Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 86
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (27.08.2016-01.01.2022)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
26.07.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Дата подписания
26.07.2016
Дата вступления в силу
27.08.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հուլիսի 2016 թվականի

թիվ 86

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԱՊԱԿԵԱՄԲԱՐՁԻՉՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ավտոմոբիլի դռան ապակին բարձրացնելու (իջեցնելու) միջոցով ավտոմեքենայի պատուհանը փակելու (բացելու) համար նախատեսված էլեկտրական ապակեամբարձիչները՝ կազմված այնպիսի հիմնական բաղադրիչներից, ինչպիսիք են հաստատուն հոսանքի էլեկտրական շարժիչները, ռեդուկտորը, ապակին բարձրացնելու (իջեցնելու) մեխանիզմը, դասակարգվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8479 89 970 8 ստորաենթադիրքում՝ Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահի
ժ/պ`

Կ. Մինասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: