | - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ (խորհրդի անդամ) |
Մ. Փաշայան | - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի անդամ) |
Ռ. Բադասյան | - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (խորհրդի անդամ) |
Ս. Գզողյան | - Պետական եկամուտների կոմիտեի նախագահի խորհրդական (խորհրդի անդամ) |
Օ. Ալավերդյան | - Ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ (խորհրդի անդամ) |
Կ. Գևորգյան | - Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ (խորհրդի անդամ) |
Ա. Բասենցյան | - Հարկային վարչարարության արդիականացման ծրագրի համակարգող (խորհրդի անդամ), (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |