ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 28.06.18 N 710-Ն)
9 նոյեմբերի 2017 թվականի N 1402-Ն
ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 759 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 28.06.18 N 710-Ն)
Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ և 10-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) դեղատոմսերի ձևերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսերի ձևերը հաստատելու մասին» N 759 որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ժամկետում ներկայացնել էլեկտրոնային եղանակով դեղատոմսերի գրման և դեղեր բաց թողնելու կարգի վերաբերյալ առաջարկություն և էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով ներդնել էլեկտրոնային դեղատոմսերի գրման ձևերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հուլիսի 1-ից՝ բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող և հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղերի, որոնց համար սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ԳՐՄԱՆ ԵՎ ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին բուժում ստանալու նպատակով դիմած անձանց, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստացած և դուրս գրված պացիենտների բուժման շարունակականության անհրաժեշտության, համապատասխան ցուցումների առկայության դեպքում նշանակվում են դեղեր, և գրվում են դեղատոմսեր:
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված և դեղատոմսով գրվող դեղերի ցանկում ընդգրկված դեղերը լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրվում են դեղատոմսերով: Առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերը կարող են գրվել սույն կարգի համաձայն:
3. Դեղատոմսը համարվում է գրված՝ պացիենտին հանձնելու պահից:
4. Դեղատոմսը գրվում է պացիենտի անունով՝ վերջինիս հետազոտման արդյունքների հիման վրա՝ ցուցումների առկայության դեպքում:
5. Դեղատոմսով բաց թողնվող դեղերը թույլատրվում է գրել բացառապես կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված դեղատոմսերի ձևերի վրա:
6. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են դեղատոմսերի ձևերի հետևյալ տեսակները՝
1) թմրամիջոց պարունակող դեղերի համար` N 1 (տպագրվելու են պետության կողմից).
2) հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար` N 2.
3) մեկանգամյա՝ N 3.
4) բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար` N 4: Դեղերի բազմակի օգտագործման դեղատոմսը բաղկացած է 6 կտրոնից, որոնց «Ա» և «Բ» հատվածները դեղատանը լրացվելուց հետո «Բ» հատվածը կտրվում և պահվում է դեղատանը:
7. Դեղատոմսը գրվում է անձամբ բժշկի կողմից հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով` առանց ուղղումների կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով՝ լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
8. Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևն ունի սերիա և համարակալում: Սերիան սկսվում է «Ա» տառով, որից հետո գրվում է համարը: Դեղատոմսերի ձևի համարը վեցանիշ թիվ է, համարակալումն սկսվում է աջից ձախ` 000001-ից: Մեկ սերիայում տպագրվում է 999999 դեղատոմսերի ձև, որից հետո սերիան փոխվում է «Բ» տառի` համարակալումը կրկին սկսելով 000001-ից և այդպես շարունակ` ըստ անհրաժեշտության:
9. Թմրամիջոց պարունակող դեղերի դեղատոմսերի ձևը տպագրվում է պաշտպանվածության աստիճան ունեցող (ջրային նշաններ) 148 մմ x 210 մմ չափսերով (A 5) վարդագույն թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը սև են: Դեղատոմսերի ձևի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:
10. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի N 2 դեղատոմսերի ձևը տպագրվում է 148 մմ x 210 մմ չափսերով (A 5) սպիտակ թղթի վրա: Դիմերեսի և դարձերեսի տառերը, գծերը կապույտ են: Ձևաթղթի դիմերեսի վրա տպագրական դաշտը սահմանվում է թղթի եզրերից` վերևից և ներքևից 15 մմ, ձախից` 30 մմ, աջից` 10 մմ: Դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է:
11. Մեկանգամյա դեղերի N 3 դեղատոմսերի ձևը դիմերեսի վերևի ձախ անկյունում նշվում են բժշկական հաստատության գտնվելու վայրը և հեռախոսահամարը, որոնք հաստատվում են հաստատության դրոշմակնիքով (առկայության դեպքում) կամ անհատ ձեռնարկատիրոջ դրոշմակնիքով (առկայության դեպքում): Դարձերեսի վրա տպագրվում է «Բժշկի հուշաթերթիկ»: Դարձերեսի տպագրական դաշտն ազատ է: N 3 դեղատոմսային ձևաթուղթը կարող է տպագրվել բժշկական հաստատության տարբերանշան ունեցող ձևաթղթի վրա` պահպանելով նշված չափսերը:
12. Բազմակի օգտագործման, այդ թվում` անվճար կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի համար` N 4 դեղատոմսերի ձևի գրումն իրականացվում է ըստ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 4 դեղատոմսերի ձևի վրա:
13. Բժշկի կողմից գրված դեղատոմսը հաստատվում է բժշկի ստորագրությամբ: Գրված դեղատոմսը լրացուցիչ դրոշմակնիքով (առկայության դեպքում) կամ մեկ այլ անձի (բժշկի անմիջական ղեկավարության կողմից) ստորագրությամբ հաստատում, հավելյալ մատյանում գրանցում կամ հաշվառում չի պահանջում՝ բացառությամբ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի, որոնցից յուրաքանչյուրի համար բժշկական հաստատության կողմից վարվում է առանձին մատյան:
14. Դեղատոմսերի ձևի վրա նշվում են`
1) բժշկական հաստատության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու վայրը և հեռախոսահամարը.
2) դեղատոմսը գրելու ամսաթիվը.
3) պացիենտի անունը, ազգանունը (լրիվ).
4) ամբուլատոր բժշկական քարտի համարը.
5) պացիենտի ծննդյան թիվը կամ տարիքը, ընդ որում, մինչև 5 տարեկան երեխաների տարիքը գրվում է տարիներով և ամիսներով.
6) նշանակվող դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (դեղի համընդհանուր անվանում, դեղաչափ, դեղաձև, քանակ, կիրառում).
7) բժշկի անունը, ազգանունը.
8) բժշկի մասնագիտությունը.
9) դեղատոմսի դարձերեսի վրա տպագրվում է «ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ»:
15. Դեղատոմսերում դեղերը գրվում են համընդհանուր անվանումներով՝ «Դեղերի մասին» օրենքին համապատասխան: Դեղի առևտրային անվանումով դեղատոմսի գրումը հնարավոր է միայն բժշկի պատճառաբանված հիմնավորման դեպքում: Ընդ որում, հիմնավորման մեկ օրինակը դեղատոմսի հետ ներկայացվում է դեղատուն, իսկ մյուս օրինակը կցվում է պացիենտի հիվանդության պատմագրին կամ ամբուլատոր բժշկական քարտին:
16. Դեղերի բազմակի օգտագործման դեղատոմսով գրվում են պացիենտի երկարատև բուժումն իրականացնելու, ինչպես նաև դեղի ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու դեպքում:
17. Դեղատոմսում դեղի ընդունման ձևը, օգտագործման եղանակը գրվում է հայերենով՝ նշելով`
1) դեղաչափը.
2) ընդունման հաճախականությունը, ընդունման ձևը.
3) ընդունման ժամանակը՝ կախված սննդի ընդունումից.
4) ընդունման տևողությունը (օրերով):
18. Բժիշկը կարող է նշանակել դեղեր, որոնք պատրաստվում և բաց են թողնվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող դեղատներից:
19. Գրված դեղի վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, միանվագ դեղաչափը, ընդունման հաճախականությունը, ձևը) նշվում է պացիենտի ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդության պատմագրում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, պացիենտի բուժմանը վերաբերող փաստաթղթերում՝ ամփոփաթերթում (էպիկրիզում), բժշկական հանձնաժողովի (կոնսիլիումի) որոշման մեջ:
20. Պացիենտներին բազմակի օգտագործման դեղատոմսեր առանձին դեպքերում գրվում են բժշկի հիմնավորված որոշման հիման վրա` առավելագույնը վեց ամիս գործողության ժամկետով:
21. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի համար բազմակի դեղատոմսեր չեն կարող գրվել:
22. Բազմակի դեղատոմսեր գրելու դեպքում բժիշկը դեղատոմսի վրա նշում է դեղատոմսի գործողության ժամկետը:
23. Մեկ դեղատոմսով թույլատրվում է գրել մինչև երկու անվանում դեղ` բացառությամբ թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, որոնց դեպքում մեկ ձևաթղթի վրա գրվում է մեկ անվանում դեղ` քանակը միաժամանակ նշելով թվերով և տառերով:
24. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի գրումն իրականացվում է ըստ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 3 դեղատոմսով դեղատոմսերի ձևի վրա:
25. Պացիենտներին անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր նշանակելիս հիմք է ընդունվում ամբուլատոր բժշկական քարտում կամ հիվանդանոցային հաստատության կողմից տրված հիվանդության պատմությունից գրված քաղվածքում (էպիկրիզում) առկա ախտորոշումը:
26. Դեղատոմսերը գրվում են 2 օրինակից (բնօրինակ և պատճեն):
27. Անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերը պետք է լինեն համարակալված, և դեղատոմսի վրա գրվում են անվճար կամ զեղչի (տոկոսի) չափը, հաշվառման մատյանի հերթական համարը:
28. Որպես մարդասիրական օգնություն ստացված դեղերի գրումն իրականացվում է ըստ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 3 դեղատոմսով դեղատոմսերի ձևի վրա` նշելով «Մարդասիրական» նշագրումը:
II. ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՐՈՒՄԸ
29. Արտահիվանդանոցային ձևով բժշկական օգնություն և սպասարկում ստացող պացիենտի համար թմրամիջոց պարունակող դեղերը գրվում են կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 1 դեղատոմսի ձևով:
30. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը գրվում են կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված N 2 դեղատոմսերի ձևով:
31. Թույլատրվում է մեկ դեղատոմսով գրել թմրամիջոցներ պարունակող դեղեր 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար՝ բժշկի կողմից հաստատված դեղաչափով և քանակով: Այն դեպքում, երբ թմրամիջոցներ պարունակող դեղերի գրված քանակը, բժշկի անմիջական հսկողության ներքո, սպառվել է, կամ այդ ընթացքում պացիենտի առողջական վիճակի փոփոխություն է գրանցվել, որը պահանջում է դեղաչափի կամ դեղի ընտրության փոփոխություն, ապա բժիշկը կարող է գրել թմրամիջոցներ պարունակող դեղեր մինչև նախորդ դեղատոմսի 10-օրյա բուժման կուրսի ժամկետի ավարտը:
32. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր կարող են գրել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ընտանեկան բժիշկները, ինչպես նաև պացիենտին բուժող բժիշկները` անկախ մասնագիտությունից: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքում պացիենտները թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր ստանում են տվյալ բժշկական հաստատությունում` պացիենտի հիվանդության պատմագրում բժշկի կողմից կատարված գրառման հիման վրա:
33. Առանձին դեպքերում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր կարող են նշանակվել նաև պացիենտի ժամանակավոր գտնվելու վայրի մոտակա պոլիկլինիկական բժշկական հաստատության բժշկի կողմից տնային կանչի միջոցով: Բժշկական հաստատության բժշկի կողմից տնային կանչի ընթացքում սահմանված ձևով իրականացվում է պացիենտի գրանցում, ընդ որում, գրանցման համար հիմք են հանդիսանում անձը հաստատող փաստաթուղթը և ախտորոշումն ու բուժումը հաստատող բժշկական փաստաթղթերը: Բժշկի կողմից պացիենտի գրանցման համար լիազոր մարմնի կողմից սահմանված ձև լրացնելը հիմք է հանդիսանում պացիենտին պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում ստանալու, այդ թվում` թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր անմիջապես նշանակելու համար:
34. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսն ստորագրվում է դեղը նշանակող բժշկի կողմից, որը հաստատվում է բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի տեղակալի կողմից՝ ստորագրությամբ և տվյալ բժշկական հաստատության կնիքով (առկայության դեպքում):
35. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերի ձևերի հաշվառման համար բժշկական հաստատություններում վարվում է առանձին մատյան, որի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում): Մատյանում նշվում են դեղատոմսերի ձևի սերիան, հերթական համարը, ստացման ամսաթիվը, բժշկին ձևը տալու ամսաթիվը, քանակը, ում է տրվել (բուժող բժշկի անունը, ազգանունը), ձևերն ստացող բժշկի ստորագրությունը:
36. Պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի մեջ կամ հիվանդության պատմագրում բժշկի կողմից գրանցվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն նյութեր) պարունակող դեղերի դեղատոմսերում գրված դեղի անվանումը, դեղաչափը, դեղաձևը, ընդունման ձևը և հաճախականությունը:
37. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսի ձևերը և դրանց հաշվառման մատյանները պետք է պահվեն մետաղյա չհրկիզվող պահարանում:
38. Հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսի ձևերի հաշվառման համար վարվում է մատյան, որում նշվում են բժշկին տրամադրված դեղատոմսի ձևերի ընդհանուր քանակը, ում է տրվել (բժշկի անունը, ազգանունը, հայրանունը), տալու ամսաթիվը, ստացողի ստորագրությունը: Մատյանի էջերը պետք է լինեն համարակալված, կարված և վավերացված բժշկական հաստատության տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ ու կնիքով (առկայության դեպքում):
39. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող և անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեղատոմսերի հաշվառման համար վարվում է մատյան, որի էջերը համարակալված են, կարված, վավերացված բժշկական հաստատության տնօրենի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):
40. Մատյանում նշվում է ամիսը, ամսաթիվը, պացիենտի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, ամբուլատոր բժշկական քարտի համարը, զեղչի տոկոսի չափը, դեղատոմսի բովանդակությունը և պացիենտի ստորագրությունը:
41. Դեղատոմսը գրելու ժամանակ առաջնորդվել հետևյալ թույլատրելի լատիներեն կրճատումներով`
Լրիվ գրությունը |
Թարգմանությունը | |
aa |
ana |
- ական, հավասար |
ac. acid |
acidum |
թթու |
amp |
ampulla |
ամպուլ |
aq. |
aqua |
ջուր |
aq. destill. |
aqua destillata |
թորած ջուր |
but. |
butyrum |
յուղ (կարծր) |
comp., cps., cp. |
compositus (a. um) |
բարդ |
D. |
Da |
տուր |
D.S. |
Da Signa |
տուր նշիր |
D. td. |
Da talis doses |
տուր այդպիսի դեղաչափեր |
dil. |
dilutus |
նոսր |
extr. |
extractum |
հանուկ |
f. |
fial. |
թող դառնա |
gtt. |
gutta, guttae |
կաթիլներ |
inf. |
infusum |
թուրմ |
in ampull |
in ampullis |
ամպուլաներում |
in tab. |
in tab(u)lettis |
դեղահատերով |
lin. |
linimentum |
հեղուկ քսուք |
liq. |
liquor |
հեղուկ |
M. |
Misce |
խառնիր |
N. |
numero |
թվով |
ol. |
oleum |
յուղ (հեղուկ) |
pulv. |
pulvis |
փոշի |
q. s. |
quantum satis |
որքան անհրաժեշտ է |
r. rad, |
radix |
արմատ |
Rp. |
Recipe |
վերցրու |
Rep. |
Repetatur! |
կրկնիր |
rhiz. |
rhizoma |
կոճղարմատ |
S. |
Signa |
նշիր |
sem. |
semen |
սերմ |
simpl. |
simplex |
հասարակ |
sir. |
sirupus |
օշարակ |
sol. |
solutio |
լուծույթ |
sp. |
spiritus |
սպիրտ |
supp. |
suppositorium |
մոմ |
tab. |
tab(u)letta |
դեղահատ |
t-ra, tinct., tct |
tinctura |
ոգեթուրմ |
ung. |
unguentum |
քսուք |
vitr. |
vitrum |
սրվակ |
ppt., praec. |
praecipitatus |
նստեցված |
past. |
pasta |
մածուկ |
III. ԴԵՂԵՐԸ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ
42. Բոլոր դեղերը՝ բացառությամբ առանց դեղատոմսի տրվող դեղերի, դեղատներից բաց են թողնվում միայն կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402 -Ն որոշման N 2 հավելվածով հաստատված դեղատոմսերի ձևերի վրա գրված դեղատոմսերի համաձայն:
43. Բազմաբաղադրատարր դեղերի դեղատոմսերում թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդող, թունավոր նյութեր պարունակող դեղերի առկայության դեպքում արգելվում է դրանք բաց թողնել պատրաստվող դեղի կազմից առանձին:
44. Դեղատանը պատրաստվող բոլոր դեղերի (ներդեղատնային պատրաստուկների), այդ թվում` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ուժեղ ազդող, թունավոր նյութեր պարունակող դեղերի ներդեղատնային պատրաստման ժամանակ պիտակի վրա գրվում է դեղի կիրառման հրահանգը:
45. Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղն ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով: Այդ դեպքում դեղատոմսի դարձերեսին նշում է ստացման ամսաթիվը, ստացված դեղի փաստացի քանակը, ստացողի վերաբերյալ տվյալները, և դեղատոմսն ստորագրվում է ստացողի կողմից:
46. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերը գրման պահից գործողության մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերի և բազմակի դեղատոմսերը՝ 6 ամիս:
47. Միևնույն դեղատոմսով նշանակված ոչ բոլոր դեղերը բաց թողնելու դեպքում դեղատոմսի վրա նշագրում է կատարվում բաց թողնված դեղի (դեղերի), ինչպես նաև դեղի (դեղերի) բաց թողնող դեղատան տվյալների վերաբերյալ, որից հետո դեղատոմսի բնօրինակը վերադարձվում է պացիենտին: Դեղատոմսի բնօրինակը մնում է այն դեղատանը, որտեղից ձեռք է բերվել վերջին դեղը:
48. Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքերում բազմակի օգտագործման դեղատոմսով գրված դեղի` մասնակի բաց թողնելու յուրաքանչյուր դեպքում բազմակի օգտագործման դեղատոմսից մեկ կտրոնը կտրվում և պահվում է դեղատանը:
49. Դեղը ոչ ամբողջական սպառողական փաթեթով բաց թողնելու դեպքում բաց թողնվող քանակը դեղատան աշխատողը, դեղագետը կամ դեղագործը փաթեթավորում է նոր տարայում (պոլիէթիլենային տոպրակ, կիսահերմետիկ փաթեթ, սրվակ և այլն) և պիտակավորում՝ հայերենով նշելով դեղի առևտրային անվանումը, դեղաձևը, դեղաչափը, բաց թողնված քանակը, սերիան, պահպանման հատուկ պայմանը (առկայության դեպքում), դեղատան անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պիտանիության ժամկետը (բոլոր դեղերի համար առավելագույնը 6 ամիս, իսկ ավելի պակաս մնացորդային պիտանիության ժամկետի դեպքում` փաստացի ժամկետը), բաց թողնելու ամսաթիվը: Պացիենտի պահանջի դեպքում նոր փաթեթն ապահովվում է դեղի՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված ներդիր թերթիկով:
50. Դեղը բաց թողնելուց հետո դեղատոմսը մնում է դեղատանը և պահվում՝
1) N 1 դեղատոմսի ձևերի վրա գրված դեղատոմսերը՝ 3 տարի ժամկետով.
2) N 2 դեղատոմսի ձևերի վրա գրված դեղատոմսերը՝ մեկ տարի ժամկետով.
3) NN 3 և 4 դեղատոմսի ձևերի վրա գրված դեղատոմսերը՝ 6 ամիս ժամկետով` բացառությամբ առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի:
51. Պահման ժամկետի ավարտից հետո դեղատոմսերը ոչնչացվում են՝ այրման կամ սարքի միջոցով մանրացման ճանապարհով, որը ձևակերպվում է համապատասխան ակտով:
52. Բազմակի օգտագործման դեղատոմսով դեղերը բաց թողնելու ժամանակ դեղատոմսը վերադարձվում է պացիենտին` դեղատոմսում նշելով բաց թողնված դեղի քանակը (սպառողական փաթեթը) և ամսաթիվը: Պացիենտի հերթական դիմումի ժամանակ հաշվի են առնվում դեղն ստանալու նախորդ նշումները:
53. Դեղատանը պահվում են թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի հաշվառման առանձին մատյաններ, որոնցում նշվում են դրանց անվանումը, ստացման ամսաթիվը, չափի միավորը, որտեղից է ստացվել, հաշիվ-ապրանքագրի համարը, քանակը, ամենօրյա ծախսը և մնացորդը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման |
Դեղատոմսերի ձև N 1
Բժշկական հաստատության, |
Սահմանված է |
Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս
Թմրամիջոց պարունակող դեղի համար
Ա 000001
____ _________ 200 __ թ.
(դեղատոմսը գրելու ամսաթիվը)
Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ) _____________________________________
Ամբուլատոր բժշկական քարտի համարը ____________________________________
Պացիենտի տարիքը ____________________________________________________
Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը _________________________
Բժշկի ստորագրությունը
Կ.Տ. (առկայության դեպքում)
________________________
Դեղատոմսը գործողության մեջ է 10 օր:
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:
ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
Դեղատոմսը գրվում է հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում, կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով՝ լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
● Մեկ դեղատոմսի ձևի վրա գրվում է մեկ դեղ:
● Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
● Կարծր և սորուն նյութերը գրվում են գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
● Օգտագործման ձևը գրվում է հայերենով կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
● Ուժի մեջ է դեղատոմսը գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է 3 տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:
Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________
Անհատական պատրաստման դեղատոմս N______________________________
Ընդունեց __________________________________________________________
Պատրաստեց ______________________________________________________
Ստուգեց _____________________ Հետազոտություն N_____________________
Բաց թողեց ________________________________________________________
Դեղատոմսերի ձև N 2
Բժշկական հաստատության, |
Սահմանված է |
Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս
հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղի համար
____ _________ 20 __ թ.
(դեղատոմսը գրելու ամսաթիվը)
Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)______________________________________
Ամբուլատոր բժշկական քարտի համարը ____________________________________
Պացիենտի տարիքը _____________________________________________________
Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը _________________________
Բժշկի ստորագրությունը
Կ.Տ. (առկայության դեպքում)
Դեղատոմսը գործողության մեջ է 10 օր:
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:
ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
Դեղատոմսը գրվում է հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում, կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով՝ լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
● Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
● Կարծր և սորուն նյութերը գրվում են գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
● Օգտագործման ձևը գրվում է հայերենով կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
● Դեղատոմսն ուժի մեջ է դեղատոմսը գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում: Պահվում է մեկ տարի և ոչնչացվում է հանձնախմբի կողմից:
Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________
Անհատական պատրաստման դեղատոմս N______________________________
Ընդունեց __________________________________________________________
Պատրաստեց _______________________________________________________
Ստուգեց ___________________ Հետազոտություն N_______________________
Բաց թողեց _________________________________________________________
Դեղատոմսերի ձև N 3
Բժշկական հաստատության, |
Սահմանված է |
Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս
____ _________ 20 __ թ.
(դեղատոմսը գրելու ամսաթիվը)
Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ)______________________________________
Ամբուլատոր բժշկական քարտի համարը ____________________________________
Պացիենտի տարիքը _______________________________________________________
Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը _________________________
Բժշկի ստորագրությունը
Կ.Տ. (առկայության դեպքում)
Դեղատոմսը գործողության մեջ է 6 ամիս:
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը:
ԲԺՇԿԻ ՀՈՒՇԱԹԵՐԹԻԿ
Դեղատոմսը գրվում է հայերենով կամ լատիներենով, ընթեռնելի ձեռագրով, գրիչով, ուղղումներ չեն թույլատրվում, կամ լրացվում է էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով՝ լրացնելով դեղատոմսերի ձևի բոլոր կետերը:
● Թույլատրվում է կատարել կրճատումներ` միայն սահմանված կանոններով:
● Կարծր և սորուն նյութերը գրվում են գրամներով (0,5, 1,0), հեղուկները` միլիլիտրերով, գրամներով և կաթիլներով:
● Օգտագործման ձևը գրվում է հայերենով կամ պացիենտին հասկանալի լեզվով: Արգելվում է սահմանափակվել ընդհանուր ցուցումներով` «Ներքին», «Հայտնի է» և այլն:
Դեղատուն _________________ Ամսաթիվը ______________________________
Անհատական պատրաստման դեղատոմս N_____________________________
Ընդունեց ___________________________________________________________
Պատրաստեց _______________________________________________________
Ստուգեց _____________________ Հետազոտություն N_____________________
Բաց թողեց __________________________________________________________
Դեղատոմսերի ձև N 4
Սահմանված է |
Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս
դեղի բազմակի գրման
|
| ||||
Դ Ե Ղ Ա Տ Ո Մ Ս
____ _________ 20 __ թ. (դեղատոմսը գրելու ամսաթիվը)
Պացիենտի անունը, ազգանունը (լրիվ) __________
Պացիենտի տարիքը _________________________
Բժշկի անունը, ազգանունը (լրիվ), մասնագիտությունը__________________________
Բժշկի ստորագրությունը______________________
Կ.Տ. (առկայության դեպքում)
Դեղատոմսն ուժի մեջ է 6 ամիս:
Դեղատոմսը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և պահվում է դեղատանը |
| ||||
| |||||
| |||||
| |||||
| |||||
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի շարժը ենթարկվում է փաստաթղթային հաշվառման քանակային արտահայտությամբ (կգ, գ, մլ, տուփ, հատ)՝ ըստ անվանումների:
2. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի հաշվառման համար դեղատանը վարվում է կարված, համարակալված ու կնքված Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերի, դեղանյութերի անվանաքանակական հաշվառման գիրք (այսուհետ` հաշվառման գիրք), որը պահպանվում է տասը տարի` դրանում վերջին գրառումը կատարելուց հետո:
3. Յուրաքանչյուր դեղի ամեն դեղաձևի, դեղաչափի, թողարկման ձևի և յուրաքանչյուր դեղանյութի համար հաշվառման գրքում առանձին էջ է հատկացվում: Հաշվառման գրքի էջը կազմված է հետևյալ մասերից` «ամսվա սկզբի մնացորդ», «մուտք», «ծախս», «ամսվա վերջի մնացորդ», «փաստացի մնացորդ»:
4. «Մուտք» մասում նշվում է ստացված քանակը՝ ըստ առանձին հաշիվ-ապրանքագիր նշելով փաստաթղթի համարն ու ամսաթիվը:
5. «Ծախս» մասում գրանցվում է ամեն օրվա վերջում` տվյալ օրվա ընթացքում փաստացի իրացված դեղերի և անհատական դեղատոմսերի համաձայն դեղերի պատրաստման համար ծախսված դեղանյութերի քանակները:
6. «Ամսվա վերջին մնացորդը» որոշվում է հաշվարկային եղանակով` ապրանքային հաշվեկշռի բանաձևով՝ Մվ=Մսկ+Մա-Ծա, որտեղ` Մվ-ն մնացորդն է ամսվա վերջում, Մսկ-ն մնացորդն է ամսվա սկզբում, Մա-ն մուտքն է ամսվա ընթացքում, Ծա-ն ծախսն է ամսվա ընթացքում:
7. «Փաստացի մնացորդը» տվյալ ամսվա համար որոշվում է դեղատանը փաստացի առկա մնացորդների հիման վրա և գրանցվում հաշվառման գրքում:
8. Յուրաքանչյուր ամսվա առաջին օրը դեղատան նյութական պատասխանատու անձը համեմատում է փաստացի մնացորդը դրանց ամսվա վերջին հաշվառման գրքի մնացորդի հետ: Հաշվեկշռում տարբերությունների տվյալների կամ հաշվեկշռի տեղեկություններն անցկացված գույքագրման արդյունքներին չհամապատասխանելու մասին տեղեկությունները հայտնաբերելուց հետո 3-օրյա ժամկետում տեղեկացնում է իրավասու մարմիններին` ոստիկանություն և առողջապահության նախարարություն:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված դեպքերի համար կազմվում է արձանագրություն, որը պահպանվում է դեղատանը՝ 10 տարի:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.08.2019, N 1080-Ն | 05.09.2019, N 1402-Ն | |
28.06.2018, N 710-Ն | 30.06.2018, N 1402-Ն | |
06.03.2018, N 225-Ն | 22.03.2018, N 1402-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|