«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 2335-Ն
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի ԵՎ նրա ընտանիքի անդամների, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի ԵՎ նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի, ինչպես նաԵՎ օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգերն ու չափերը հաստատելու ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.09.09 N 1079-Ն, 27.04.17 N 428-Ն)
Համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի նվազագույն չափը և պետական ու համայնքային բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերի նվազագույն և առավելագույն չափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) գործուղման վկայականի օրինակելի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
դ) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 4 հավելվածի.
ե) օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի.
զ) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն N 6 հավելվածի.
է) օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող դիվանագետին օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության համար տրամադրվող գումարի չափը` համաձայն N 7 հավելվածի:
N 7 հավելվածում նշված գումարի չափն ավելացվում է հինգ տոկոսի չափով` յուրաքանչյուր երեխայի համար, իսկ օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարների համար վարձակալվող բնակարանների վարձավճարի չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:
(1-ին կետը լրաց. 10.09.09 N 1079-Ն, 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
1.1. Սույն որոշումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գործուղված աշխատողների վրա:
(1.1-ին կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԵԿՆԱԾ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են գործուղման մեկնած աշխատողներին գործուղման ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
2. Գործուղումը գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից աշխատողի աշխատանքի հիմնական վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանք կատարելու հանձնարարություն է:
(2-րդ կետը փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն)
3. Աշխատողները գործուղման մեկնում են գործատուի անհատական իրավական ակտի համաձայն, որում նշվում են գործուղման վայրը (վայրերը` քաղաք, գյուղ), կազմակերպության անվանումը, նպատակը և ժամկետները: Անհատական իրավական ակտի հիման վրա ձևակերպվում է գործուղման վկայականը (բացի օտարերկրյա գործուղումներից), որն ստորագրվում և կնքվում է գործատուի կամ նրա ներկայացուցչի կողմից:
(3-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
4. Գործուղման ժամանակահատվածում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու, գործուղման վայր ժամանելու, գործուղման վայրից մեկնելու և աշխատանքի հիմնական վայր վերադառնալու օրերը նշվում են գործուղման վկայականում: Եթե աշխատողը գործուղվում է մեկից ավելի վայրեր, ապա գործուղման վկայականում նշվում են յուրաքանչյուր վայր ժամանելու և այդ վայրից մեկնելու օրերը, որը կոնկրետ կազմակերպություն (կազմակերպություններ) գործուղվելու դեպքում պետք է ստորագրվի տվյալ կազմակերպության (կազմակերպությունների) պաշտոնատար անձի կողմից, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետք է նշվի նրա պետական գրանցման վկայականի համարը:
(4-րդ կետը լրաց. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն, 10.07.18 N 765-Ն)
5.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
6. Գործուղման մեկնելու օր է համարվում աշխատողի աշխատանքի հիմնական վայրից մեկնելու օրը, իսկ վերադառնալու օրը` աշխատանքի հիմնական վայր ժամանելու օրը:
(6-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն)
7. Գործուղված աշխատողին հատուցվում է օրապահիկը, գիշերավարձը, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճարը, պետական տուրքերը, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսերը, ինչպես նաև գործուղման հետ կապված կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն), փաստաթղթերի թարգմանության և վավերացման, գործուղման հետ կապված այլ ծախսեր` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Աշխատանքի հիմնական վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում է միայն գործուղման ճանապարհածախսը:
Աշխատանքի հիմնական վայրից 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում այլ վայր մեկնելու և նույն օրը վերադառնալու դեպքում գործուղվող աշխատողին հատուցվում են օրապահիկը և աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայր (վայրեր) մեկնելու և վերադառնալու ճանապարհածախսը:
Գործատուի կողմից հատուցման ենթակա չեն հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից լրիվ ֆինանսավորման դեպքում կատարված ծախսերը: Հրավիրող կողմի միջոցներից կամ այլ աղբյուրներից ծախսերի մասնակի ֆինանսավորման դեպքում հատուցման ենթակա գումարի տարբերությունը գործուղվող աշխատողին վճարվում է գործատուի կողմից, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը (գիշերավարձի և օրապահիկի համար):
(7-րդ կետը փոփ., լրաց. 24.08.06 N 1422-Ն, խմբ. 16.10.08 N 1243-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն)
8. Գործուղված աշխատողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում աշխատողը գործատուի անհատական իրավական ակտի համաձայն գործուղումից հետ է կանչվում: Գործուղվող աշխատողին ընդհանուր հիմունքներով վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, իսկ գործուղման չաշխատած օրերի համար վճարված գիշերավարձի և օրապահիկի գումարները հետ են գանձվում:
(8-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
9. Գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում աշխատողը պարտավոր է ներկայացնել գործուղման վկայականը, փաստացի կատարված ծախսերի հաշվետվությունը, գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը:
(9-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 27.04.17 N 428-Ն)
10. Ոչ պետական և ոչ համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և օտարերկրյա պետություններ գործուղման դեպքում գործուղման ծախսերի` սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը համարվում են նվազագույն չափեր:
(10-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 16.10.08 N 1243-Ն)
II. ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
11. Սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրապահիկի ծախսերի չափերը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում համարվում են նվազագույն և առավելագույն չափեր, գիշերավարձի ծախսերի չափերը` առավելագույն չափեր:
Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գիշերավարձի ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, որը պետական և համայնքի բյուջեներից ֆինանսավորման դեպքում չի կարող գերազանցել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերը, բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի, իսկ այդպիսի փաստաթղթերի բացակայության դեպքում հատուցման ենթակա է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափի 70 տոկոսը, որը համարվում է նվազագույն չափ: Գործուղված աշխատողին վճարված գումարի և հատուցման ենթակա գումարի տարբերությունը վերադարձվում է գործատուին:
(11-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
12. Գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են այն պետական մարմին, որտեղից գործուղվել է տվյալ անձը: Պետական մարմինը դրանք ընդունելուց և ուսումնասիրելուց հետո, ծախսերը հիմնավոր համարելու դեպքում` գործուղման ֆինանսավորումն իրականացնելու նպատակով, բյուջեների կատարման կարգը սահմանող ընթացակարգերով նախատեսվող վճարումները հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
(12-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
13. Գիշերավարձի և օրապահիկի ծախսերը հատուցվում են սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված չափերով: Եթե գործուղման անհատական իրավական ակտով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ է սահմանվում, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն:
(13-րդ կետը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 10.01.13 N 8-Ն)
14. Ճանապարհածախսի հետ միասին հատուցվում են նաև մեկնման ապահովագրության գծով կատարվող ծախսերը, այդ թվում` նաև ճանապարհածախսը հրավիրող կողմի հաշվին հատուցվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսերը, տարանցիկ չվերթի ժամանակ օտարերկրյա օդանավակայանների միջև, ինչպես նաև օդանավակայանից կամ երկաթուղային կայարանից մինչև հյուրանոց ճանապարհածախսը: Նշված գործուղումների ճանապարհածախսի գծով կատարված այլ լրացուցիչ ծախսերը չեն հատուցվում, եթե համապատասխան անհատական իրավական ակտը հատուցման այդպիսի պահանջ չի սահմանում:
(14-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)
15. Ճանապարհածախսը հաստատող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսի պատճենը, դրա բացակայության դեպքում ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` գործուղվողի մեկնման վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, մեկնման ապահովագրական վճարումը հիմնավորող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու ծախսը հաստատող փաստաթուղթը:
(15-րդ կետը փոփ. 06.10.11 N 1466-Ն)
16. Գիշերավարձից բացի, հյուրանոցային այլ ծառայություններից օգտվելու ծախսերը, համապատասխան անհատական իրավական ակտի փաստացի ծախսերի վճարման պահանջ սահմանելու դեպքում, հաստատող փաստաթղթի առկայությամբ կարող են հատուցվել գործուղված անձի` նույն գործուղման գիշերավարձի փաստացի վճարման ենթակա ընդհանուր գումարի 5 տոկոսից ոչ ավելի չափով:
(16-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
17. Գործուղման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու ժամանակ տարանցիկ վայրում հարկադրաբար կանգառի դեպքում նույն վայրում կատարված ծախսերը հատուցվում են տվյալ երկրի գիշերավարձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:
18. Գիշերավարձը հատուցելու դեպքում հաստատող փաստաթուղթ է համարվում տվյալ անձի հյուրանոցում գտնվելու գործուղման ժամանակահատվածը հաստատող հյուրանոցի կողմից տրված փաստաթուղթը և գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) կամ գիշերավարձի վճարումը հիմնավորող փաստաթուղթը (բանկային հաշվից քաղվածք, կանխիկ վճարման անդորրագիր և այլն) և հյուրանոցային նախնական ամրագրման փաստաթուղթը: Գիշերավարձը հաստատող փաստաթուղթն այն ստացող պետական մարմնի պահանջով կարող է թարգմանվել և վավերացվել: Թարգմանության և վավերացման ծախսերը համապատասխան անհատական իրավական ակտի համաձայն ենթակա են հատուցման տվյալ մարմնի պահպանման ծախսերի շրջանակներում:
(18-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն)
19. Գործուղման ծախսերի հատուցման գումարների հաշվարկները կատարվում են գործուղման մասին անհատական իրավական ակտի արձակման օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում` հաշվարկների կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան:
Գործուղման ծախսերի հատուցման գումարների վերջնահաշվարկը կատարվում է գործուղման փաստացի ծախսերի մասին հաշվետվությունը ներկայացվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, փոխանակումը հաստատող փաստաթղթով սահմանված փոխարժեքով, այդպիսի փաստաթղթի բացակայության դեպքում` վերջնահաշվարկի կատարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համապատասխան, իսկ ծախսերը հաստատող փաստաթղթերն այլ տարադրամով ներկայացվելու դեպքում` տվյալ տարադրամի գծով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:
(19-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 16.10.08 N 1243-Ն)
20.(կետն ուժը կորցրել է 24.08.06 N 1422-Ն)
21. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման մեկնած աշխատողին գործուղում մեկնելուց առաջ օրապահիկը վճարվում է ամբողջությամբ, գիշերավարձը և ճանապարհածախսը` սույն կարգով սահմանված նվազագույն գումարի չափով: Պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող օրապահիկի ծախսերի չափը` 3000 դրամը, համարվում է նվազագույն, որը նաև առավելագույն է: Գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերը ներկայացվելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում հատուցման ենթակա է համարվում գիշերավարձի և ճանապարհածախսի գումարի տարբերությունը, բայց ոչ ավելի, քան սույն կարգով սահմանված առավելագույն չափը:
(21-րդ կետը լրաց. 24.08.06 N 1422-Ն, լրաց., փոփ. 16.10.08 N 1243-Ն, 10.01.13 N 8-Ն, 27.04.17 N 428-Ն)
22. Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղվող աշխատողի համար ճանապարհածախսի նվազագույն չափ է համարվում աշխատանքի հիմնական վայրից դեպի գործուղման վայր հասնելու համար անհրաժեշտ գործող միջմարզային կամ միջպետական ավտոբուսային երթուղիների սակագները: Պետական և համայնքային բյուջեների միջոցներից ֆինանսավորման դեպքում առավելագույն չափ է համարվում միկրոավտոբուսային համապատասխան երթուղու սակագինը, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն օդային ճանապարհով երթևեկելու դեպքում` օդանավի տոմսի արժեքը::
(22-րդ կետը խմբ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն, լրաց. 10.01.13 N 8-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
23. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման ծախսերը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ամառային և ձմեռային արձակուրդների ժամանակ, հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն:
24. Առանձին դեպքերում՝ պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ծախսերը հատուցվում են փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի համաձայն` գործուղումը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
(24-րդ կետը փոփ. 10.01.13 N 8-Ն)
(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 24.08.06 N 1422-Ն, փոփ. 08.11.07 N 1318-Ն, լրաց., խմբ., փոփ. 16.10.08 N 1243-Ն, փոփ. 06.10.11 N 1466-Ն, փոփ., լրաց. 10.01.13 N 8-Ն, խմբ. 05.09.13 N 950-Ն, փոփ., լրաց. 27.04.17 N 428-Ն, փոփ. 10.07.18 N 765-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Օրապահիկի |
Գիշերավարձի չափը | |||
նվազագույնը |
առավելագույնը (պետական և համայնքային | |||
ԼՂՀ |
ՀՀ տարածք |
Երևան | ||
3000 |
5000 |
15000 |
20000 |
25000 |
(աղյուսակը խմբ. 10.01.13 N 8-Ն)
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐԸ
Երկրները |
Օրապահիկի ծախսերի չափը |
Գիշերավարձի ծախսերի չափը (մեկ օրվա համար) | |||
N/N |
եվրո |
ԱՄՆ-ի |
եվրո |
ԱՄՆ-ի | |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
ԱԼԲԱՆԻԱ |
||||
Տիրանա |
55 |
111 | |||
տարածք |
39 |
43 | |||
2. |
ԱԼԺԻՐ |
||||
Ալժիր |
171 |
280 | |||
տարածք |
68 |
79 | |||
3. |
ԱՄՆ |
||||
Վաշինգտոն |
145 |
218 | |||
Նյու Յորք (առաջին 30 օր) |
129 |
249 | |||
Նյու Յորք (հաջորդ 30 օր) |
109 |
212 | |||
Լոս Անջելես |
94 |
191 | |||
ԱՄՆ (տարածք) |
81 |
181 | |||
4. |
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՍԱՄՈԱ |
46 |
85 | ||
5. |
ԱՆԳԻԼԻԱ (15.12-14.04) |
146 |
239 | ||
ԱՆԳԻԼԻԱ (15.04-14.12) |
142 |
195 | |||
6. |
ԱՆԳՈԼԱ |
||||
Լուանդա |
144 |
307 | |||
տարածք |
53 |
62 | |||
7. |
ԱՆՏԻԳՈՒԱ |
||||
Անտիգուա |
100 |
137 | |||
8. |
ԱՎՍՏՐԱԼԻԱ |
||||
Կանբերա, Մելբուրն, Սիդնեյ |
160 |
204 | |||
տարածք |
171 |
177 | |||
9. |
ԱՎՍՏՐԻԱ |
112 |
104 |
||
10. |
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
||||
Աբու Դաբի |
172 |
281 | |||
տարածք |
123 |
229 | |||
11. |
ԱՐԳԵՆՏԻՆԱ |
||||
Բուենոս Այրես |
181 |
189 | |||
տարածք |
111 |
62 | |||
12. |
ԱՐՈՒԲԱ (15.04-15.12) |
127 |
215 | ||
ԱՐՈՒԲԱ (16.12-14.04) |
142 |
330 | |||
13. |
ԱՖՂԱՆՍՏԱՆ |
||||
Քաբուլ |
48 |
136 | |||
տարածք |
30 |
57 | |||
14. |
ԲԱՆԳԼԱԴԵՇ |
||||
Դակա |
44 |
99 | |||
տարածք |
20 |
33 | |||
15. |
ԲԱՐԲԱԴՈՍ (16.04-15.12) |
131 |
189 | ||
ԲԱՐԲԱԴՈՍ (16.12-15.04) |
140 |
220 | |||
16. |
ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
153 |
203 | ||
ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
159 |
248 | |||
17. |
ԲԱՀՐԵՅՆ |
96 |
223 | ||
18. |
ԲԵԼԳԻԱ |
117 |
192 |
||
19. |
ԲԵԼԻԶ |
||||
Բելիզ |
108 |
137 | |||
տարածք |
77 |
99 | |||
20. |
ԲԵՆԻՆ |
||||
Պորտո-Նովո |
38 |
44 | |||
տարածք |
35 |
25 | |||
21. |
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
129 |
330 | ||
ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
143 |
367 | |||
22. |
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-15.04) |
131 |
234 | ||
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (16.04-14.12) |
124 |
202 | |||
23. |
ԲՈԼԻՎԻԱ |
||||
Լա Պաս |
60 |
103 | |||
տարածք |
42 |
48 | |||
24. |
ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ |
||||
Սարայեվո |
95 |
95 | |||
տարածք |
50 |
55 | |||
25. |
ԲՈՏՍՎԱՆԱ |
||||
Գաբորոնե |
89 |
199 | |||
տարածք |
67 |
78 | |||
26. |
ԲՐԱԶԻԼԻԱ |
||||
Բրազիլիա |
90 |
167 | |||
տարածք |
62 |
93 | |||
27. |
ԲՐՈՒՆԵՅ |
||||
Բանդար-Սերի-Բագավան |
72 |
167 | |||
28. |
ԲՈՒԹԱՆ |
||||
Թխիմփխու |
49 |
86 | |||
տարածք |
36 |
47 | |||
29. |
ԲՈՒԼՂԱՐԻԱ |
||||
Սոֆիա |
89 |
158 | |||
տարածք |
46 |
51 | |||
30. |
ԲՈՒՐԿԻՆԱ ՖԱՍՈ |
||||
Ուագադուգու |
98 |
131 | |||
տարածք |
50 |
47 | |||
31. |
ԲՈՒՐՈՒՆԴԻ |
||||
Բուժումբուրա |
93 |
139 | |||
տարածք |
30 |
12 | |||
32. |
ԳԱԲՈՆ |
||||
Լիբրեվիլ |
142 |
148 | |||
տարածք |
49 |
66 | |||
33. |
ԳԱՄԲԻԱ |
||||
Բանժուլ |
84 |
117 | |||
տարածք |
17 |
17 | |||
34. |
ԳԱՅԱՆԱ |
||||
Ջորջթաուն |
82 |
123 | |||
տարածք |
35 |
41 | |||
35. |
ԳԱՆԱ |
||||
Ակրա |
73 |
156 | |||
տարածք |
46 |
74 | |||
36. |
ԳԵՐՄԱՆԻԱ |
||||
Բեռլին |
116 |
160 |
|||
տարածք |
82 |
113 |
|||
37. |
ԳՎԱՏԵՄԱԼԱ |
||||
Գվատեմալա |
98 |
98 | |||
տարածք |
79 |
76 | |||
38. |
ԳՎԻՆԵԱ |
||||
Կոնակրի |
152 |
129 | |||
տարածք |
41 |
37 | |||
39. |
ԳՎԻՆԵԱ - ԲԻՍԱՈՒ |
||||
Բիսաու |
109 |
164 | |||
տարածք |
58 |
74 | |||
40. |
ԳՐԵՆԱԴԱ (15.12-15.04) |
126 |
174 | ||
ԳՐԵՆԱԴԱ (16.04-14.12) |
120 |
124 | |||
41. |
ԳՈՒԱՄ |
104 |
211 | ||
42. |
ԴԱՆԻԱ |
163 |
207 | ||
43. |
ԴՈՄԻՆԻԿԱ |
114 |
145 | ||
44. |
ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Սանտո-Դոմինգո |
79 |
147 | |||
տարածք |
28 |
32 | |||
45. |
ԵԳԻՊՏՈՍ |
||||
Կահիրե |
107 |
148 | |||
տարածք |
15 |
100 | |||
46. |
ԵԹՈՎՊԻԱ |
||||
Ադիս Աբեբա |
59 |
101 | |||
տարածք |
25 |
35 | |||
47. |
ԵՄԵՆ |
||||
Սանա |
62 |
89 | |||
տարածք |
50 |
33 | |||
48. |
ԶԱՄԲԻԱ |
||||
Լուսակա |
82 |
166 | |||
տարածք |
37 |
66 | |||
49. |
ԶԻՄԲԱԲՎԵ |
||||
Խարարե |
70 |
105 | |||
տարածք |
52 |
72 | |||
50. |
ԷԿՎԱԴՈՐ |
||||
Կիտո |
97 |
101 | |||
տարածք |
39 |
52 | |||
51. |
ԷՍՏՈՆԻԱ |
||||
Տալլին |
89 |
92 |
|||
տարածք |
62 |
60 |
|||
52. |
ԷՐԻԹՐԵԱ |
||||
Ասմերա |
74 |
41 | |||
տարածք |
47 |
26 | |||
53. |
ԹԱԻԼԱՆԴ |
||||
Բանգկոկ |
115 |
134 | |||
տարածք |
31 |
34 | |||
54. |
ԹԵՐՔՍ ԵՎ ՔԱՅԿՈՍ |
128 |
201 | ||
55. |
ԹԻՄՈՐ ԼՈՐՈՍԵ |
||||
Դիլի |
48 |
96 | |||
տարածք |
18 |
29 | |||
56. |
ԹՈՒՆԻՍ |
||||
Թունիս |
86 |
115 | |||
տարածք |
79 |
93 | |||
57. |
ԹՈՒՐՔԻԱ |
||||
Անկարա |
90 |
110 | |||
Ստամբուլ |
116 |
168 | |||
տարածք |
71 |
80 | |||
58. |
ԻՆԴՈՆԵԶԻԱ |
||||
Ջակարտա |
67 |
97 | |||
տարածք |
44 |
48 | |||
59. |
ԻՌԼԱՆԴԻԱ |
90 |
134 |
||
60. |
ԻՍԼԱՆԴԻԱ (հոկտ.- ապրիլ) |
114 |
90 | ||
ԻՍԼԱՆԴԻԱ (մայիս-սեպտ.) |
128 |
191 | |||
61. |
ԻՍՊԱՆԻԱ |
||||
Մադրիդ |
98 |
125 |
|||
տարածք |
71 |
84 |
|||
62. |
ԻՍՐԱՅԵԼ |
||||
Թել Ավիվ |
130 |
276 | |||
Երուսաղեմ |
107 |
167 | |||
տարածք |
101 |
166 | |||
63. |
ԻՏԱԼԻԱ |
||||
Հռոմ |
136 |
167 |
|||
տարածք |
62 |
70 |
|||
64. |
ԻՐԱՆ |
||||
Թեհրան |
77 |
149 | |||
տարածք |
52 |
82 | |||
65. |
ԻՐԱՔ |
||||
Բաղդադ |
115 |
243 | |||
տարածք |
87 |
203 | |||
66. |
ԼԱՈՍ |
||||
Վյենտյան |
54 |
89 | |||
տարածք |
23 |
19 | |||
67. |
ԼԱՏՎԻԱ |
||||
Ռիգա |
90 |
152 | |||
տարածք |
75 |
108 | |||
68. |
ԼԵՀԱՍՏԱՆ |
||||
Վարշավա |
126 |
161 | |||
տարածք |
91 |
170 | |||
69. |
ԼԵՍՈԹՈ |
||||
Մասերու |
45 |
76 | |||
տարածք |
45 |
46 | |||
70. |
ԼԻԲԱՆԱՆ |
||||
Բեյրութ (01.01-14.07) |
104 |
177 | |||
Բեյրութ (15.07-31.12) |
125 |
320 | |||
տարածք |
68 |
77 | |||
71. |
ԼԻԲԵՐԻԱ |
||||
Մոնրովիա |
93 |
139 | |||
տարածք |
31 |
27 | |||
72. |
ԼԻԲԻԱ |
||||
Տրիպոլի |
67 |
143 | |||
տարածք |
61 |
100 | |||
73. |
ԼԻԽՏԵՆՇՏԱՅՆ |
54 |
45 | ||
74. |
ԼԻՏՎԱ |
||||
Վիլնյուս |
108 |
132 | |||
տարածք |
60 |
101 | |||
75. |
ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ |
96 |
179 |
||
76. |
ԽՈՐՎԱԹԻԱ |
||||
Զագրեբ |
94 |
129 | |||
տարածք |
71 |
107 | |||
77. |
ԿԱԲՈ-ՎԵՐԴԵԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Պրայա |
150 |
128 | |||
տարածք |
97 |
65 | |||
78. |
ԿԱՄԵՐՈՒՆ |
||||
Յաունդե |
119 |
119 | |||
տարածք |
80 |
45 | |||
79. |
ԿԱՄԲՈՋԱ |
||||
Պնոմպեն |
55 |
69 | |||
տարածք |
25 |
34 | |||
80. |
ԿԱՆԱԴԱ |
||||
Օտավա |
155 |
189 | |||
տարածք |
104 |
138 | |||
81. |
ԿԱՆԱՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
63 |
91 |
||
82. |
ԿԱՏԱՐ |
171 |
227 | ||
83. |
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Բանգի |
77 |
87 | |||
տարածք |
25 |
13 | |||
84. |
ԿԻՊՐՈՍ |
||||
Նիկոսիա |
88 |
116 |
|||
տարածք |
64 |
84 |
|||
85. |
ԿԻՐԻԲԱԹԻ |
||||
Ծննդյան կղզի |
131 |
174 | |||
տարածք |
54 |
121 | |||
86. |
ԿՈԼՈՒՄԲԻԱ |
||||
Բոգոտա |
73 |
179 | |||
տարածք |
34 |
75 | |||
87. |
ԿՈՄՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
||||
Մորոնի |
87 |
136 | |||
տարածք |
59 |
62 | |||
88. |
ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
113 |
275 | ||
ԿՈՅՄԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
101 |
235 | |||
89. |
ԿՈՆԳՈ |
||||
Բրազավիլ |
151 |
163 | |||
տարածք |
83 |
62 | |||
90. |
ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԶԱԻՐ) |
||||
Կինշասա |
119 |
157 | |||
տարածք |
55 |
58 | |||
91. |
ԿՈՍՏԱ ՌԻԿԱ |
||||
Սան Խոսե |
92 |
138 | |||
տարածք |
60 |
66 | |||
92. |
ԿՈՏ Դ' ԻՎՈՒԱՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Յամուսուկրո |
121 |
143 | |||
տարածք |
54 |
45 | |||
93. |
ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Փխենյան |
102 |
106 | |||
տարածք |
39 |
72 | |||
94. |
ԿՈՒԲԱ |
||||
Հավանա |
70 |
119 | |||
տարածք |
40 |
46 | |||
95. |
ԿՈՒԿԻ ԿՂԶԻՆԵՐ |
||||
Ռարոտոնգա |
58 |
134 | |||
տարածք |
10 |
66 | |||
96. |
ՀԱԻԹԻ |
||||
Պորտ-օ-Պրենս |
107 |
137 | |||
տարածք |
33 |
74 | |||
97. |
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ |
||||
Մալաբո |
107 |
238 | |||
տարածք |
61 |
100 | |||
98. |
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ |
||||
Սեուլ |
195 |
195 | |||
տարածք |
87 |
87 | |||
99. |
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ |
||||
Խարթում |
72 |
133 | |||
տարածք |
41 |
32 | |||
100. |
ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Պրետորիա |
96 |
185 | |||
տարածք |
74 |
126 | |||
101. |
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍՈՒԴԱՆ |
||||
Ջուբա |
54 |
110 | |||
տարածք |
41 |
32 | |||
102. |
ՀՆԴԿԱՍՏԱՆ |
||||
Դելի (ապրիլ-օգոստոս) |
51 |
120 | |||
Դելի (սեպտեմբեր-մարտ) |
57 |
146 | |||
տարածք |
51 |
126 | |||
103. |
ՀՈՆԴՈՒՐԱՍ |
||||
Տեգուսիգալպա |
79 |
109 | |||
տարածք |
44 |
50 | |||
104. |
ՀՈՆԿՈՆԳ |
153 |
239 | ||
105. |
ՀՈՐԴԱՆԱՆ |
||||
Աման |
89 |
158 | |||
տարածք |
89 |
157 | |||
106. |
ՀՈՐԴԱՆԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՓ |
||||
Ջերիկո |
74 |
120 | |||
Գազայի հատված |
92 |
100 | |||
տարածք |
63 |
68 | |||
107. |
ՀՈՒՆԱՍՏԱՆ |
||||
Աթենք |
98 |
146 |
|||
տարածք |
56 |
80 |
|||
108. |
ՀՈՒՆԳԱՐԻԱ |
114 |
202 | ||
109. |
ՃԱՊՈՆԻԱ |
||||
Տոկիո |
166 |
220 | |||
տարածք |
101 |
129 | |||
110. |
ՄԱԴԱԳԱՍԿԱՐ |
||||
Անտանանարիվու |
87 |
130 | |||
տարածք |
22 |
22 | |||
111. |
ՄԱԼԱՎԻ |
||||
Լիլոնգվե |
73 |
125 | |||
տարածք |
54 |
74 | |||
112. |
ՄԱԼԱԶԻԱ |
||||
Կուալա-Լումպուր |
105 |
133 | |||
տարածք |
66 |
98 | |||
113. |
ՄԱԼԴԻՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Մալե |
90 |
167 | |||
տարածք (մայիս-հուլիս) |
104 |
184 | |||
տարածք (օգոստոս-ապրիլ) |
133 |
284 | |||
114. |
ՄԱԼԹԱ |
103 |
120 |
||
115. |
ՄԱԼԻ |
||||
Բամակո |
135 |
94 | |||
տարածք |
81 |
63 | |||
116. |
ՄԱԿԱՈ |
91 |
142 | ||
117. |
ՄԱՎՐԻԿԻ |
||||
Պորտ Լուի |
106 |
180 | |||
տարածք |
17 |
113 | |||
118. |
ՄԱՎՐԻՏԱՆԻԱ |
||||
Նուակշոտ |
73 |
109 | |||
տարածք |
40 |
39 | |||
119. |
ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
||||
Մաջուրո |
69 |
133 | |||
տարածք |
76 |
48 | |||
120. |
ՄԱՐՈԿԿՈ |
||||
Ռաբատ |
110 |
165 | |||
տարածք |
66 |
88 | |||
121. |
ՄԱԿԵԴՈՆԻԱ |
||||
Սկոպյե |
65 |
126 | |||
տարածք |
47 |
63 | |||
122. |
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ (Լոնդոն) |
||||
Լոնդոն |
145 |
281 | |||
տարածք |
90 |
222 | |||
123. |
ՄԵՔՍԻԿԱ |
||||
Մեխիկո |
124 |
185 | |||
տարածք |
63 |
83 | |||
124. |
ՄԻԿՐՈՆԵԶԻԱ |
||||
Կոսրաե |
74 |
127 | |||
Պոնապե |
76 |
96 | |||
Տրուկ |
72 |
118 | |||
Յապ |
83 |
214 | |||
տարածք |
4 |
22 | |||
125. |
ՄՅԱՆՄԱ |
||||
Յանգոն |
43 |
60 | |||
տարածք |
27 |
46 | |||
126. |
ՄՈԶԱՄԲԻԿ |
||||
Մապուտու |
108 |
137 | |||
տարածք |
39 |
49 | |||
127. |
ՄՈՆԱԿՈ |
110 |
158 |
||
128. |
ՄՈՆՂՈԼԻԱ |
||||
Ուլան Բատոր |
52 |
97 | |||
տարածք |
28 |
32 | |||
129. |
ՄՈՆՍԵՐԱՏ |
99 |
142 | ||
130. |
ՄՈՆՏԵՆԵԳՐՈ |
||||
Պոդգորիցա |
57 |
105 |
|||
տարածք |
36 |
45 |
|||
131. |
ՆԱՄԻԲԻԱ |
||||
Վինդհուկ |
61 |
109 | |||
տարածք |
39 |
49 | |||
132. |
ՆԱՈՒՐՈՒ |
88 |
204 | ||
133. |
ՆԵՊԱԼ |
||||
Կատմանդու |
56 |
96 | |||
տարածք |
16 |
25 | |||
134. |
ՆԻԳԵՐ |
||||
Նիամեյ |
66 |
108 | |||
տարածք |
58 |
68 | |||
135. |
ՆԻԳԵՐԻԱ |
||||
Աբուջա |
87 |
194 | |||
տարածք |
38 |
57 | |||
136. |
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ |
125 |
140 |
||
137. |
ՆԻԴԵՐԼԱՆԴՅԱՆ ԱՆՏԻԼՆԵՐ |
||||
Կուրասաո (15.04-15.12) |
102 |
180 | |||
Կուրասաո (16.12-14.04) |
110 |
235 | |||
138. |
ՆԻԿԱՐԱԳՈՒԱ |
||||
Մանագուա |
73 |
110 | |||
տարածք |
43 |
62 | |||
139. |
ՆԻՈՒԵ |
68 |
175 | ||
140. |
ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱ |
||||
Վելինգտոն |
138 |
127 | |||
տարածք |
93 |
110 | |||
141. |
ՆՈՐՎԵԳԻԱ |
193 |
193 | ||
142. |
ՇՎԵԴԻԱ |
||||
Ստոկհոլմ |
196 |
334 | |||
տարածք |
158 |
257 | |||
143. |
ՇՎԵՅՑԱՐԻԱ |
210 |
257 | ||
144. |
ՇՐԻ ԼԱՆԿԱ |
||||
Կոլոմբո |
75 |
133 | |||
տարածք |
37 |
48 | |||
145. |
ՉԱԴ |
||||
Նջամենա |
134 |
128 | |||
տարածք |
50 |
64 | |||
146. |
ՉԵԽԻԱ |
||||
Պրահա |
81 |
150 | |||
տարածք |
26 |
52 | |||
147. |
ՉԻԼԻ |
||||
Սանտիագո |
107 |
130 | |||
տարածք |
81 |
112 | |||
148. |
ՉԻՆԱՍՏԱՆ |
||||
Պեկին |
119 |
123 | |||
տարածք |
58 |
86 | |||
149. |
ՊԱԼԱՈՒ |
96 |
137 | ||
150. |
ՊԱԿԻՍՏԱՆ |
||||
Իսլամաբադ |
67 |
164 | |||
տարածք |
40 |
50 | |||
151. |
ՊԱՆԱՄԱ |
||||
Պանամա |
89 |
139 | |||
տարածք |
42 |
35 | |||
152. |
ՊԱՊՈՒԱ ՆՈՐ ԳՎԻՆԵԱ |
||||
Պորտ Մորսբի |
128 |
347 | |||
տարածք |
56 |
71 | |||
153. |
ՊԱՐԱԳՎԱՅ |
||||
Ասունսյոն |
82 |
119 | |||
տարածք |
44 |
75 | |||
154. |
ՊԵՐՈՒ |
||||
Լիմա |
96 |
138 | |||
տարածք |
64 |
57 | |||
155. |
ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ |
102 |
136 |
||
156. |
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (20.12-30.04) |
116 |
312 | ||
ՊՈՒԵՐՏՈ ՌԻԿՈ (01.12-20.12) |
106 |
259 | |||
157. |
ՋԱՄԱՅԿԱ |
||||
Քինգստոն |
94 |
160 | |||
տարածք (16.04-14.12) |
30 |
220 | |||
տարածք (15.12-15.04) |
37 |
248 | |||
158. |
ՋԻԲՈՒԹԻ |
||||
Ջիբութի |
72 |
84 | |||
տարածք |
47 |
57 | |||
159. |
ՌՈՒԱՆԴԱ |
||||
Կիգալի |
58 |
143 | |||
տարածք |
27 |
43 | |||
160. |
ՌՈՒՄԻՆԻԱ |
||||
Բուխարեստ |
102 |
120 | |||
տարածք |
57 |
70 | |||
161. |
ՍԱԼՎԱԴՈՐ |
||||
Սան Սալվադոր |
93 |
119 | |||
տարածք |
48 |
47 | |||
162. |
ՍԱՄՈԱ |
||||
Ապիա |
90 |
153 | |||
տարածք |
89 |
199 | |||
163. |
ՍԱՆ ՏՈՄԵ ԵՎ ՊՐԻՆՍԻՊԻ |
||||
Սան Տոմե |
58 |
77 | |||
տարածք |
61 |
58 | |||
164. |
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ |
||||
Էր-Ռիադ |
166 |
250 | |||
տարածք |
85 |
128 | |||
165. |
ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
123 |
201 | ||
166. |
ՍԵՆԵԳԱԼ |
||||
Դակար |
107 |
190 | |||
տարածք |
52 |
62 | |||
167. |
ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.04-14.12) |
115 |
166 | ||
ՍԵՆԹ ԼՅՈՒՍԻԱ (15.12-14.04) |
119 |
211 | |||
168. |
ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.04-14.12) |
121 |
112 | ||
ՍԵՆԹ ՎԻՆՍԵՆԹ-ԳՐԵՆԱԴԻՆ (15.12-14.04) |
124 |
146 | |||
169. |
ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ |
103 |
130 | ||
ՍԵՆԹ ՔԻԹՍ ԵՎ ՆԵՎԻՍ |
110 |
146 | |||
170. |
ՍԵՐԲԻԱ |
||||
Բելգրադ |
114 |
151 | |||
տարածք |
52 |
66 | |||
171. |
ՍԻԵՐԱ ԼԵՈՆ |
||||
Ֆրիթաուն |
75 |
129 | |||
տարածք |
26 |
30 | |||
172. |
ՍԻՆԳԱՊՈՒՐ |
188 |
295 | ||
173. |
ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ |
||||
Դամասկոս |
97 |
189 | |||
տարածք |
83 |
93 | |||
174. |
ՍԼՈՎԱԿԻԱ |
||||
Բրատիսլավա |
86 |
115 |
|||
տարածք |
78 |
103 |
|||
175. |
ՍԼՈՎԵՆԻԱ |
||||
Լյուբլյանա |
66 |
139 |
|||
տարածք |
60 |
106 |
|||
176. |
ՍՈՄԱԼԻ |
||||
Մոգադիշո |
23 |
155 | |||
տարածք |
23 |
30 | |||
177. |
ՍՈԼՈՄՈՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ |
||||
Հոնիարա |
151 |
109 | |||
տարածք |
39 |
45 | |||
178. |
ՍՎԱԶԻԼԵՆԴ |
||||
Մբաբանե |
73 |
162 | |||
տարածք |
57 |
92 | |||
179. |
ՕՄԱՆԻ ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅՈՒՆ |
||||
Մուսքաթ |
102 |
197 | |||
տարածք |
79 |
109 | |||
180. |
ՍՈՒՐԻՆԱՄ |
||||
Պարամարիբո |
78 |
118 | |||
տարածք |
43 |
59 | |||
181. |
ՎԱՆՈՒԱՏՈՒ |
||||
Պորտ Վիլա |
90 |
183 | |||
տարածք |
51 |
53 | |||
182. |
ՎԵՆԵՍՈՒԵԼԱ |
||||
Կարակաս |
141 |
212 | |||
տարածք |
70 |
60 | |||
183. |
ՎԻԵՏՆԱՄ |
||||
Հանոյ |
62 |
102 | |||
տարածք |
33 |
46 | |||
184. |
ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (01.05-14.12) |
120 |
204 | ||
ՎԻՐՋԻՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (15.12-30.04) |
123 |
240 | |||
185. |
ՏԱՆԶԱՆԻԱ |
||||
Դար-Էս-Սալամ |
69 |
124 | |||
տարածք |
32 |
53 | |||
186. |
ՏՈԳՈ |
||||
Լոմե |
76 |
129 | |||
տարածք |
48 |
33 | |||
187. |
ՏՈԿԵԼԱՈՒ |
36 |
80 | ||
188. |
ՏՈՆԳԱ |
||||
Նուկուալոֆա |
96 |
235 | |||
տարածք |
69 |
46 | |||
189. |
ՏՐԻՆԻԴԱԴ ԵՎ ՏՈԲԱԳՈ |
||||
ՏՈԲԱԳՈ (15.04-15.12) |
138 |
155 | |||
ՏՈԲԱԳՈ (16.12-14.04) |
145 |
200 | |||
ՏՐԻՆԻԴԱԴ տարածք |
120 |
196 | |||
190. |
ՏՈՒՎԱԼՈՒ |
||||
Ֆունաֆուտի |
49 |
127 | |||
տարածք |
77 |
56 | |||
191. |
ՈՒԳԱՆԴԱ |
||||
Կամպալա |
51 |
147 | |||
տարածք |
31 |
69 | |||
192. |
ՈՒՐՈՒԳՎԱՅ |
||||
Մոնտեվիդեո |
105 |
140 | |||
տարածք |
54 |
81 | |||
193. |
ՔԵՆԻԱ |
||||
Նայրոբի |
108 |
192 | |||
տարածք |
13 |
86 | |||
194. |
ՔՈՒՎԵՅԹ |
119 |
252 | ||
195. |
ՖԻԼԻՊԻՆՆԵՐ |
||||
Մանիլա |
82 |
133 | |||
տարածք |
25 |
51 | |||
196. |
ՖԻՆԼԱՆԴԻԱ |
||||
Հելսինկի |
82 |
167 |
|||
տարածք |
87 |
115 |
|||
197. |
ՖԻՋԻ |
||||
Սուվա |
55 |
76 | |||
տարածք |
48 |
57 | |||
198. |
ՖՐԱՆՍԻԱ |
||||
Փարիզ |
130 |
153 |
|||
տարածք |
101 |
114 |
|||
199. |
ԱՊՀ անդամ երկրներ |
||||
200. |
ԱԴՐԲԵՋԱՆ |
||||
Բաքու |
95 |
125 | |||
տարածք |
39 |
77 | |||
201. |
ԲԵԼԱՌՈՒՍ |
||||
Մինսկ |
89 |
166 | |||
տարածք |
61 |
71 | |||
202. |
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ |
||||
Աշխաբադ |
64 |
114 | |||
տարածք |
40 |
60 | |||
203. |
ՂԱԶԱԽՍՏԱՆ |
||||
Աստանա |
131 |
161 | |||
տարածք |
59 |
106 | |||
204. |
ՂՐՂԶՍՏԱՆ |
||||
Բիշքեկ |
61 |
143 | |||
տարածք |
27 |
30 | |||
205. |
ՄՈԼԴՈՎԱ |
||||
Քիշնև |
76 |
130 | |||
տարածք |
73 |
90 | |||
206. |
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ |
||||
Մոսկվա |
171 |
304 | |||
Սանկտ Պետերբուրգ |
77 |
164 | |||
Սոչի (01.06-15.10) |
110 |
246 | |||
Սոչի (16.10-31.05) |
97 |
152 | |||
Դոնի Ռոստով |
62 |
111 | |||
տարածք |
51 |
94 | |||
207. |
ՎՐԱՍՏԱՆ |
||||
Թբիլիսի |
87 |
94 | |||
տարածք |
55 |
75 | |||
208. |
ՏԱՋԻԿՍՏԱՆ |
||||
Դուշանբե |
65 |
115 | |||
տարածք |
25 |
21 | |||
209. |
ՈՒԶԲԵԿՍՏԱՆ |
||||
Տաշքենդ |
71 |
101 | |||
տարածք |
24 |
34 | |||
210. |
ՈՒԿՐԱԻՆԱ |
||||
Կիև |
110 |
165 | |||
տարածք |
59 |
76 |
(հավելվածը խմբ. 16.10.08 N 1243-Ն, 06.10.11 N 1466-Ն, 10.01.13 N 8-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Գ ո ր ծ ու ղ մ ա ն վ կ ա յ ա կ ա ն
(oրինակելի ձև)
___________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը, պաշտոնը)
___________________________________
___________________________________
Գործուղվում է ________________________________________________
(գործուղման վայրը, կազմակերպությունը)
Հրաման N ______________________________ ____ ______________ 200 թ.
Գործուղման նպատակը ___________________________________________
Գործուղման ժամկետը ___________ oր մինչև ____ ___________________ 200 թ.
մեկնել է ______________________ ժամանել է _______________________
____ ______________ 200 թ. |
____ ______________ 200 թ. | ||||
|
| ||||
____________________ |
____________________ | ||||
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
մեկնել է ______________________ ժամանել է ________________________
____ ______________ 200 թ. |
____ ______________ 200 թ. | ||||
|
| ||||
____________________ |
____________________ | ||||
(ստորագրությունը) |
(ստորագրությունը) |
(ձևը փոփ. 24.08.06 N 1422-Ն, 16.10.08 N 1243-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցման պայմանները:
2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին (բացի կուրսանտներից) Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն ուսման կամ ծառայության գործուղման վայր մեկնելիս և օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս տրանսպորտից (օդային, երկաթուղային, ավտոմոբիլային` բացառությամբ տաքսիների) օգտվելու համար տարեկան մեկ անգամ տրվում է ծախսերի փոխհատուցում (լրացուցիչ արձակուրդի դեպքում` նաև մեկից ավելի): Զորային ստաժավորումը (արտադրական պրակտիկան) հիմնական արձակուրդի հետ չհամընկնելու դեպքում տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են սահմանված կարգով:
4. Սույն կարգի համաձայն փոխհատուցման ենթակա են նաև զինծառայողի ընտանիքի անդամների կողմից (ամուսին, անչափահաս երեխաներ) կատարված տրանսպորտային ծախսերը:
5. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելիս կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս յուրաքանչյուր անձի հաշվով փոխհատուցվում են մինչև 30 կիլոգրամ ուղեբեռի տեղափոխման տրանսպորտային ծախսերը:
6. Օտարերկրյա պետությունում ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու տրանսպորտային ծախսերը փոխհատուցվում են մահացածի ընտանիքին:
7. Սույն կարգով սահմանված փոխհատուցումները տրվում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա:
8. Տրանսպորտային ծախսերը հիմնավորող փաստաթղթեր են համարվում տրանսպորտային միջոցի տոմսը, դրա բացակայության դեպքում` ծառայություն մատուցած ընկերության կողմից տրամադրված` մեկնելու վերաբերյալ համապատասխան հաստատող փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունից մեկնելու համար ապահովագրական և ուղեբեռի վճարումները, ինչպես նաև դին տեղափոխելու ծախսերը հիմնավորող փաստաթղթերը:
9. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղման համար հիմք ծառայած համաձայնագրերով զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային ծախսերն ընդունող կողմի միջոցների հաշվին իրականացվելու դեպքում` սույն որոշմամբ նախատեսված փոխհատուցումները չեն տրվում:
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)
Հավելված N 5 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՍՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողի և նրա ընտանիքի անդամների` օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերի փոխհատուցման պայմանները:
2. Օտարերկրյա պետություններ ուսման կամ ծառայության գործուղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողին օտարերկրյա պետություններում բնակելի տարածության վարձակալության համար ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
3. Սույն կարգով սահմանված փոխհատուցումներն իրականացվում են հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում` բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում` զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում` դրա 70 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 27.04.17 N 428-Ն)
4. Բնակելի տարածության վարձակալության դիմաց ծախսերը փոխհատուցվում են ծախսերը հիմնավորող և վճարումը հաստատող փաստաթղթերի (անդորրագիր, քաղվածք անձնական հաշվից, կտրոն և այլն) հիման վրա կազմված հաշվետվությունների համաձայն:
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
Հավելված N 6 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Կ Ա Ր Գ
OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԿՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԵՎ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԿԱՄ OՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու կամ oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերի փոխհատուցման կարգը:
2. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնող դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` Հայաստանի Հանրապետությունից oտարերկրյա պետություն մեկնելու ծախսը (տոմսերի արժեքը) վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Oտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին ծառայության մեկնած դիվանագետի և նրա ընտանիքի անդամների` oտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս դիվանագետին անվճար թույլատրվող ուղեբեռի քաշից ավելի բեռի համար վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին, վճարման անդորրագիր ներկայացնելու դեպքում` դիվանագետին` 60 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար, ընտանիքի յուրաքանչյուր անդամին` 30 կիլոգրամ լրացուցիչ բեռի համար:
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն)
Հավելված N 7 դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման
Չ Ա Փ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ
(վերնագիրը փոփ. 27.04.17 N 428-Ն)
(դրամ) |
NN |
Օտարերկրյա պետության, քաղաքի անվանումները |
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, խորհրդական |
Քարտուղարներ (առաջին, երկրորդ, երրորդ), կցորդ |
1 |
2 |
3 |
4 |
1. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) |
1043307 |
966025 |
2. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) |
1043307 |
966025 |
3. |
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) |
908064 |
772820 |
4. |
Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) |
770486 |
684876 |
5. |
Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի) |
579615 |
463692 |
6. |
Արգենտինայի Հանրապետություն |
579615 |
540974 |
7. |
Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) |
309128 |
270487 |
8. |
Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) |
799022 |
684876 |
9. |
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Բրազիլիա) |
579615 |
540974 |
10. |
Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն (Սան Պաուլո) |
463692 |
405731 |
11. |
Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) |
513657 |
456584 |
12. |
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բեռլին) |
884632 |
770486 |
13. |
Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Կահիրե) |
386410 |
347769 |
14. |
Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) |
483013 |
386410 |
15. |
Թուրքմենստան (Աշխաբադ) |
386410 |
309128 |
16. |
Իսպանիայի Թագավորություն (Մադրիդ, Վալենսիա) |
970241 |
856095 |
17. |
Իտալիայի Հանրապետություն (Հռոմ) |
856095 |
799022 |
18. |
Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) |
456584 |
399511 |
19. |
Իրաքի Հանրապետություն (Բաղդադ) |
386410 |
347769 |
20. |
Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա) |
502333 |
386410 |
21. |
Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ) |
463692 |
386410 |
22. |
Կանադա (Օտտավա) |
695538 |
502333 |
23. |
Հնդկաստանի Հանրապետություն (Դելի) |
579615 |
444372 |
24. |
Հունաստանի Հանրապետություն (Աթենք) |
684876 |
627803 |
25. |
Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) |
425051 |
386410 |
26. |
Ճապոնիա (Տոկիո) |
1932050 |
1545640 |
27. |
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) |
1266960 |
1140264 |
28. |
Նիդերլանդների Թագավորություն (Ամստերդամ, Հաագա) |
970241 |
913168 |
29. |
Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) |
1284143 |
1141460 |
30. |
Չեխիայի Հանրապետություն (Պրահա) |
770486 |
684876 |
31. |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) |
579615 |
444372 |
32. |
Ռումինիայի Հանրապետություն (Բուխարեստ) |
502333 |
386410 |
33. |
Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) |
734179 |
695538 |
34. |
Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) |
463692 |
425051 |
35. |
Ռուսաստանի Դաշնություն (Դոնի Ռոստով) |
347769 |
309128 |
36. |
Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) |
579615 |
463692 |
37. |
Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս) |
463692 |
386410 |
38. |
Սիրիայի Արաբական Հանրապետություն (Հալեպ) |
386410 |
347769 |
39. |
Վրաստան (Թբիլիսի) |
289808 |
251167 |
40. |
Վրաստան (Բաթում) |
309128 |
270487 |
41. |
Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) |
386410 |
309128 |
42. |
Ուկրաինա (Կիև) |
502333 |
386410 |
43. |
Քուվեյթի Պետություն |
1545640 |
1159230 |
44. |
Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) |
1426825 |
1369752 |
45. |
Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) |
770486 |
684876 |
(հավելվածը լրաց. 10.09.09 N 1079-Ն, խմբ. 04.03.10 N 239-Ն, փոփ. 27.04.17 N 428-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|