Գլխավոր տեղեկություն
Номер
N 542-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.05.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.05.2018
Дата вступления в силу
23.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2018 թվականի N 542-Ա

 

ԱՐՏԱԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Արտակ Մարությանին 2018 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող Պարտքի կառավարման գործիքի շահառուների 9-րդ ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Արտակ Մարությանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ֆինանսների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտակ Մարությանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. մայիսի 22

Երևան