ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2018 թվականի N 398-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԱԼԵՔՍ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար, և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 7 Երևան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
6006210000 |
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցված կամ սպիտակեցված |
տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցված կամ սպիտակեցված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ |
կգ |
145000 |
Թուրքիա |
424560000 |
2. |
6006210000 |
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, չսպիտակեցված կամ սպիտակեցված |
տրիկոտաժե գործվածք՝ չսպիտակեցված կամ սպիտակեցված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ |
կգ |
20000 |
Ուզբեկստան |
6400000 |
3. |
6006220000 |
Տրիկոտաժե քաթաններ՝ մեքենայագործ կամ ձեռագործ, ներկած |
տրիկոտաժե գործվածք՝ ներկված, 100 տոկոս բամբակի պարունակությամբ |
կգ |
15000 |
Թուրքիա |
41760000 |
4. |
5604100000 |
Ռետինե թելեր և կորդ՝ մանածագործական նյութերի պատվածքով |
ռետինե թելեր և կորդ՝ մանածագործական նյութերի պատվածքով, առաձգական ժապավենի և տրիկոտաժի արտադրության համար |
կգ |
11000 |
Թուրքիա |
12144000 |
5. |
54024900000 |
Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ այլ միաթելեր՝ չոլորած կամ 50 ոլոր/մ-ից ոչ ավելի ոլորած |
սինթետիկ համալիր թելեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
20000 |
Թուրքիա |
22100000 |
6. |
5402310000 |
Սինթետիկ համալիր թելեր՝ նայլոնից կամ այլ պոլիամիդներից, միաթելի գծային խտությունը՝ 50 տեքսից ոչ ավելի |
նայլոնից թելեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
16000 |
Թուրքիա |
17000000 |
7. |
5402330000 |
Թելեր՝ համալիր սինթետիկ (բացի կարի թելերից)՝ մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված՝ ներառյալ 67 դտեքսից պակաս գծային խտությամբ սինթետիկ մենաթելերի տեքստուրավորած թելերը, պոլիեթերային |
պոլիեթերային թելեր՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
16000 |
Թուրքիա |
17704000 |
8. |
5207100000 |
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից) |
բամբակի մանրաթելերի 85 տոկոս զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
23000 |
Թուրքիա |
25392000 |
9. |
5207100000 |
Բամբակե մանվածք (բացի կարի թելերից) |
բամբակի մանրաթելերի 85 տոկոս զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ՝ գուլպայի արտադրության համար |
կգ |
44000 |
Ուզբեկստան |
105600000 |
10. |
8308200000 |
Խողովակաձև կամ երկատված գամեր |
մետաղյա գամեր՝ հագուստի համար |
կգ |
5000 |
Թուրքիա |
19200000 |
11. |
9606210000 |
Կոճակներ՝ պլաստմասսայից, առանց մանածագործական պատվածքի |
կոճակներ՝ հագուստի համար |
կգ |
3000 |
Թուրքիա |
1320000 |
12. |
4811419000 |
Թուղթ, ստվարաթղթի քաթան՝ |
ինքնակպչուն ժապավեն՝ գլանափաթեթով, տրիկոտաժի արտադրության համար |
կգ |
7000 |
Թուրքիա |
10420000 |
13. |
4802552500 |
Գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող ոչ կավճապատ թուղթ և ստվարաթուղթ, և չծակոտած քարտեր ու թղթե ժապավեններ՝ գլանափաթեթներով կամ ցանկացած չափի ուղղանկյուն (ներառյալ՝ քառակուսի) թերթերով, բացի 4801 կամ 4803 ապրանքային դիրքերում ընդգրկված թղթից, ձեռքով կաղապարված այլ թուղթ և ստվարաթուղթ՝ մեխանիկական կամ քիմիկա-մեխանիկական եղանակով ստացված մանրաթելեր չպարունակող, կամ մանրաթելերի ընդհանուր զանգվածի այդպիսի մանրաթելերի 10 տոկոսից ոչ ավելի պարունակությամբ, 1 քառ. մետրի համար՝ 40 գ կամ ավելի, բայց 150 գ-ից ոչ ավելի զանգվածով գլանափաթեթներից 1 քառ. մետրի համար՝ 60 գ կամ ավելի, բայց 75 գ-ից պակաս զանգվածով |
թուղթ՝ գլանափաթեթով, տեքստիլ նյութերի վրա տպելու համար |
կգ |
8000 |
Թուրքիա |
2700000 |
Ընդամենը |
706300000 |
(հավելվածը խմբ. 01.06.18 N 619-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |