Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 167
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (21.01.2017-03.01.2019)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.12.2016
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.12.2016
Дата вступления в силу
21.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 167

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձեւավորման եւ տարածման կարգի մասին արձանագրության 6-րդ կետի իրականացման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրվող պաշտոնական վիճակագրական տեղեկատվության վիճակագրական ցուցանիշների ցանկը.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պաշտոնական վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու ձեւաչափերը։

2. Սահմանել, որ պաշտոնական վիճակագրական տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տրամադրվում է սույն որոշմամբ հաստատված ձեւաչափերով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վիճակագրական աշխատանքների ազգային ծրագրերի համաձայն սահմանված պարբերականությանը եւ կտրվածքին համապատասխան։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողովին պաշտոնական վիճակագրական տեղեկատվություն տրամադրելու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 175 որոշման 1-ին եւ 2-րդ կետերը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի դեկտեմբերի 19-ի
թիվ 167 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.12.2018, թիվ 197 03.01.2019, թիվ 167
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան